mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Sunday-ն եմ

  • Sunday Talabi
  • Sunday Talabi
  • Sunday Talabi
  • Sunday Talabi
  • Sunday Talabi
  • Sunday Talabi
  • Sunday Talabi
  • Sunday Talabi

Իմ մասին

Իմ անունը Սանդեյ է: Ծնվել եմ Նիգերիայում, բայց այժմ ապրում եմ Ավստրիայում: Ես աշխատում եմ որպես ֆելդշեր, աշխատում եմ տարեց հիվանդների հետ: Սիրում եմ աշխատել ծեր մարդկանց հետ և նրանց օգնելիս հաճույք եմ ստանում: Իմ նախասիրություններն են՝ սալսա պարը, նորդիկյան քայլն ու ծառայելը: Ես ամուսնացած եմ, ունեմ մեկ որդի:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ընտրել եմ լինելու մորմոն ճիշտ ավետարանի և բարձր չափանիշների պատճառով: Երբ հանդիպեցի միսիոներներին, երբեք չէի ցանկանում լսել նրանց, բայց մի օր ես որոշեցի կարդալ Մորմոնի Գիրքը և զգացի հոգին: Ես այժմ գիտեմ, որ Աստված ապրում է և որ Հիսուս Քրիստոսը Աստծո որդին է: Ես դպրոցից հետ եկա և ինչ-որ անգլերեն նյութ էի փնտրում կարդալու համար, քանի որ դասերը գերմաներեն էին և ամեն ինչը գերմաներեն էր: Ես երկար ժամանակ նստած կարդալու վատ սովորություն ունեմ: Իմ սենյակում գտա անգլերեն գիրք և շուրջ մեկ ու կես ժամ նստած կարդացի: Այնուհետև ցավ զգացի և հասկացա, որ շատ երկար եմ նստել: Ես սկսեցի մտածել կարդացածիս մասին և չանցած 10 րոպե միսիոներները զանգահարեցին և ասացին, որ նրանք այդ տարածքում էին և կցանկանային ուղղակի ողջույն ասել: Ես ներս հրավիրեցի միսիոներներին, քանի որ տեղեկություն ունեի նրանց համար: Միսիոներները ներս եկան և ես նրանց պատմեցի ինձ հետ կատարվածի մասին: Միսիոներներից մեկն ասաց, որ Աստված դիպչել է իմ սրտին:

Անձնական պատմություններ

Խնդրում ենք կիսվել Ջոզեֆ Սմիթի մասին ձեր զգացումներով/վկայությամբ:

Ջոզեֆ Սմիթը մի պատանի էր, ով ցանկանում էր ճանաչել իրական ավետարանը: Նա հիշեց, թե ինչ էր գրված Աստվածաշնչում. «Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է»: Նա հարցրեց Աստծուն և ստացավ իր հարցի պատասխանը: Դա նաև ճիշտ է մեզ համար, եթե մենք հարց ունենք, ապա պետք է հարցնել Աստծուց, ով ամենքին իմաստություն է տալիս: Ես կարդացել եմ Մորմոնի Գիրքը և աղոթել եմ դրա ճշմարտացիության մասին: Ես ստացել եմ իմ հարցի պատասխանը, որ այն ճշմարիտ է: Ես իսկապես հավատում եմ, որ Ջոզեֆ Սմիթն Աստծո ճշմարիտ մարգարեն է, նրա միջոցով մենք իսկապես ստացել ենք վարդապետությունը: Նրա կյանքը կարճ էր, սակայն նա արել է հրաշալի բաներ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Երբ ես միացա Եկեղեցուն, ես այնքան ընդունված էի անդամների կողմից, սկսեցի սովորել Եկեղեցու վարդապետությունները: Իմ առաջին ծառայությունը երեխաների միությունում էր: Երեխաներին ուսուցանելով ես շատ բան սովորեցի, քանի որ բոլոր երեխաները վարդապետությունն ավելի լավ գիտեին, քան ես: Մի քանի տարի անց ես կանչվեցի որպես երիտասարդ տղաների քարտուղար: Այդ ծառայությունն ինձ թույլ տվեց սովորել Եկեղեցու չափանիշները: Մի քանի տարի անց ես կանչվեցի որպես Տղամարդկանց Շարժման քարտուղար, որտեղ ես ծառայեցի ավետարանում ծնված եկեղեցու անդամների հետ: Այդտեղ ես սովորեցի ընտանեկան այցելություններ անել և աջակցել ու ծառայել ծխի յուրաքանչյուր անդամի: Մի քանի ամիս անց ես կանչվեցի ծառայելու Տղամարդկանց Շարժման նախագահությունում որպես խորհրդական: Այդտեղ ես առաջին անգամ հնարավորություն ունեցա հաճախելու տաճար: Մեկուկես տարի անց ես կանչվեցի որպես ծխի Տղամարդկանց Շարժման նախագահ, որն ինձ հնարավորություն տվեց ճանաչել ծխի բոլոր անդամներին և ծառայել նրանց: Միասին մենք շատ միջոցառումներ ունեցանք: Այդ ժամանակվա մշակութային երեկոներից մեկի ժամանակ մենք պարզեցինք, որ մենք՝ անդամներս, ներկայացնում ենք աշխարհի տարբեր պետություններ: Մի քանի տարի անց ես կանչվեցի, որպես եպիսկոպոս: Լավագույնս ջանում էի մեծարել իմ կոչումը՝ ծառայելով անդամներին, օգնելով, ուսուցանելով, քարոզելով ավետարանը և չմոռանալով իմ ընտանիքին: