mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Sergio-ն եմ

  • Sergio Sanchez
  • Sergio Sanchez
  • Sergio Sanchez
  • Sergio Sanchez
  • Sergio Sanchez
  • Sergio Sanchez
  • Sergio Sanchez
  • Sergio Sanchez

Իմ մասին

Ես մեծացել եմ հարավային Մեխիկոյում և եկել եմ Միացյալ Նահանգներ տասը տարի առաջ, որ ստանամ քոլեջի կրթություն: Այդ ընթացքում ես հանդիպեցի և ամուսնացա հրաշալի կնոջ հետ և միասին մենք ունենք չորս գեղեցիկ երեխաներ: Մենք վայելում ենք որպես ընտանիք միասին անցկացրած յուրաքանչյուր պահը: Ես սիրում եմ խաղալ իմ երեխաների հետ, իմ կնոջ հետ ժամադրության գնալ, դիտել քոլեջի ֆուտբոլ և համազգային ֆուտբոլ: Ես հաճույքով սովորում եմ ամեն բան աշխարհի մասին, որտեղ մենք ապրում ենք, երաժշտությունից և արվեստից մինչև գիտություն և կենսաբանություն: Ես ստացել եմ բակալավրի աստիճան միկրոկենսաբանության բաժնում, և մոլեկուլային կենսաբանությունում և դոկտորի աստիճան միկրոկենսաբանությունում, կենտրոնանալով քաղծկեղի կենսաբանության վրա: Սովորելը միշտ կլինի մեր կյանքի առանցքային մասը:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մեծացել եմ սիրով լի մորմոնական ընտանիքում, որտեղ ես սովորել եմ Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների մասին: Ես երբեք չեմ կասկածել մեր Փրկչի գոյությանը, սակայն իմ դեռահասության շրջանում, ինչպես պատահում է գրեթե բոլոր մյուս դեռահասների հետ, ես փորձում էի գտնել ինքս ինձ, սահմանել, թե ով եմ ես: Որպես մորմոն մեծացված լինելով, պարզաբանելով ինձ համար, որ յուրաքանչյուր բան, որ ինձ ուսուցանվել է, և որին ես հավատացել եմ Մորմոնի Գրքի և Ջոզեֆ Սմիթի մասին, ճիշտ է, դարձավ այս գործընթացի կարևոր մաս: Ես որոշեցի գնալ ամեն գիտելիքների աղբյուրի մոտ և հարցնել հենց Աստծուն, թե արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է և արդյոք Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարե է: Ես մի քանի շաբաթներ անցկացրեցի սուրբ գրությունները կարդալով, այս ամենի վերաբերյալ խորհելով և աղոթքում Աստծուց առաջնորդություն խնդրելով: Իմանալով, որ Նա իմ Հայրն է, ես վստահեցի, որ Նա կպատասխաներ իմ հարցին: Իմ հավատքն ի վերջո գնահատվեց և պատասխան տրվեց: Այդ ժամանակ ստացած պատասխանն ընդմիշտ վերափոխեց իմ կյանքը և եղել է մեծ ուրախության և երջանկության աղբյուր: Այդ օրվանից սկսած ես հստակորեն իմացել եմ, որ ես Աստծո զավակ եմ և որ Նա սիրում է ինձ և բավականաչափ հոգ է տանում իմ մասին աղոթքներիս պատասխանելու համար: Այդ օրվանից սկսած ես ինքս եմ իմացել, որ Ջոզեֆ Սմիթը կանչվել էր Աստծո կողմից լինելու վերջին օրերի մարգարե, և որ Մորմոնի Գիրքը մեկ այլ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին: Այս գիտելիքը վերահաստատվել է իմ ողջ կյանքի ընթացքում բազմաթիվ անգամներ, սկսած այդ առաջին փորձառությունից, և մեծացել է, ձևավորելով իմ անձը և տալով այն ուրախությունը, որն ես վայելում եմ իմ կյանքում: Քանի որ մենք բոլորս Աստծո զավակներն ենք, ես գիտեմ, որ այս փորձառությունը չի կարող առանձնահատուկ լինել ինձ համար: Բոլորս էլ կարող ենք ձգտել ստանալ կյանքը փոխող առաջնորդություն մեր Հոր կողմից, եթե միայն կամենանք դիմել Նրան աղոթքով, հավատալով, որ մենք կարող ենք ստանալ: Ահա, թե ինչու եմ ես մորմոն:

Անձնական պատմություններ

Ինչպե՞ս կարող ենք ավելի մեծ ներդաշնակություն զարգացնել մեր տներում:

Կանոնավոր ընտանեկան աղոթքը և ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրությունը օգնել են, որ մեր տունը դառնա ավելի ներդաշնակ: Թվում է, որ երբ մենք հավատարմորեն անում ենք այդ երկու բաները, մենք ունենում ենք շատ ավելի մեծ համբերություն և սեր մեր զավակների հանդեպ և նրանց մոտ շատ ավելի լավ է ստացվում բարի և սիրալիր լինել մեկը մյուսի հետ: Ընտանիքով ընթրելը մեզ նույնպես օգնել է զարգացնել ավելի մեծ ներդաշնակություն մեր տանը: Միմյանց հետ խոսելու և իրար լսելու հնարավորությունը ընթրիքի ժամանակ մեզ հաստատ ավելի է մոտեցրել իրար և զարգացրել է բաց հաղորդակցություն մեր տանը: Ի վերջո, պարզելով, թե ինչպես միասին անցկացնել զվարճալի ժամանակ որպես ընտանիք, խաղալ խաղեր տանը կամ վայելել դրսի միջոցառումները, օգնել է լինել շատ արդյունավետ գործիք, դարձնելով մեր տունը ամենաներդաշնակ վայրը:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ապրում եմ համաձայն իմ հավատքի, փորձելով ընդօրինակել Հիսուս Քրիստոսի ապրած կյանքը: Օրինակ, ես հաճախ հիշում եմ Նրա ուսմունքներից մեկը, որը կոչվում է «ոսկե կանոն», որը, այլ կերպ ասած, ասում է ուրիշների հանդեպ անել այն, ինչ կկամենայիք, որ նրանք անեին ձեր հանդեպ (Մատթեոս Է.12): Դա հասարակ, սակայն զորեղ ճշմարտություն է, որ եղել է շարունակվող օրհնություն իմ կյանքի ընթացքում: Այն առաջնորդում է բոլորի հետ իմ փոխհարաբերությունները, լինի դա ընտանիքը, ընկերները, հարևանները, գործընկերները կամ բացարձակ անծանոթներ: