mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Luis Vance T.-ն եմ

  • Vance Taylor
  • Vance Taylor
  • Vance Taylor
  • Vance Taylor
  • Vance Taylor
  • Vance Taylor
  • Vance Taylor
  • Vance Taylor

Իմ մասին

Ես երկու գեղեցիկ երեխաների հայր եմ, ես սիրում եմ սպո րտային մրցույթներ դիտել և ես քաղաքագետ ամերիկացի եմ: Ծնվել եմ Հյուսիսային Կալիֆոռնիայում, տեղափոխվել Վաշինգտոն , Կոլումբիայի Շրջան, 10 տարի առաջ՝ աշխատելու Կապիտոլ Հիլում: Ես բավականություն ստացա ներսից նայելով ԱՄՆ-ի քաղաքական համակարգին և հպարտ եմ, որ խաղացել եմ իմ մասը: Ես վաստակել եմ մագիստրոսի աստիճան ազգային անվտանգության գծով, երբ աշխատում էի լրիվ դրույք և ստեղծում ընտանիք, դա հեշտ չէր, բայց կնոջս և Երկնային Հոր օգնությամբ ես արեցի դա: Այժմ ես անում եմ ամեն հնարավորը ընտանիքիսմասին հոգ տանելու համար:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես ծանոթացա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն 12 տարեկանում: Չնայած ես պատանի էի, ես մոտեցա Աստծուն աղոթքով և խնդրեցի, որ Նա ինձ ասեր, թե արդյոք սկզբունքներն ու վարդապետությունները, որոնք ես սովորում էի ճշմարի՞տ են Սուրբ Հոգու անսխալ վկայությամբ, Նա ասաց ինձ որ ճշմարիտ են: Այդ ժամանակից սկսած ես ակտիվ եմ մնացել Եկեղեցում: Չնայած կյանքի երջանկությունը և մարտահրավերները միտում ունեն մարել և հեռանալ, ուրախությունը, որ ես եմ զգացել, երբ ես պահել եմ պատվիրանը և հետևել Փրկչի ուսմուքներին հետևողականորենաճել է: Մորմոն լինելն ավելին է, քան ամեն շաբաթ Եկեղեցու ժողովներին գնալը: Ես Մորմոն եմ, որովհետև ավետարանն իսկապես օգնում է ինձ հասկանալ, թե ով եմ ես: Ես գիտեմ, թե ինչու եմ այստեղ, որտեղից եմ եկել և ուր եմ գնում: Այս ճշմարտությունները զորացնում են ինձ և իմ ընտանիքին ապրել ավելի երջանիկ, ավելի լիարժեք կյանքով: Դա անգին է:

Անձնական պատմություններ

Խնդրում ենք բացատրել, թե ի՞նչ դեր է խաղում աղոթքը ձեր կյանքում:

Աղոթքը մեծ դեր է կատարում իմ կյանքում: Ընտանիքս և ես ամեն օր միասին աղոթում ենք: Այդպես անելը տալիս է մեզ լավ հնարավորություն միասին գալ Տիրոջ առջև: Երբ մենք ուղղում ենք մեր մտքերն ու մեր սրտերի մտահոգությունները աղոթքում, մենք ավելի ենք մոտենում և նորոգում մեր հավատքը, որ չնայած մեր հանգամանքներին մեզանից յուրաքանչյուրն ունի վիթխարի առավելություն, որ Հայր կա երկնքում, որը սիրում է մեզ և հոգ տանում մեզ համար: Աղոթքն օգնում է ինձ հիշել, թե կյաքում ինչն է իսկապես կարևոր և տալիս է մեզ հոգևորը բարձրացնող փորձառություններ: Այն նաև հնարավորություն է տալիս մեզ երկնքի օրհնությունների պատուհանը բացել նրանց համար, ում մասին մենք հոգ ենք տանում: Օրվա ընթացքում ես փորձում եմ աղոթքը պահել իմ սրտում: Դա օգնում է ինձ ավելի լավ մարդ լինել և դնում է ինձ ավելի լավ դիրքում օրհնություններ ստանալու համար: Սփոփիչ է իմանալ, որ անկախ նրանից, թե որտեղ եմ ես կամ ինչ է կատարվում իմ շրջապատում, Երկնային Հայրն ընդամենը մի աղոթքի հեռավորության վրա է: Իսկապես ես մենակ չեմ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Իմ հավատքով ապրելու մասն է կազմում Եկեղեցում կամավոր ծառայելը: Օրինակ ես Կիրակնօրյա Դպրոցի ուսուցիչ եմ: Այս տարի մենք ուսումնասիրում ենք Հին Կտակարանը: Դա հիանալի ուսուցում էր մեր ծխի (համայնքի) ընտանիքով: Ես նաև այցելում եմ մի քանի առանձին ընտանիքների իրենց տներում ամիսը մեկ անգամ: Դա մեզ հնարավորություն է տալիս ավելի մոտենալ և օգնել հավաստիանալ, որ նրանք աջակցվում են իրենց ջանքերում: Իմ կնոջ և երեխաների հետ ես հաճախում եմ Եկեղեցու կանոնավոր ծառայություններին և ձգտում դարձնել կիրակին հանգստության օր: Ամենից առաջ ես ապրում եմ իմ հավատքով՝ լինելով ազնիվ իմ հարաբերությւններում և փորձելով պատվել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին իմ գործողություններում: