mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես V. Guzman-ն եմ

  • Victor Guzman
  • Victor Guzman
  • Victor Guzman
  • Victor Guzman
  • Victor Guzman
  • Victor Guzman
  • Victor Guzman
  • Victor Guzman

Իմ մասին

Ես հինգ երեխաների հայր եմ, ովքեր ապրում են Նյու Յորքում: Ես փաստաբան եմ: Ես Մարվել և Դ.Ս. կոմիքսներ հավաքող եմ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Երբ ես զգացի, որ Երկնային Հայրը պատասխանել է իմ աղոթքին այս Եկեղեցու ճշմարտացիության վերաբերյալ, ես որոշեցի մկրտվել Նրա Եկեղեցում: Այդ օրվանից ի վեր ես չեմ կասկածել իմ որոշման մեջ: «Մորմոնների» կյանքի ճանապարհը իսկապես Փրկչի կարգադրությունն է, որին հետևելը մեծ ուրախություն է բերել իմ ընտանիքին և ինձ:

Անձնական պատմություններ

Կպատմե՞ք ձեր մկրտության մասին:

Ես աղոթել և ծոմ եմ պահել, որպեսզի իմանամ, թե արդյոք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո ճշմարիտ Եկեղեցին է, և ստացել եմ դրա հաստատումը: Ես գիտեի, որ պետք է մկրտվեի: Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ ընկղմվեցի ջրի մեջ լիազորված քահանույություն կրողի հետ և դուրս եկա ջրից մաքրված լինելով իմ նախկին մեղքերից:

Ինչո՞ւ են Մորմոնները միսիա գնում:

Կիսվում եմ այն օրհնություններով, որոնք գալիս են Փրկիչ Հիսուս Քրիստոսին հետևելու արդյունքում: Ես հնարավորություն ունեցա գնալ Արգենտինա և կիսվել մորմոնների հավատքի մասին իմ գիտելիքներով: Դա ամենալավ և ամենադժվար բանն էր, որ ես արել եմ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Եկեղեցում ես զբաղվում եմ 12-18 տարեկան երիտասարդներով: Վերջերս ինձ հանձնարարություն է տրվել լինելու 300 ընտանիքից բաղկացած հավաքույթի եպիսկոպոս: