mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Yvette-ն եմ

  • Yvette Yamagata
  • Yvette Yamagata
  • Yvette Yamagata
  • Yvette Yamagata
  • Yvette Yamagata
  • Yvette Yamagata
  • Yvette Yamagata
  • Yvette Yamagata

Իմ մասին

Ես միշտ սիրել եմ դպրոց հաճախել և սովորել, հատկապես մաթեմատիկա: Ես ընդունում եմ, որ ես գրքամոլ եմ: Ներկայումս միջին դասարանցիներին դասավանդում եմ մաթեմատիկա մի մասնավոր դպրոցում և վերջերս հանրահաշվի քննությունն եմ անց կացրել համայնքային քոլեջում: Ես նաև սիրում եմ նայել և խաղալ սպորտային խաղեր: Ֆուտբոլ՝ աշնանը, բասկետբոլ՝ ձմռանը, բեյսբոլ՝ գարնանը, իսկ ամռանը՝ արձակուրդներ: Ես սիրում եմ խաղալ բասկետբոլ և ֆրեսբի: Ես վերջերս վերադարձա արևմուտք՝ ընտանիքիս մոտ լինելու համար: Ես կարոտել եմ իմ արևելքի ընկերներին, բայց արևմուտք տեղափոխվելով, կարծես, ես ինձ տանն եմ զգում:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Չեմ կարող պատկերացնել իմ կյանքը առանց Աստծո ծրագրի մասին գիտելիքի իմացության կամ հասկացողության: Ամեն մեկն իր կյանքում ունի դժվարություններ և իմ անձնական դժվարությունների և փորձությունների մեջ այն գիտելիքը, որ ես Աստծո զավակն եմ և կրկին կարող եմ ապրել Նրա հետ, տալիս է ինձ ուժ, որն անհրաժեշտ է դժվար պահերին դիմակայելու համար:

Անձնական պատմություններ

Ինչպե՞ս է Երջանկության ծրագրի մասին ձեր գիտելիքը փոխել ձեր կյանքը կամ օգուտ բերել ձեր կյանքին:

Երջանկության ծրագիրը հասկանալն օգնում է ինձ պահպանել հեռանկարը կյանքի փորձառությունների նկատմամբ: Մենք բոլորս էլ մեր կյանքում ունենք սպասումներ և ծրագրեր, լինեն դրանք կարճատև, թե՝ երկարատև, իսկ երբ իրերն իրենց հունով չեն շարժվում, ապա շատ հեշտ է հուսալքվել և հարցադրումներ անել: Երբ կյանքը ծրագրվածի նման չի գնում, գիտելիքս, որ Աստված իմ Երկնային Հայրն է, հիշեցնում է, որ այս փորձառությունն օգնում է ինձ դառնալ այն մարդը, որը Նա է ուզում, որ ես դառնամ: Կյանքում ամենից շատ ես կցանկանայի լինել կին և մայր, բայց դեռևս չունեմ այդ հնարավորությունը: Կան օրեր, երբ դժվար է տեսնել, որ ուրիշները ունեն այդ փորձը, սակայն Աստծո ծրագրի մասին իմ գիտելիքը հիշեցնում է ինձ այն օրհնությունները, որոնք նա տվել է ինձ և զորացրել իմ հավատքը և հույսը, որ մի օր ես կունենամ այդ հնարավորությունը:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Մի բան, որ սիրում եմ Եկեղեցի հաճախելիս, դա ծառայության հնարավորություն ունենալն է: Մինչ վերջերս, ամեն շաբաթ հնարավորություն ունեի Եկեղեցում ծառայել երեխաներին: Միասին մենք խորացնում էինք մեր գիտելիքներն Աստծո ծրագրի մասին, երբ ուսումնասիրում էինք սուրբ գրությունները և սովորում երգեր, որոնք ուսուցանում են մորմոնների հավատքի տարբեր սկզբունքներ: Այժմ, երբ ես այլևս չունեմ այդ պատասխանատվությունը, ես ունեմ հնարավորություն զարգացնելու իմ դաշնամուրային հմտությունները, քանի որ այժմ ես ծառայում եմ որպես երգչախմբի նվագակցող: Երաժշտությունը Աստծուն իմ երախտագիտությունն արտահայտելու իմ սիրած ձևերից մեկն է: