mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Sarah-ն եմ

  • Sarah Gill
  • Sarah Gill
  • Sarah Gill
  • Sarah Gill
  • Sarah Gill
  • Sarah Gill
  • Sarah Gill
  • Sarah Gill

Իմ մասին

Ես անսահման սիրում եմ ճանապարհորդել և բացահայտել նոր վայրեր և հանդիպել նոր մարդկանց: Մի քանի տարի առաջ ես ճանապարհորդեցի Հարավային Ամերիկա և անցա Ինկա Թրեյլ-ով: Ես նորապսակ եմ և այժմ հաճույքով ճանապարհորդելու ծրագրեր եմ կազմում իմ ամուսնու հետ: Ես շատ եմ սիրում կարդալ, ուտելիք պատրաստել և թխել: Ես կուզենայի մի օր, երբ ծերանայի, ունենալ իմ գործը, մի գուցե, փոքր հյուրատուն կամ թխվածքների խանութ: Ես սիրում եմ ժամանակ անցկացնել իմ ընտանիքի հետ. տարվա իմ սիրված ժամանակն է, երբ մենք գնում ենք մեր տարեկան դահուկասահքի, եթե կարողանում ենք ժամանակ գտնել: Իմ հետաքրքրությունների հետ մեկտեղ, ես աշխատում եմ լրիվ դրույքով որպես բարձր տեխնոլոգիաների մասնագետ միջազգային ընկերությունում:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ, քանզի ես իսկապես համոզված եմ և հավատում եմ Հիսուս Քրիստոսին և Աստծուն: Ես հավատում եմ, որ մենք բոլորս նպատակ ունենք այստեղ՝ երկրի վրա, և որ մենք կարող ենք միասին ապրել մեր ընտանիքների հետ հավերժության մեջ՝ մահանալուց հետո: Եկեղեցու անդամը լինելը ինձ կյանքի նպատակ է պարգևել: Իմանալը, որ կա Աստված և որ Նա կարող է մեզ հանգստություն և պաշտպանություն տրամադրել, երջանկություն և խաղաղություն է պարգևում իմ կյանքում և իմ ընտանիքին: Ես կարդացել եմ Մորմոնի Գիրքը և աղոթել դրա ճշմարտացիության մասին: Աղոթքի և անձնական հայտնության միջոցով ես գիտեմ, որ դա ճշմարիտ գիրք է և ևս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ապրում եմ շատ սովորական կյանքով, աշխատում եմ շաբաթը հինգ օր և սիրում եմ ժամանակ անցկացնել ընկերներիս և ընտանիքիս հետ: Բայց ամեն կիրակի առավոտ ես հաճախում եմ եկեղեցի և ամեն օր աշխատում եմ կարդալ Մորմոնի Գրքից կամ Աստվածաշնչից և աղոթել Աստծուն: Ինձ դուր է գալիս եկեղեցու մասը լինելը և ես շատ եմ սիրում ժամանակ անցկացնել եկեղեցու մյուս անդամների հետ: Ներկայույմս ես ղեկավարում եմ տեղական եկեղեցու երիտասարդական ծրագիր 12-18 տարեկան աղջիկների համար, որը վեհացնող և ապահով վայր է պարգևում աղջիկներին ամեն շաբաթ: