mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Stan-ն եմ

  • Stan Checketts
  • Stan Checketts
  • Stan Checketts
  • Stan Checketts
  • Stan Checketts
  • Stan Checketts
  • Stan Checketts
  • Stan Checketts

Իմ մասին

Հավատում եմ տքնաջան աշխատելուն և խաղալուն: Ես ստեղծել եմ և կառուցել բազմաթիվ մեծ հրճվանք պատճառող խաղային կարուսելներ, որոնք այժմ գտնվում են ամբողջ աշխարհի բոլոր խոշոր խաղային զբոսայգիներում: Ես սիրել եմ կառուցել և ստեղծել բաներ երեխա ժամանակից սկսած: Ես կառուցել եմ ծառե հյուղակներ, ճոճանակներ և պարաններից կախված զվարճալի կառուսելներ իմ բոլոր ընկերների բավականության համար: Ես ինձ լավ եմ զգում, երբ կարողանում եմ մարդկանց ժպիտ պարգևել: Երբ ես չեմ աշխատում ես ձնասահորդելով եմ զբաղվում: Ոչ մի բանի հետ չես համեմատի սարի գագաթից մեծ արագությամբ իջնելը, որի մասին մենք չէինք էլ երազի մի քանի տարի առաջ: Լեռների գեղեցկությունը միշտ շնչակտուր է անում, ձյունապատ ծառեր, ձյան մեջ առկայծող բյուրեղներ և մաքուր կապույտ երկինք: Ձնասահորդի վրա չկան թոկեր, փոշի կամ փայտոջիլ, միայն մաքուր թարմ օդ: Ամռանը կինս և ես բավականություն ենք ստանում մոտոցիկլ վարելուց և 30,000 մղոնից ավելի տարածություն ենք անցել մեր Հոնդա Գոլդվինգով: Ես հատկապես մեծ բավականություն եմ ստանում լեռնային ճանապարհներից, ճանապարհի ընթացքում զգացվող բուրմունքներից և դեմքիս փչող մաքուր օդից: Կինս և եսհամատեղ ունենք իննը երեխա և երկուսին ևս մենք մեր ընտանիք ենք բերել հետագայում, որոնց մենք համարում ենք մեր սեփականը: Մենք ունենք նաև 23 թոռներ, որոնց մենք պաշտում ենք: Մենք սիրում ենք ընտանիքով միասին գործեր անել: Մենք միասին ենք նշում տոները, դրանցից կարևորներն են՝ Զատկի ձու որսալը, Ձմեռ Պապի երեկույթը և իհարկե Գոհաբանությունը: Մենք հնարավորություն ենք ունեցել ճանապարհորդել շատ վայրեր միասին և բավականություն ենք ստանում տեսնելով նոր վայրեր և հանդիպել նոր մարդկանց հետ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին ու Սուրբ Հոգուն և Հիսուս Քրիստոսի Քավությանը ողջ իմ սրտով: Ես գիտեմ և հասկանում եմ, թե ինչպիսի սքանչելի օրհնություն է Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին և Նրա քավող զոհաբերությանը հավատալը: Ապաշխարության այդ գործընթացի միջոցով, ես ձեռք եմ բերել կյանքի և բոլոր այն սքանչելի օրհնությունների ավելի մեծ գնահատանք, որոնք այն հրամցնում է: Ես հավատում եմ Մորոմոնի Գրքին, որովհետև այն իսկապես վկայում է Հիսուս Քրիստոսի մասին նախքան Նրա ծնվելը, Նրա կյանքի մասին այս երկրի վրա և Նրա հարությունից հետո: Կան շատ այլ պատճառներ, բայց սրանք են այն գլխավոր պատճառները, որ ես Մորմոն եմ: Այն բերել է ինձ մեծ խաղաղություն, ուրախություն, երջանկություն և հաջողություն իմ կյանքում:

Անձնական պատմություններ

Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնել ձեզ:

Ես իսկապես հավատում եմ, որ Սուրբ Հոգին օգնել է ինձ իմ կյանքի յուրաքանչյուր օրը իմ ապաշխարությունից սկսած: Երբ ես փորձել եմ տքնաջան հետևել Նրա հուշումներին, ես ստացել եմ անվերջ օրհնություններ բոլոր իմ գյուտերում, բոլոր իմ աշխատանքային հարաբերություններում և իմ ամուսնությունում և իմ ընտանեկան հարաբերություններում՝ իմ որդիների, դուստրերի և թոռների հետ: Ես ունեմ ուժեղ վկայություն Սուրբ Հոգու մեծության վերաբերյալ իմ կյանքում:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ծառայում եմ իմ ծխի ղեկավար պաշտոնում, որը բաղկացած է 18-30 տարեկան երիտասարդ տղամարդկանցից և երիտասարդ կանանցից: Մենք շատ ուրախ ժամանակ ենք անցկացնում, բացի Քրիստոսի և Նրա ուսմունքների մասին ավելի շատ բան սովորելուց: Ես օգնում եմ ծրագրել զվարճություն և օգտակար միջոցառումներ, որտեղ նրանք կկարողանան ավելի լավ ճանաչել միմյանց և նոր ընկերներ ձեռք կբերեն այդ ընթացքում: Ես ևս շատ երկարատև ընկերություններ եմ ձեռք բերել՝ շփվելով այդ հիանալի երիտասարդների հետ: