mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Ryan-ն եմ

  • Ryan Wright
  • Ryan Wright
  • Ryan Wright

Իմ մասին

Ես 37 տարեկան եմ: Ես ինձ ավելի երիտասարդ եմ զգում, ինչպես բոլորս: Սակայն ես ակնկալում եմ, որ հաջորդ ամիս 4-րդ երեխայի ծնվելը կփոխի դա: Երբ իմ կինն ու ես ամուսնացանք, մենք ուզում էինք 6 երեխա ունենալ, նախքան առաջինին ունենալը: Բայց մենք շարունակում ենք ուրախանալ, չնայած, որ 4-դը վերջինն է, սակայն դա այն է, ինչ ես ասել էի վերջինի ժամանակ: Ես աշխատում եմ երաժշտության բնագավառում: Իմ երեխաները մտածում են, որ դա նշանակում է, որ ես ամբողջ օրը երաժշտություն եմ լսում, ինչը ես չեմ անում: Ես դեռ չգիտեմ, թե ինչ եմ անելու, երբ մեծանամ: Երաժշտության բնագավառում աշխատելը չափից ավելի զվարճալի է իսկական աշխատանք լինելու համար: Իմ կինը կարծում է, որ ես զուտ մերժված եմ և պետք է ընդունեմ այդ: Նա սովորաբար ճիշտ է լինում: Երբ ես 19 տարեկան էի, ես թողեցի քոլեջը, որ ծառայեի որպես ՎՕՍ միսիոներ 2 տարի Սեոուլում, Կորեա, ահա այդտեղ ես առաջին անգամ սկսեցի մտածել ինչ-որ մեկի մասին իմ անձից բացի: Դուք կմտածեք, որ մեծանալով մի տանը, որտեղ կան 6 եղբայրներ և քույրեր, ես պետք է արդեն իսկ սովորած լինեի դա, սակայն ես համառն էի: Ես չէի լինի նույն մարդը, որ կամ այսօր, եթե չլինեին այդ 2 տարիները և եթե ես նվիրված չլինեի մի բանի, ինչն ավելի կարևոր էր, քան իմ անձը: Սկսած այն ժամանակից, որ ես տուն վերադարձա 16 տարի առաջ, չի անցել մի օր, որ ես չմտածեմ որպես միսիոներ իմ անցկացրած ժամանակի մասին:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Իմ կինն ու ես օգտագործում ենք «մի գոտում» արտահայտությունը, որ նկարագրենք մեր ունեցած զգացողությունը, երբ մենք լավագույն ձևով ենք մեզ դրսևորում: Երբ ես ավելի քիչ եսասեր եմ, ավելի օգտակար և աջակցող, և ավելի քիչ քննադատող: Երբ ես ավելի շատ լսում եմ և ավելի քիչ խոսում: Երբ իմ սիրտը փափուկ է և իմ միտքը խաղաղ: Երբ ես ավելի շատ եմ խաղում իմ երեխաների հետ: Երբ ես ավելի ազնիվ եմ իմ և ուրիշների հետ: Երբ ես լավատես եմ և ոգևորված մեր ապագայի համար: Երբ ես ավելի քիչ ունեմ իրերի, ավելի շատ՝ մարդկանց կարիք: Երբ ես ավելի քիչ հպարտ եմ և ավելի շատ հասարակ: Իմ ընտանիքին ես ավելի շատ եմ դուր գալիս, երբ լինում եմ «մի գոտում»: Իմ ընկերները, աշխատակիցները, նույնիսկ ես, ավելի շատ են սիրում և վստահում ինձ, և նաև դուք, այլընտրանքը դառնում է տհաճ: Ես մորմոն եմ, քանի որ ուզում եմ ավելի լավը լինել: Եվ ես չեմ կարող մենակ դա անել: Կյանքը բարդ է, և որքան ես մեծանում եմ, ավելի եմ գիտակցում, որ զարմանքը գնալով ավելի է խորանում: Եվ պատասխանները ինքներս մեզ օգնելու վերաբերյալ գրքերում չեն կամ միտքը կառավարող խաղերի մեջ կամ սննդակարգի հետ կապված ծրագրերում: Իմ գտած միակ ճանապարհը Հիսուս Քրիստոսի զորության շնորհիվ է: Որովհետև Քրիստոսը գիտի ինձ` լավ, վատ և տհաճ տեսքով: Եվ որովհետև նա հավատում է ինձ: Դա ինձ հույս է տալիս: Անկախ այն բանից, թե որքան դժվար է դա դառնում, կամ քանի անգամ եմ ես ձախողվում, Նա ցույց կտա ինձ, թե ինչպես առողջանալ, և քայլ առ քայլ, ինչպես դառնալ ամենալավը, որ կարող եմ: Ճիշտ ինչպես ես եմ զգում իմ սեփական տղայի համար: Իմ մեծ տղան գրեթե տասը տարեկան է: Եվ նա դժվարությունների է հանդիպում: Նա հեշտությամբ զայրանում է: Ես տեսնում եմ, որ նա փորձում է, սակայն երբեմն նա պարզապես չի կարողանում : Իմ սիրտը փշրվում է, երբ տեսնում եմ նրան տանջվելիս, տխուր կամ միայնակ: Ես կտամ ամեն բան նրա համար, որ նա իրեն ավելի լավ զգա, և որ օգնեմ նրան, որ այնպես անի, որ ինքն իրեն ավելի լավ զգա, որ երբ ես նրա մոտ չլինեմ, ամեն բան կարգին լինի: Ինչպս Քրիստոսն է անում ինձ համար: Կրոնը աստվածաբանության ուսումնասիրություն չէ, այն ապրելակերպ է: Ինձ համար, մորմոն լինելը նշանակում է գտնել իսկական ուղիներ Քրիստոսի միջոցով, լինել ավելի լավ մարդ, գտնել խաղաղություն, և օգնել իմ ընտանիքին: Դա շատ անձնական է և դա իմ ամենօրյա կյանքի մի մասն է: Քանի որ ավելի շատ ժամանակ է պահանջվում ավելի լավ Ռայան լինելու համար, քան կիրակիները: Ես երկար ճանապարհ ունեմ անցնելու: Ես մոտ չեմ այնքան լավը լինելուն, որքան ես պիտի լինեմ, հատկապես եթե հաշվի առնենք այն ամենը, ինչ ինձ տրվել է, որ աշխատեմ դրա վրա: Սակայն ես փորձում եմ: Եվ սա է մորմոն լինելը, զուտ շարունակել փորձելը, որ ավելի լավը դառնանք Քրիստոսի միջոցով:

Անձնական պատմություններ

Ի՞նչ է հույսը և ինչի՞ համար եք դուք հույս տածում:

Քոլեջի ավագ կուրսում, ես հիշում եմ, մի ուշ գիշեր, երբ առանձնահատուկ անհանգստություն էի զգում: Ես ավարտում էի այդ կիսամյակի վերջում, լրջորեն հանդիպում մեկի հետ, սակայն դեռևս համոզված չէի, որ նա էր «այն միակը»: Ես պարապում էի Իրավաբանական ընդունվելու քննություն տալու համար, սակայն այդ ամսվա սկզբին ես ստացել էի աշխատանքի առաջարկ Կորեայում և հաջորդ օրը ես պետք է տայի իմ պատասխանը: Ուստի, հորս հետ երկար հեռախոսային զրույց ունենալուց հետո այն բանի վերաբերյալ, որ իրավաբանական կրթությունը կիսատ թողնելը աշխարհի մյուս ծայրը տեղափոխվելու համար «ծուղակ է», ես դուրս եկա իմ բնակարանից և գնացի քայլելու համալսարանական ավանի շուրջը: Եվ այդ ուշ գիշերը միայնակ շրջում էի արահետներում, կարծես, դրանք լինեին իմ կյանքի խաչմերուկները` լիովին ճնշված զգալով: Ի՞նչ կլինի, եթե ես սխալ ընտրություն անեմ: Արդյո՞ք այդ աղջիկը հենց «այն միակը» չէր: Արդյո՞ք սա էր աշխատանքային գործունեության իմ ուղին: Ես դեռևս պարզ հիշում եմ այն վախի զգացումը, որ ես ունեի: Եվ երբ ես իմ սիրտը բացեցի Երկնային Հոր առջև, խնդրելով առաջնորդություն, ես պատասխան չստացա: Ընդարմացած միտքս չեր պարզվում: Դրա փոխարեն ես զգացի հետևյալը՝ Ռայան, միայն հնազանդ եղիր և վստահիր ինձ, և ես կհոգամ քո համար: Ահա բոլորը, չկան վառվող լույսեր դուռ #1-ի կամ դուռ #2-ի վերևում: Միայն սփոփանք, որ ես կարիք չունեի վախենալու: Հաջորդ օրը, դեռևս անվստահ, սակայն այս անգամ հույս ունենալով վախի փոխարեն, ես ընդունեցի աշխատանքի հրավերը և 3 ամիս անց տեղափոխվեցի Սեոուլ, Կորեա: 4 ամիս անց Սեոուլում ես հանդիպեցի իմ կնոջը. Նրա տնից և իմ տնից 6000 մղոն հեռավորության վրա: Նա Կանադայից մեկ շաբաթ առաջ էր եկել Կորեայում անգլերեն սովորեցնելու համար: 6 տարի ամուսնացած լինելուց հետո ես վերցրեցի Էրինին և այն ժամանակ մեր երկու երեխաներին և մենք այցելեցինք իմ հին քոլեջի ավանը առաջին անգամ: Երբ մենք քայլում էինք դրա շուրջը, ես մեր 2 տարեկան դստերը նստեցրել էի իմ ուսերին և մեր 4 տարեկան տղան վազում էր մեր շուրջը: Հրաշալի եղանակ էր: Եվ ես նայեցի իմ գեղեցիկ, անվեհեր, հրաշալի կնոջը և այդ պահին ամեն ինչ կանգ առավ: Եվ ես վերջապես հասկացա շատ տարիներ առաջ այդ նույն վայրում իմ ասած աղերսական աղոթքի պատասխանը. «Սա այն էր, ինչ ես ունեի պահած քեզ համար,… արժեր պայքարել դրա համար»: Ես ամեն ինչ կտայի, որ կարողանայի ետ գնալ այդ գիշեր այդ տղայի մոտ, որ խորհում էր, վախեցած էր, փնտրում էր պատասխաններ, և տալ նրան լոկ մի ակնարկ այն ամենի վերաբերյալ, ինչ սպասում էր իրեն, ամեն բանի, որ սպասում էր նրան առջևում: Հիսուս Քրիստոսի ավետարանը սովորեցրել է ինձ վստահել իմ Երկնային Հորը և հույս ունենալ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Իմ հավատքի համաձայն ապրելը գտնվում է մանրամասների մեջ: Ի դեպ, իմ աշխատանքային գործընկերներից ոմանք ապշած էին, երբ նրանք իմացան, որ ես մորմոն եմ: Այո, մորմոնները երաժշտություն լսում են: Ես իմ կրոնը չեմ փակցնում իմ վրա: Սակայն ես այն չեմ էլ թաքցնում: Դա իմ աղոթքներն ասելն է, և ոչ միայն այն ժամանակ, երբ ինձ ինչ-որ բան է պետք: Մորմոն լինելը ոչինչ չի նշանակում, եթե ես հարաբերություններ չեմ կառուցում իմ Երկնային Հոր հետ: Դա իմ հավատքի ամենակարևոր մասն է, և ինձ համար լավագույն միջոցը նրա հետ խոսելն է: Այս ամառ ես փորձում եմ մի նոր բան. քնելուց առաջ աղոթելու ժամանակ ես կենտրոնանում եմ միայն այն բաների վրա, ինչի համար շնորհակալ եմ, ես ոչինչ չեմ խնդրում: Սա օգնում է ինձ տեսնել օրվա օրհնությունները և այն ամենը, ինչ ինձ տրվել է: Ապա, առավոտյան և ողջ օրվա ընվացքում ես դիմում եմ իմ խնդրանքներով: Ինձ դա առայժմ դուր է գալիս: Մյուս կարևոր մանրուքն ինձ համար ամեն օր սուրբ գրությունների ուսումնասիրության համար ժամանակ տրամադրելն է: Ինչ-որ զորեղ և անբացատրելի բան կա Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը կարդալու մեջ, որ անմիջապես ազդում է իմ տրամադրության վրա. այն հարթեցնում է բարդ տեղերը և ամեն բան իր տեղն է գտնում հեռանկարում: Դրանք իմ հավատքի համեմատ ապրելու հիմքն են` սուրբ գրությունները և աղոթքը: Դրանք ինձ դնում են «մի գոտում», որտեղից էլ ամեն բան սկսվում է: