mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Sterling-ն եմ

  • Sterling Wotherspoon
  • Sterling Wotherspoon
  • Sterling Wotherspoon
  • Sterling Wotherspoon
  • Sterling Wotherspoon
  • Sterling Wotherspoon
  • Sterling Wotherspoon
  • Sterling Wotherspoon

Իմ մասին

Ողջույն, իմ անունը Սթերլինգ է, ես Եվրոպացի Մաորի եմ, կինս և ես ունենք 3 երեխա, ովքեր մեծացել են և տնից մեկնել: Մենք այժմ ուղղակի մնացել ենք մեր սիրելի կենդանիների հետ: Մենք ունենք և աշխատացնում ենք ներքաղաքային մեքենաների փոքրիկ վերանորոգման արհեստանոց, որը մեզ երկուսիս էլ շատ զբաղված է պահում: Ես մեծ բավականություն եմ ստանում ընտանեկան հավաքույթներից, որն իհարկե ներառում է ուտելը, երբ իմ հերթն է, ավանդական Մաորական Հանգի պատրաստելը ընտանիքի և ընկերների համար, որը նրանց սիրած ճաշատեսակն է: Ես սիրում եմ նաև ճամբար գնալ, հանգստանալ, որսորդություն և զբոսախնջույքներ բնության գրկում: Ես մեծ բավականություն եմ ստանում վերականգնել և ճանապարհորդել ամերիկյան դասական ավտոմեքենաներով: Սիրում եմ հեծանվավազքը, սիրում եմ ուսուցումը, արագությունը և մարտահրավերն այն իրադարձությունների, որոնց մասնակիցն եմ դառնում: Ես ամեն շաբաթ պարում եմ պարասրահում և սիրում եմ պարել կնոջս հետ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Մայրս Եկեղեցու երկրորդ սերնդի անդամ է, նա է ծանոթացրել հորս ավետարանին: Այսպիսով ես ուսուցանվել եմ Ավետարանը մանկական տարիքից: Երբ ես ամրացա ավետարանում, ես հասկացա Հիսուս Քրիստոսի ուսմունքների կարևորությունը: Ես շարունակել եմ հետևել Հիսուս Քրիստոսի ավետարանին իմ կյանքում, այդ անելով ծանոթացրել եմ ավետարանին կնոջս, և մենք մեծացրել ենք մեր ընտանիքն Ավետարանում Ավետարանը ինձ հնարավորություն է տվել ծառայելու: Լինելու ավելի լավ ամուսին և հայր: Ընդունել պարտականություն և զարգացնել հոգևոր ուժ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ունեմ շատ հնարավորություններ ծառայելու մարդկանց Եկեղեցու ներսում և հասարակությանը ծառայողական նախագծերով, և չնայած իմ գործարարությունը որպես շարժիչների մեխանիկ, ֆոնդեր եմ ստեղծել և հովանավորել աջակցելով տեղական դպրոցներին և մանկապարտեզներին: Ես բավականություն եմ ստանում ծառայելով նրանց, ում ես այցելում եմ տնային ուսուցում կատարելով և իմ կոչումում խորհուրդ տալով Եկեղեցում իմ ելույթների միջոցով: Ինձ դուր է գալիս աջակցել մեր եկեղեցում տեղի ունեցող միջոցառումներին: Ես փորձում եմ լինել լավ օրինակ մարդկանց համար, ում ես ամեն օր տեսնում եմ՝ ապրելով իմ հավատքով: