mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Юлия (Yulia)-ն եմ

  • Yulia Dobrovolskaya
  • Yulia Dobrovolskaya
  • Yulia Dobrovolskaya
  • Yulia Dobrovolskaya
  • Yulia Dobrovolskaya
  • Yulia Dobrovolskaya
  • Yulia Dobrovolskaya
  • Yulia Dobrovolskaya

Իմ մասին

Ես սիրում եմ պատրաստել, թենիս խաղալ և լողալ: Ես սիրում եմ նկարել ջրաներկով և նկարներ ասեղնագործել: Ես սովորում եմ օտար լեզուներ: Ես երաժշտություն եմ գրում: Ես երեք երեխաների մայր եմ: Ես երաժշտական կրթություն ունեմ: Այս պահին ես երիտասարդական երաժշտական խմբի ղեկավարն եմ: Նրանք հրաշալի երաժիշտներ են: Իմ աշխատանքը նրանց հետ ներշնչման և երջանկության աղբյուր է: Ես իմ ամբողջ կյանքում շրջապատված եմ երաժշտությամբ: Այն իմ ստեղծագործական լաբորատորիան է: Այս երաժիշտները իմ ընկերներն են, և մենք ունենք նույն հայացքները: Սա ծանր աշխատանք է, բայց մեծ երջանկություն ու տոն է ինձ համար: Ես սիրում եմ երեխաներին: Նրանք տարբեր են, բայց այնքան եռանդուն են, հետաքրքրասեր ու նպատակասլաց: Նրանք մեծ բավականություն են ստանում այս աշխարհի մասին նոր բաներ սովորելուց: Մենք միասին խաղում ենք ու սովորում: Երբ երեխաները հետաքրքրված են և ուրախ, նրանք կարող են անվերջ բացահայտումներ անել, հաղթանակներ տանել և ձեռքբերումներ ունենալ: Ես սիրում եմ կատարելագործվել և ստիպել, որ իմ հոգին աշխատի:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մեծ հավատք եմ ժառանգել իմ նախնիներից: Մինչ ես ուսումնասիրում էի իմ տոհմանաբանությունը, ես իմացա, թե ինչպիսի՞ն են նրանք եղել, ինչո՞վ են զբաղվել, ովքե՞ր էին նրանց ընկերները և ի՞նչ հեղինակություն ունեին նրանք: Ես իսկապես ուրախացա, երբ պարզեցի, որ պատկանում եմ ազնվազարմ, արժանապատիվ ընտանիքների, որոնք ունեն բարձր բարոյական չափանիշներ: Իմ նախահայրերի մասին պատմությունը գրելիս ես հստակ տեսնում էի բնավորության բնորոշ գծեր, որոնք հաստատուն կերպով փոխանցվում էին սերնդե-սերունդ և մեծ նշանակություն ունեն ինձ համար: Ես իմացա, որ ավետարանը մեծապես ազդում է մեր կյանքի վրա: Այն չի երաշխավորում այնպիսի խնդիրների բացակայությունը, ինչպես օրինակ հիվանդությունը, աշխատանքի կորուստը, թշնամությունը որոշ մարդկանց կողմից և այլն: Բայց, երբ ես ապրում եմ ավետարանով, իմ մեջ ուժ եմ գտնում հաղթահարելու մարտահրավերները, ընդունելու բարդ և անհասկանալի երևույթները, որոնք հանդիպում են իմ կյանքում և նայելու դրանց որպես հնարավորությունների, որոնք օգնում են ինձ դառնալ ավելի լավը և արագացնել անհատական զարգացումը: Ես գիտեմ, թե ով եմ ես: Ես Աստծո որդին եմ: Եվ ես վստահել եմ իմ կյանքը նրան: Դա ոչ թե կույր վստահություն է, այլ Նրա հետ ես ստուգում եմ իմ կյանքի քարտեզը: Ես Աստծուց չեմ խնդրում անել այն, ինչին ես պատրաստ չեմ նվիրելու իմ ժամանակն ու ջանքերը: Ես իմ և իմ ընտանիքի անդամների կյանքին վերաբերվում եմ որպես անգին նվեր, բարձր եմ գնահատում այն և ցանկանում եմ լցնել այն այնպիսի բաներով, որոնք, ես կցանկանայի, որ մնային որպես ամենալավ բաները հիշողության համար: Տարիներ անց ես ցանկանում եմ ետ նայել և, գնահատելով իմ անցած ճանապարհն ու ձեռքբերումները, տեսնել, որ այն ինձ դուր է գալիս, որ ես իզուր չեմ վատնել իմ կյանքը: Ես սիրում եմ Աստծուն: Եկեղեցին օգնել է իմ ընտանիքին գոյատևել մեր կյանքի համար դժվարին ժամանակներում: Այն այսօր ևս աջակցում է մեզ: Այս Եկեղեցում ես հայտնաբերեցի հրաշալի և անգին գիտելիք այն մասին, որ ընտանիքները կարող են հավերժ միասին լինել: Այս գիտելիքը հրաշալի է. այն մեզ վրա պատասխանատվություն է դնում, քանի որ ողջ հավերժության համար է:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Իմ քրիստոնեական կյանքի անմոռանալի փորձառություններից մեկը կապված է իմ հայրենի քաղաքի հետ: Մի անգամ ինձ հանձնարարեցին հանձնաժողով ստեղծել տեղական կառավարությանը կամավոր օգնություն ցուցաբերելու համար` հոգ տանելու զբոսայգիների և այլ հանգստի տարածքների մասին: Դա ինձ համար նոր բան էր: Դա հնարավորություն էր տալիս կիսվել բարձր բարոյական չափանիշներով, որով ապրել էին իմ ընտանիքի անդամները, եկեղեցու անդամները և շրջապատող մարդիկ և իմաց տալ նրանց, որ մենք քրիստոնյաներ ենք, երբ մենք ձգտում ենք ընդունել Տիրոջ հրավերը «ծառայելու մեր մերձավորներին»: Մենք ընտրեցինք ճիշտ բառեր, հանդիպեցինք պաշտոնյաներին և նշանակեցինք օրերը` մեր անդամների հետ միացյալ միջոցառումների համար: Ի~նչ ուրախություն էր բոլոր ընտանիքներին, երիտասարդներին և մեծերին տեսնել, ովքեր միացրել էին իրենց ջանքերը` իրենց քաղաքին ծառայելու գործում: Աշխատանքը լավ էր կազմակերպված և ուրախությամբ էր կատարվում: Մենք շարունակ լսում էինք դրական մեկնաբանություններ այն փաստի մասին, որ իրենց քաղաքի ևս մեկ տարածք դառնում էր ավելի մաքուր ու գրավիչ: Բոլորը գոհ էին արդյունքից: Ես հնարավորություն եմ ունեցել ուսուցանելու մեր ծխի երիտասարդ կանանց: Նրանք բոլորն ունեն տարբեր բնավորություններ, դաստիարակություն, ճիշտ է` երիտասարդ են, բայց ունեն կյանքի փորձ: Հրաշալի է հետևել, թե ինչպես են դասերի ընթացքում ստացած խորհուրդներն օգնում նրանց` ունենալ ավելի բարձր ինքնագնահատական և արժեվորել իրենց որպես եզակի անձնավորություն: Աղջիկները սովորում են սիրել իրենց ընտանիքները և երջանիկ զգալ այնտեղ: Նրանք զարգացնում են իրենց տաղանդները, խորապես մտածում իրենց կյանքի նպատակի և առաջնահերթությունների մասին: Պատանի հասակում աղջիկները ուժ գտան հեռու մնալ թմրադեղերից, ալկոհոլից և ծխախոտից, պոռնոգրաֆիայից և գռեհիկ խոսելաձևից, ինտերնետում և սոցիալական ցանցերում ժամանակ վատնելուց: Նրանք համեստ են հագնվում, բայց ճաշակով, լսում են լավ երաժշտություն, իրենց օրինակով դրական ազդում հասակակիցների վրա: Ես հպարտ եմ այս աղջիկների ձեռք բերած հաջողություններով, հիանում եմ կյանքի հանդեպ ունեցած նրանց սիրով, ընկերասիրությամբ և այն վստահությամբ, որով նրանք քայլում են այս կյանքում: Այս աղջիկները կարող են շատ բաների հասնել իրենց ընտանիքներում և հասարակության մեջ: