mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Ryan-ն եմ

  • Ryan Watts
  • Ryan Watts
  • Ryan Watts
  • Ryan Watts
  • Ryan Watts
  • Ryan Watts
  • Ryan Watts
  • Ryan Watts

Իմ մասին

Ես փորձում եմ գտնել ճիշտը: Կրոնը և գիտությունը թվում է, թե մարդու հավատքի համայնապատկերի տարբեր բևեռներն են կազմում մեր աշխարհում, ըստ ինձ, դրանք միաձուլվել են մեկ գերազանց ճշմարտության մեջ: Ես ձգտում եմ գտնել ճշմարտությունը բոլոր բաներում, և ողջունում եմ երևութական հակասությունների խնդիրները: Գիտնական լինելը և Աստծո հանդեպ խոր հավատք ունենալը գտնվում է իմ էության սրտում: Ես նաև երկու հրաշալի երեխաների հայր եմ և գեղեցիկ ու նվիրված կնոջ ամուսին: Նրանք կիսում են աշխատանքի և խաղի նկատմամբ իմ ձգտումները: Ես նաև բախտավոր եմ, որ ունեմ այնպիսի աշխատանք, որի նպատակն է թեթևացնել մարդկանց տառապանքը: Ալցհայմերի հիվանդությունը արագ դառնում է աշխարհի ամենամեծ առողջական խնդիրներից մեկը, տասնյակ միլիոնավոր մարդիկ տառապում են այս կործանարար հիվանդությամբ: Մեր իսկ ընտանիքի մի քանի անդամներ տանջվում են Ալցհայմեր հիվանդության պատճառով, և ես ծրագրում եմ անվերջ աշխատել, որ բուժում գտնեմ սրա և այլ նյարդաբանական հիվանդությունների դեմ: Մենք նաև փնտրում ենք որոշ զվարճանքներ: Իմ ընտանիքն ու ես սիրում ենք բացառիկ սպորտաձևեր, ներառյալ դահուկներով սահել, նավակով զբոսնել, ֆուտբոլ խաղալ, անվատախտակով սահել և հեծանիվ վարել: Ես սիրում եմ ժամանակ անցկացնել գետի մոտ իմ կարթով: Մենք սիրում ենք սարերը: Մենք նաև սիրում ենք թենիս և լուռ քայլել մեր շան հետ: Մենք վայելում ենք կյանքը, աշխատանքը և խաղը:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Քոլեջի իմ տարիների ընթացքում ես սկսեցի ուսումնասիրել մարդկության ծագումնաբանությունը և մոլեկուլային կենսաբանությունը: Ես սովորեցի էվոլյուցիայի գիտական սկզբունքների մասին և փորձեցի ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարող են կրոնն ու գիտությունը գոյակցել: Այդ ժամանակ ես հասկացա և շարունակում եմ այժմ էլ հասկանալ, որ առ Աստված իմ հավատքը և գիտական սկզբունքների իմ հասկացողությունը կարող են միավորվել, եթե հիմնված լինեն ճշմարտության վրա: Ես գտա ճշմարտությունը մորմոնիզմի մեջ: Ես գիտեմ, որ կա Աստված և որ Նա սիրում է մեզ և ունի ծրագիր մեզանից յուրաքանչյուրի համար: Ես ստացել եմ այս գիտելիքը, քանի որ ես ընտրել եմ լինել մորմոն, և դա իմաստ է տալիս իմ կյանքին: Գիտությունը պատասխանում է ԻՆՉՊԵՍ հարցին, սակայն թերանում է, երբ հերթը հասնում է բացատրելուն, թե ԻՆՉՈՒ: Մորմոն լինելն օգնում է ինձ իմ կյանքում պատասխանել ԻՆՉՈՒ հարցին:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Հիսուս Քրիստոսին հավատալը նշանակում է հավատալ, որ մենք բոլորս էլ կարող ենք փոխվել և դառնալ ավելի լավը: Շատ մարդիկ սխալմամբ հավասարեցնում են կրոնը կատարելությանը: Առ Հիսուս Քրիստոս իմ հավատքը ես տեսնում եմ որպես ավելի լավը լինելու ցանկության մեջ: Ինձ ճանաչող մարդկանցից շատերը գիտեն, որ ես մորմոն եմ, և անկախ այն բանից, թե ինչին են նրանք հավատում կամ չեն հավատում, ես մտահոգվում եմ նրանց համար: Ես նաև մարդկային հիվանդությունների ուսումնասիրության միջոցով մարդկության տառապանքները թեթևացնելու իմ ձգտման մեջ տեսնում եմ իմ հավատքի մեծ մասը: Իմ հավատքը տալիս է իմաստ և հետաքրքրություն իմ կյանքի զանազան ձգտումներին: