mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Shawni-ն եմ

  • Shawni Pothier
  • Shawni Pothier
  • Shawni Pothier
  • Shawni Pothier
  • Shawni Pothier
  • Shawni Pothier
  • Shawni Pothier
  • Shawni Pothier

Իմ մասին

Ես կին եմ և հինգ երեխաների մայր, մի տղա հաջորդեց չորս աղջիկներին: Իմ ամբողջ կյանքում ես սպասել եմ մայր լինելուն, և ահա ես հասել եմ դրա ամենաեռուն պահին: Ես ձգտում եմ իսկապես կանխամտածված անել ամեն ինչ որպես մայր, և ես մեծապես կողմնակից եմ այն բանին, որ պետք է ուրախություն ապրել մայրության ճանապարհին: Ես ցանկանում եմ գրել իմ մտքերն ու գաղափարները իմ կայքէջում (71toes.blogspot.com): Ես նաև սիրում եմ լուսանկարչություն, և չնայած ես հրաժարվել եմ պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ զբաղվելուց մի քանի տարի առաջ, երբ ես գիտակցեցի, որ այն չափից ավելի շատ ժամանակ էր խլում իմ ընտանիքից, ես դեռևս սիրով սպասում եմ այն պահին, երբ իմ երեխաները կլինեն իմ բնորդները:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մեծացել եմ մի ընտանիքում, որն ամուր է եղել մորմոնական հավատքում: Ես շատ երախտապարտ եմ, որ ունեմ ծնողներ, ովքեր մեծացրել են ինձ այնպես, որ ես սիրեմ իմ Փրկչին և փորձեմ անել բաներ, որոնք Նա կաներ: Ես շատ շնորհակալ եմ սկզբունքների համար, որոնց ես հավատում եմ: Իմ հավատքն օգնել է ինձ դժվարագույն որոշումներ կայացնելիս և օգնում է ինձ կապված զգալ Աստծո հետ, քանի որ ես գիտեմ, որ Նա այնտեղ է և Նա հոգ է տանում ինձ համար որպես անհատի:

Անձնական պատմություններ

Ի՞նչ է հույսը և ինչի՞ համար եք դուք հույս տածում:

Ես շատ բան եմ սովորել հույսի վերաբերյալ վերջին մի քանի տարիների ընթացքում, երբ մեր դստեր մոտ ախտորոշվեց հազվադեպ հանդիպող ժառանգական համախտանիշ: Ես միշտ սրտանց օգնության եմ հասել ուրիշներին, ովքեր վիշտ են ունեցել և առողջական խնդիրներ իրենց երեխաների հետ կապված, սակայն ես երբեք չեմ մտածել, որ ԵՍ նման խնդիրներ կունենամ: Երբ մեր աղջկան տվեցին այդ ախտորոշումը, դատարկության մի ամբողջ նոր զգացում պատեց ինձ: Սակայն, երբ ես հետ եմ նայում, ես զգում եմ ուժն ու միասնությունը, որ տեղ էին գտել մեր ընտանիքում, քանի որ մենք ունեինք մեծ հույսեր ապագայի հետ կապված: Ես զգացել եմ, որ Աստված տարել է ինձ իր ձեռքերի վրա ամենադժվար պահերին և որ փորձությունները մեզ կարող են ավելի ամուր դարձնել:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Մենք հաճախում ենք եկեղեցի (պաշտամունքի ծառայության) ամեն կիրակի որպես ընտանիք: Մենք միասին կարդում ենք սուրբ գրությունները ամեն առավոտ նախքան դպրոցը: Մենք ունենում ենք ընտանեկան աղոթքներ: Այս բոլոր բաները պարզապես օգնում են մեզ այնպես ապրել համաձայն մեր հավատքի, ինչպես մենք հավատում ենք, որ Աստված է ուզում, որ մենք ապրենք: Դրանք հիշեցնում են մեզ օգնության հասնել ուրիշներին և սիրել, ինչպես Քրիստոսն է սիրում: Դրանք օգնում են մեզ հեռու մնալ ուրիշներին քննադատելու հակվածությունից և զուտ սիրել նրանց, ովքեր մեր շուրջն են, հենց այնպիսին, ինչպիսին նրանք կան: