mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Tim-ն եմ

  • Tim Hurst
  • Tim Hurst
  • Tim Hurst
  • Tim Hurst
  • Tim Hurst
  • Tim Hurst
  • Tim Hurst
  • Tim Hurst

Իմ մասին

Ես ամուսին եմ և հայր: Սիրում եմ վազել և մրցել եմ մի քանի մարաթոնների ժամանակ: Նպատակ եմ դրել վազել հիսուն մարաթոն: Դա պահանջում է շատ մարզում և նվիրվածություն: Նաև սիրում եմ ուսուցանել կարատե հերևանության երեխաներին: Ես վաստակել եմ իմ սև գոտին որպես երիտասարդ տղամարդ և վերջին 35 տարիների ընթացքում ուսուցանել եմ հարյուրավոր ուսանողների: Նրանցից մի քանիսը վաստակել են իրենց սև գոտիները ինձանից: Թե ինչն է սա արտասովոր դարձնում, այն փաստն է, որ ես միայն մեկ ոտք ունեմ: Մոտ 30 տարի առաջ ենթարկվեցի մի սարսափելի պատահարի, մինչ վարում էի մոտոցիկլետս, և մեկ տարի անցկացրեցի հիվանդանոցում: Սկզբում ճգնաժամային էր և ապաքինումս այնքան էլ դրական չէր երևում: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երեցները ինձ տալիս էին քահանայության բուժման և սփոփանքի շատ օրհնություններ: Երբ հիվանդանոցից դուրս գրվեցի, ես դեռ սայլակի վրա էի և անկարող էի քայլել: Պարզ չէր, թե զգայունությունը կվերադառնար իմ ոտքերին, թե ոչ: Տնային խնամքից մի քանի ամիս անց ես հսկայական հաջողություններ ունեցա ապաքինման մեջ և արհեստական ոտք տեղադրեցի: Երբևէ չեմ օգտագործել իմ անդամահատությունը՝ որպես պատճառ, որ որևէ բան չանեմ: Գիտեմ, որ մեր Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավատքի և լավ դրական վերաբերմունքի շնորհիվ յուրաքանչյուրը կարող է ավարտին հասցնել այն ամենը, ինչ դրել է իր մտքին:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նորադարձ եմ: Մեծացել եմ որպես հարավային մկրտական: Ամեն կիրակի գնում էի իմ Եկեղեցի և ամեն օր կարդում էի իմ Աստվածաշունչը: Միշտ հարցեր էի ունենում հոգևոր հարցերի շուրջ և ինձ թվում էր, որ երբևէ չեմ լսի դրանց լիարժեք պատասխանները: Օրինակ, այսպիսի հարց ունեի. «Եթե ընտանիքի անդամ է մահանում, կճանաչե՞մ նրան երկնքում, և նա դեռ կլինի՞ իմ ընտանիքը»: «Ի՞նչ է տեղի ունենում փոքր երեխաների հետ կամ այն մարդկանց հետ, ովքեր մահանում են նախքան Հիսուսի ուսմունքներին ծանոթանալը: Նրանք դժո՞խք են գնում, թե՞ դեռ հույս կա նրանց համար»: Ես խոսեցի իմ Հովիվի հետ, բայց նա ասաց, որ այդ հարցերի պատասխանները պետք չէ, որ մենք իմանանք: Մի գիշեր, երբ կարդում էի Աստվածաշունչս, հասա մի հատվածի Հակոբոսի գրքում: Այն ասում էր. «Եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատությամբ և չէ նախատում, և կտրուի նորան»: Հակոբոս Ա.5: Այսպիսով, որոշեցի աղոթել Աստծուն պատասխանների համար: Ես ընդունեցի իմ տգիտությունը Աստծո առաջ և խնդրեցի Նրան ցույց տալ ինձ իմ ունեցած բազում հարցերի պատասխանները: Հետո Աստվածաշունչս դրեցի պահարանին և վճռեցի էլ չկարդալ այն, մինչև իմ աղոթքի պատասխանը չստանայի: Հաջորդ օրը իմ տնօրենը և լավ ընկերը հրավիրեց ինձ ճաշի իր տանը աշխատանքից հետո: Ես եկա և նստեցի թախտին, մինչ նա և իր կինը խոհանոցում ավարտում էին ճաշի վերջին պատրաստությունները, երբ նայեցի ներքև և սեղանին դրված տեսա Մորմոնի Գիրքը: Նախկինում երբեք չէի տեսել դրանցից, այնպես որ վերցրեցի և սկսեցի աչքի անցկացնել այն: Կարդացի, որ Ջոզեֆ Սմիթ անունով ժամանակակից ամերիկացի մարգարե իր սեփական աչքերով տեսել է Երկնային Հորը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին և խոսել է Նրանց հետ և Նրանցից ստացել հրահանգում: Բաներից մեկը, որ նրան ասվել էր, այն էր, թե որտեղ գտնի ոսկե թիթեղները, որ իրենց վրա պարունակում էին հնադարյան մարդկանց պատմությունը: Ես ապշեցի այն ամենից, ինչ կարդում էի: Ընկերս եկավ ինձ ընթրիքի տանելու, և ես խնդրեցի նրան պատմել ավելին կախարդական գրքի մասին, բայց դրա փոխարեն նա ինձ առաջարկեց գիրքը և ասաց, որ գնամ տուն և ինքս ինձ համար կարդամ: Դա փոխեց իմ ողջ կյանքը:

Անձնական պատմություններ

Ի՞նչ եք դուք արել, որպեսզի անցանկալի ազդեցություններից հաջողությամբ պաշտպանեք ձեր ընտանիքը:

Մենք միշտ խրախուսել ենք մեր երեխաներին դիտել միայն օգտակար հեռուստատեսային զվարճապատումներ և ֆիլմեր, ինչպես նաև երաժշտություն, որ չի պարունակում անհարգալից բառեր կամ ոչ բարոյական սյուժե: Մեր տանը մենք թույլ չենք տալիս «R» (18 տարեկանից բարձր) կարգի ֆիլմեր: Միշտ փորձում էլ եմ լինել ամենալավ օրինակը ընտանիքիս համար: Երբեք չեմ օգտագործել ալկոհոլ կամ ծխախոտ և միշտ առողջ ապրելակերպ եմ վարել: Մի անգամ, երբ արձակուրդի մեջ էինք, գտա մի կնոջ դրամապանակ: Դրամապանակը բաց էր և մենք կարող էինք տեսնել հարյուրավոր, եթե ոչ հազարավոր դոլարներ դրա մեջ: Ես սա օգտագործեցի որպես ուսուցանելու հնարավորություն, և անմիջապես ընտանիքիս հետ դրամապանակը տարանք անվտանգության բաժանմունք և հանձնեցինք այն, այնպես որ երեխաներս հասկացան, թե ազնիվ մարդը ինչպես պետք է վարվի: Դրամապանակի տերը եկավ մոտ տասնհինգ րոպե անց: Մենք դեռ այնտեղ էինք ու հաշվետվություն էինք լրացնում, երբ նա եկավ, որ տեսնի, թե որևէ մեկը արդյոք չի հանձնել դրամապանակը: Նա այնքան երջանիկ էր, երբ իմացավ, որ մենք հանձնել էինք դրամապանակը ամբողջ գումարով, նա սկսեց լացել: Նա մեզ ասաց, որ խնայել էր ողջ տարվա ընթացքում, որպեսզի իր ընտանիքը գնա արձակուրդի, և սրտխառնոց էր զգացել, երբ հասկացել էր, որ մոռացել է այն ճանապարհին: Նա կրկին ու կրկին երախտագիտություն հայտնեց մեզ այդքան ազնիվ լինելու համար, և դա խորը տպավորություն թողեց բոլոր երեխաների վրա: Ինչ վերաբերում է կնոջս, ես երբեք նրան խանդելու ոչ մի առիթ չեմ տվել: Ես երբևէ պոռնոգրաֆիա չեմ դիտել և երբեք դա թույլ չեմ տա իմ տանը: Ես նրան հարգանքով եմ վերաբերվում և միշտ ուշադիր եմ, որ մեր երեխաները նույնպես այդպես կվարվեն: Մեր տունը ուրախ և բաց վայր է, որտեղ բոլորը զգում են հանգիստ և հարմարավետ: Մենք պատերի վրա մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին և իր ուսմունքները պատկերող շատ նկարներ ունենք: Ես սիրում եմ իմ ընտանիքը և համարում եմ նրանց իմ կյանքի ամենակարևոր մասը:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Այն պահից, երբ դարձա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ, ես փորձել եմ ամեն շաբաթ հաճախել կիրակնօրյա ժողովներին: Իհարկե, իմ կյանքում եղել են ժամանակներ, երբ ես շատ վնասվածքներ եմ ունեցել Եկեղեցի այցելելու համար, բայց ինձ մտերիմ անդամները այցելել են ինձ հիվանդանոց կամ տուն: Կինս և ես կարդում էինք մեր Սուրբ Գրությունները և ասում մեր ընտանեկան և անհատական աղոթքները ամեն օր: Երբ մեր երեխաները երիտասարդ էին և դեռ տանն էին ապրում, մենք պարբերաբար Սուրբ Գրությունների ուսումնասիրություն էինք կատարում նրանց հետ: Կիրակի օրվա երկրպագության հետ մեկտեղ, մեր ընտանիքը նաև միասին հավաքվում է երկուշաբթի երեկոները` միասին հոգևոր ուսմունքներով և պատմություններով կիսվելու համար: Ես այցելում եմ հարևաններիս առնվազն ամիսը մեկ անգամ և հնարավորության դեպքում փորձում եմ ծառայել կարիքավորներին: մորմոնները Տաճար կառուցող ժողովուրդ են, և կինս և ես փորձում ենք Տաճար հաճախել ամիսը մեկ կամ երկու անգամ: Փորձում եմ համեստ հագնվել և համոզվել, որ անարգալից բառեր չեմ կիրառում: Ձեռնպահ եմ մնում ալկոհոլային խմիչքներ խմելուց և չեմ օգտագործում ոչ մի ձևի ծխախոտ: Միշտ անում եմ լավագույնը ընտանիքիս և հարևաններիս օրինակ լինելու համար, թե ինչպես պետք է լավ Քրիստոնյաները իրենց պահեն: