mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Sally Anne-ն եմ

  • Sally Marks
  • Sally Marks
  • Sally Marks
  • Sally Marks
  • Sally Marks
  • Sally Marks
  • Sally Marks
  • Sally Marks

Իմ մասին

Ես երեք չափահաս երեխաների մայր եմ, ոորոնց ես սիրում և հարգում եմ անսահման: Ես ունեմ 10 թոռնիկներ, ովքեր յուրահատուկ են ամեն առումով և իմ կյաքի ուրախությունն են: Ես սիրում եմ շրջագայել և վերջերս դարձել եմ մտավոր առողջության գործակալության սեփականատեր: Անհույսներին և ցած գլորվածներին օգնելը, ուրիշների համար խրախուսանք լինելը իմ տարերքն է: Ես սիրում եմ կյանքը և այն ամենը, որ նա բերում է:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Սեր փնտրելը բոլոր սխալ տեղերում և փորձելով բացահայտել, թե ով եմ ես, դրդապատճառ դարձավ, որ ես հույս փնտրեի տարբեր կրոններում, մարդկանց և առարկաների մեջ: Միսիոներները շատ նպաստավոր ձևով սովորեցրեցին ինձ, թե ով եմ ես, որտեղից եմ ես եկել և ուր եմ ես գնում: Ես շատ ուրախ եմ ճշմարտությունը գտնելու համար: Երբ դուք քայլում եք շփոթված մտքերով, ձևացնելով, թե երջանիկ եք արտաքնապես, դա հնանում է: Ես ուրախություն գտա ավետարանում: Իմ ողջ կյանքի ընթացքում ունեցած հարցերը վերջապես պատասխանվեցին: Դրա համար ես հավերժորեն երախտապարտ եմ:

Անձնական պատմություններ

Ի՞նչ եք դուք անում, որպեսզի օգնեք ամրապնդել ձեր ընտանիքը և հաջողակ դարձնել այն:

Ես սիրում եմ իմ ընտանիքին: Երկար ժամանակ ես չէի գիտակցում, թե որքան կարևոր է ընտանիքը: Դա վերաբերվում էր ինձ:... Ես բառի բուն իմասով կենտրոնացած էի ինձ վրա, սակայն ես գիտեմ, որ նրանք իմ գանձերն են: Ես հարգում եմ նրանց ժամանակը և նրանց տեղը և երբ նրանք քաջալերման կարիք ունեն, ես սիրով օգնում եմ նրանց: Ընտանիքը շատ կարևոր է: Հրաշալի է տեսնել իմ մի մասնիկը նրանցից յուրաքանչյուրի մեջ: Օհո:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես եղել եմ ավետարանի ուսուցիչ չորս տարի և ամեն կիրակի վայելում եմ լավ լուրերով կիսվելու հնարավորությունը: Սուրբ գրությունները բերում են խաղաղություն, որը դուք չեք կարող գտնել ուրիշ ոչ մի տեղ: