mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Sherri Patterson McRae-ն եմ

  • Sherri McRae
  • Sherri McRae
  • Sherri McRae
  • Sherri McRae
  • Sherri McRae
  • Sherri McRae
  • Sherri McRae
  • Sherri McRae

Իմ մասին

Ես հինգ երեխաների մայր եմ` երեք տղայի և երկու աղջկա: Ես ունեմ չորս լսող երեխա ու մեկ խուլ որդի: Ես ունեմ հրաշալի ամուսին, ով միշտ փորձում է գոհացնել ինձ: Ես երեք թոռնիկ ունեմ և սպասում եմ ևս երկուսին: Ես մի խումբ հիանալի կանանց հետ խաղում եմ մեծ թենիս: Թենիս խաղալն իմ ամենասիրած բաներից մեկն է: Այնուամենայնիվ բադմինտոն ընտանեկան խաղը բավականին մոտ է դասվում թենիս մրցակցային խաղին, որը խաղում եմ աղջիկների հետ: Ես նաև սիրում եմ թխել ու նոր բաղադրատոմսեր փորձել: Ինձ դուր է գալիս գոհացնել իմ ընտանիքին նոր աղանդերներով: Ես սիրում եմ հյուրընկալել երեկույթներ ու հավաստիանալ, որ բոլորը լավ ժամանակ են անցկացնում: Ինձ դուր է գալիս նշանների լեզու ուսուցանել իմ տանը նրանց, ովքեր ցանկանում են սովորել շփվել խուլերի և լսողության խնդիրներ ունեցողների հետ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մորմոնական եմ մասամբ այն պատճառով, որ ծնվել եմ այս Եկեղեցում: Որքա՜ն օրհնված եմ ես ինձ զգում, որ մկտվել եմ ութ տարեկան հասակում: Բայց ճշմարտությունն այն է, որ մենք բոլորս դարձի ենք գալիս առ Նրա ավետարանն ու պետք է ձեռք բերենք մեր սեփական վկայությունը Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի մասին: Երբ ես կարդում եմ սուրբ գրություններ կամ ելույթ եմ լսում Եկեղեցում, մի ներքին ջերմ զգացում ինձ ասում է, որ ես հետևում եմ Նրան: Ես գիտեմ, որ Երկնային Հայրը հիմա մեզ այնքան է սիրում, որքան Նա սիրում էր հին ժամանակներում ապրողներին: Այսօր երկրի վրա ապրող մարգարե ունենալն այս Եկեղեցու շատ կարևոր մասն է հանդիսանում: Ես գիտեմ, որ Նախագահ Մոնսոնը մեզ հայտնում է այն բաները, ինչ որ մեր Երկնային Հայրը կամենում է, որ մենք իմանանք ու անենք: Դա այնքան իմաստալից է ինձ համար: Նաև Սուրբ Հոգու պարգևը, որ մենք ստանում ենք մկրտության ժամանակ, մեծագույն նվերն է, որ ես երբևէ կարող էի ունենալ: Սուրբ Հոգին իմ մշտական զուգընկերն ու առաջնորդն է, քանի դեռ ես արժանի եմ: Այս պարգևն ինձ կյանքում մեծապես օգնել է՝ զգուշացնելով, խրախուսելով, ինձ բարձրացնելով ու իմ գործողություններն ուղղորդելով: Ես գիտեմ, որ սա Նրա Եկեղեցին է, և ես դա գիտեմ, քանի որ խորապես զգում եմ դա ներքուստ: Դա ամեն անգամ հաստատվում է, երբ ես գրկում եմ իմ երեխաներին, աղոթում եմ կամ լսում եմ Իր ծառաներից մեկին` ճշմարիտ սկզբունք ուսուցանելիս: Ես սիրում եմ իմ ընտանիքին և գիտեմ, որ մենք կարող ենք միասին լինել հավերժությունում, եթե հնազանդ լինենք այս կյանքում: Որքան որ ես եմ սիրում իմ սեփական ընտանիքին, դրանից առավել մեր Երկնային Հայրն է սիրում մեզ: Այս գիտելիքն օրհնում է իմ կյանքն ու տալիս է այն ուժը, որն անհրաժեշտ է երջանիկ լինելու համար:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես փորձում եմ ապրել համաձայն իմ հավատքի` ուսուցանելով իմ ընտանիքին ավետարանի սկզբունքները: Ես ուզում եմ, որ երեխաներս հասկանան, որ մեր Երկնային Հոր պատվիրաններին հնազանդվելը թոչ թե սահմանափակում է, այլ բերում է իրական երջանկություն և խաղաղություն: Ընտանեկան աղոթքը և միասին ժամանակ անցկացնելն առաջնահերթություն են մեզ համար: Այս կյանքի փորձությունների և դժվարությունների միջով անցնելիս մխիթարում է իմանալը, որ մենք երբեք մենակ չենք և կարող ենք մեր հարցերի պատասխանները գտնել սուրբ գրություններն ուսումնասիրելով: Ես ծառայում եմ իմ միավորում` հետևելով, որ խուլ անդամներն անհրաժեշտ պահին միշտ թարգմանիչ ունեն: Շատ մխիթարող է իմանալը, որ Տերն ապահովում է միջոց Իր բոլոր զավակների համար, որպեսզի սովորեն Իր ավետարանը: Ինձ համար հաճելի է ծառայել այս եղանակով և ուրիշներին հնարավորություն տալ, որ ծառայեն մեր խուլ եղբայրներին և քույրերին: