mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Rose Yvette-ն եմ

  • Rose Yvette
  • Rose Yvette
  • Rose Yvette
  • Rose Yvette
  • Rose Yvette
  • Rose Yvette
  • Rose Yvette
  • Rose Yvette

Իմ մասին

Մասնագիտությամբ ես արվեստագետ եմ, նկարիչ, և ես աշխատում եմ Վիրջինիայի իմ տան արհեստանոցում: Ես, հիմնականում, նկարում եմ մարդու մարմին: Ես 1990թ. ավարտել եմ Գեղարվեստի Ինստիտուտը և Արվեստի Պատմություն բաժինը: Ես նաև նկարել եմ սովորեցնում իմ արհեստանոցում: Սակայն, առաջին հերթին, ես կին եմ և 9-19 տարեկան 4 հրաշալի երեխաների մայր: Իմ կյանքի ընտանեկան և ստեղծագործական մասերի միջև հավասարակշռություն պահպանելը անվերջանալի գործընթաց է, և այստեղ է, որ ես շարունակ փնտրում եմ Տիրոջ առաջնորդությունը, որ ղեկավարեմ մեր զբաղված կյանքը, մոտ մնամ ամենակարևոր բաներին, որն իմ ընտանիքի ֆիզիկական և էմոցիոնալ բարեկեցիկ վիճակն է: Անկախ իմ ոլորտում ունեցած հաջողություններին, իմ ամենահարուստ օրհնությունները գալիս են իմ ընտանիքի հետ ունեցած հարաբերություններից: Մայր լինելը, անկասկած, ամենադժվար բանն է եղել, որ ես երբևէ պետք է անեի, սակայն դա ամենագոհացնողն է շատ կողմերով և այն ինձ իրական է դարձնում: Այն նաև ինձ տալիս է շատ խորը ներաշխարհ որպես արվեստագետ, որը ես երբեք չէի ակնկալում, քանի որ այժմ ես նկարում եմ որպես կին և որպես մայր իմ փորձառության հիման վրա:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես միացա Եկեղեցուն 19 տարեկանում, իմանալով Եկեղեցու մասին իմ կյանքի մեծ մասը, քանի որ իմ հարևանը և մանկության լավագույն ընկերոջ ընտանիքը մորմոն էին: Սկսած 5 տարեկանից ես շատ ժամանակ եմ անցկացրել նրանց տանը և միշտ այնտեղ զգացել եմ շատ հատուկ հոգի: Ես նաև զգացել եմ նրանց ընտանեկան փոխհարաբերությունները և հաճախել եմ Եկեղեցու մի քանի միջոցառումների, հանդիպել եմ Եկեղեցու շատ այլ անդամների և ես միշտ զգացել եմ այդ նույն հոգին: Նրանցից բխում էր մի բան և դա մի բան էր, որն ես ուզում էի: Ես ուզում էի իմանալ երջանկության այդ գաղտնիքը: Սակայն որպես երեխա, այս բոլոր բաները գտնվում էին իմ մտքի մի թաքուն անկյունում: Ես մոտ 18 տարեկան էի, քոլեջի առաջին կուրսից հետո, երբ այս բաները հանկարծ շատ ավելի կարևոր դարձան ինձ համար: Հիասթափված լինելով մակերեսային և անիմաստ գաղափարների և որոնումների շուրջ պտտվող աշխարհից, քոլեջում հեռու լինելով տնից մոտ մեկ տարի, ես զգացի, որ պետք է կյանքում լիներ ավելին, քան օր օրի գոյությունը: Ես գիտեի, որ պետք է գտնեի Աստծուն: Ես ուզում էի իմանալ, թե ինչ էր ճշմարիտ Եկեղեցին: Ուստի, ես ուսումնասիրեցի շատ կրոններ, մեծանալիս ակտիվ չլինելով այն մեկում, որտեղ ես ծնվել էի: Այդ ժամանակ էր, որ իմ լավագույն ընկերը միսիոներներին ուղարկեց մեր տուն: Իմ կյանքի ավելի վաղ ժամանակաշրջանում սա կարող էր նյարդայնացնել ինձ, սակայն դա այն պահն էր, երբ ես ջանասիրաբար պատասխաններ էի փնտրում: Ես ուզում էի ինքս իմանալ: Երկնային Հոր երջանկության ծրագրի միսիոներների ուղերձը արձագանք գտավ իմ մեջ, կարծես, ես գիտեի այս բաների մասին նախկինում, սակայն կարիք ունեի լսել դրանց մասին: Այն նաև ինձ շատ ծանոթ թվաց: Ես գիտեի, որ ուզում էի իսկական բովանդակալից բաներ, և ոչ թե թռուցիկ աշխարհիկ երջանկություն: Ես ուզում էի իսկական երջանկություն: Լսելը, որ Աստված ունի երջանկության ծրագիր, ճշմարիտ թվաց ինձ: Իմանալը, որ Երկնային Հայրը սիրող Հայր է և որ ես Նրա զավակն եմ, որ նա ուղարկեց Իր Որդուն` Հիսուս Քրիստոսին, որ քավություն գործեր և հարություն առներ մեզ համար, քանի որ Նա սիրում է մեզ, ինձ համար նման է թանկարժեք ոսկու, և ինչ որ պատճառով հանկարծ այս ամենը նշանակություն ստացավ իմ կյանքի այս հատվածում: Ես որոշ բաներ գիտեի Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին, սակայն ես չէի ճանաչում նրանց, շատ բան չիմանալով իմ մանկության կրոնի մասին, սակայն հանկարծ իմանալը, թե ով է Աստված և Նրա Որդին և իմանալ, թե ով եմ ես, նման էր լույսը վառելուն: Սիրող Երկնային Հոր երջանկության ծրագրի մասին սովորելը նման էր երբևէ ճաշակած ամենաքաղցր մրգին: Ես ունեմ նպատակ, կյանքն ունի ուղղություն, և փոխհարաբերություններն ու ընտանիքները ունեն իմաստ: Ես ցանկացա ունենալ այդ սերը իմ ընտանեկան փոխհարաբերություններում: Նույնիսկ այն փաստի մասին իմանալը, որ Ջոզեֆ Սմիթը գործիք հանդիսացավ Տիրոջ Եկեղեցու վերականգնումը սկսելու համար, հասկանալի դարձավ: Նա այս վերջին օրերի տնտեսության առաջին մարգարեն էր և քահանայության զորությունը և դրա բոլոր բանալիները պետք է վերականգնվեին Հիսուս Քրիստոսի կողմից նրա միջոցով: Այն փաստը, որ Հիսուս Քրիստոսն է առաջնորդում այս Եկեղեցին, և ոչ թե Ջոզեֆ Սմիթը, ճշմարիտ է: Նրա առաքյալները և մարգարեները փնտրում են Իրեն և Իր Հոգին անմիջական առաջնորդության համար: Սա մարդու կողմից ստեղծված Եկեղեցի չէ: Ավելին, միսիոներներն ինձ սովորեցրել էին, որ ես կարող էի հարցնել հենց Աստծուց, թե արդյոք այս բոլոր բաները ճշմարիտ էին, և որ ես կարող էի ստանալ այդ պատասխանն անձամբ, որը շատ բան փոխեց: Այս երկուսն էլ ինձ թվացին ճշմարիտ և ճշմարիտ կրոնին բնորոշ հատկանիշներ ունեցող: Ես չպետք է զուտ հավատայի նրանց խոսքերին: Ես կարող էի ինքս հարցնել Աստծուն շատ ուսումնասիրություններից և փնտրտուկներից և աղոթքներից հետո: Եվ ես ունեցա այն նույն զգացողությունը, երբ սովորում էի միսիոներներից, այն նույն զգացողությունը, որն ես ունեցել էի նախկինում իմ լավագույն ընկերոջ ընտանիքի հետ, այդ հատուկ ինչ որ բանը, այդ հոգին: Ես զգացի կրակ իմ սրտում և ես գիտեի, որ բոլոր բաները ճշմարիտ էին: Եվ ես պատասխան ստացա, որ դրանք իսկապես ճշմարիտ էին: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մկրտվելուց հետո անցել է 23 տարի, և ես երբեք հետ չեմ նայել, այլ միայն առաջ: Ես երբեք չեմ կարողանա թվարկել իմ կյանքի բոլոր օրհնությունները: Ավետարանը օրհնել է ինձ հարուստ և լիարժեք կյանքով, որտեղ ես կարող եմ տեսնել Աստծո ձեռքը իմ կյանքում, երբ ես փնտրում եմ Նրան ամեն օր աղոթելու և սուրբ գրություններն ուսումնասիրելու միջոցով: Իմ ամուսինն ու ես ամուսնացել ենք Վաշինգտոնի Տաճարում և այժմ ամուսնացած ենք արդեն 20 տարի: Իմ կյանքում ավետարանն ունենալը, որ օգնի ինձ մեծացնել 4 երեխաների, անսահման օրհնություն է, քանի որ ես գիտեմ, որ նախատեսված չէր, որ մենք մենակ կատարենք բաներ: Մենք կարող ենք առաջնորդություն խնդրել Աստծուց և հետևել կատարյալ ուղուն, որը ցույց տվեց Հիսուս Քրիստոսը: Եթե մենք ամեն օր սխալներ գործենք, մենք միշտ կարող ենք անկեղծորեն ապաշխարել, որ մոտ մնանք Նրան: Տեսնելը, որ այդ գիտելիքը ծիլեր է տալիս իմ երեխաների մեջ, որ նրանք նույնպես ունեն աճող վկայություն Փրկչի և ավետարանի լրիվության մասին, անսահման ուրախություն է, քանի որ ես գիտեմ, որ այն խարիսխ կլինի նրանց կյանքում, որ անկախ այն բանից, թե ինչ փոթորիկ կբարձրանա նրանց շուրջը, նրանք գիտեն, թե ինչ աղբյուրի կարող են նայել ցանկացած դժվարության միջով անցնելիս: Երբ ես վերհիշում եմ իմ պատանեկության տարիները, երբ մեծանում էի առանց ավետարանի լրիվության գիտելիքի, մշտապես փափագելով լցնել այդ հույսը, և համեմատում եմ այն իմ դեռահասների հետ, ովքեր ավելի խելամիտ ընտրություններ են կատարում իրենց կյանքում, և ամբողջությամբ իրագործում են Ավետարանի ուսմունքները և խնդրում, որ ստանան բոլոր օրհնությունները, ես տեսնում եմ ակնհայտ ապացույցներ, որ ավետարանը ճշմարիտ է: Ես տեսնում եմ, թե ինչ շրջահայաց, հարմարվող և ունակ և երջանիկ անհատներ են նրանք դառնում և դա Ավետարանով ապրելու անմիջական արդյունքն է: Նրանք ավելի կենտրոնացած են կյանքի կարևոր կողմերի վրա: Ես նաև տեսնում եմ, որ նրանք զարգացնում են բարի և հոգատար սրտեր, շարունակ հնարավորություններ ունենալով մի կողմ դնել իրենց և օգնել ուրիշներին: Նրանք զարգացնում են ազնիվ և առաքինի հատկանիշներ և ես շատ եմ հպարտանում նրանցով: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Տիրոջ ճշմարիտ վերականգնված Եկեղեցին է: Ես շատ շնորհակալ եմ գիտելիքի համար, որ քահանայությունը վերականգնվել է և որ երկնքի պատուհանները բաց են: Ես իմ կյանքում տեսել եմ բազում մեծ ու փոքր օրհնություններ, շատ հաճախ անձնական վկայություններ հոգու կողմից, որ այս բոլոր բաները ճշմարիտ են: Ես նաև տեսել եմ շատ գործող հրաշքներ, Եկեղեցու կազմակերպությունում լինելով շատ ղեկավար դիրքերում և լինելով կուլիսների հետևում: Ես տեսնում եմ ղեկավարների սերը և հոգատարությունը անդամների հանդեպ, և որ Տերը աջակցում է նրանց, երբ նրանք փնտրում են Հիսուս Քրիստոսի առաջնորդությունը Սուրբ Հոգու միջոցով: Ես միշտ տեսնում եմ նրանց ծառայելիս հետևյալ վերաբերմունքով. «Տեր, ի՞նչ կուզես, որ ես անեմ, ոչ թե իմ կամքը լինի, այլ Քոնը»: Ես տեսել եմ սովորական համեստ մարդկանց արտասովոր բաներ անելիս: Ես նաև տեսնում եմ, որ Եկեղեցին ճշմարիտ է Քրիստոսի այդ մաքուր սիրո և բարության շնորհիվ, որն ես զգում եմ ոչ միայն Եկեղեցում, այլ իմ ծխական համայնքի հետ անընդհատ շփվելու ժամանակ, անկախ այն բանից, թե որտեղ ենք մենք ապրել: Մենք զգում ենք, որ սա Տիրոջ ճշմարիտ Եկեղեցին է, քանի որ Նա այնպես է արել, որ յուրաքանչյուր անդամ հնարավորություն ունենա օգնել և հոգալ միմյանց համար, որտեղ բազմաթիվ անտեսանելի բարի գործեր են կատարվում ամեն օր, որտեղ օգնություն է տրվում, երբ կարիքը կա և ոչ ոք չի մոռացվում: Մեր ծխական համայնքի ընտանիքների կյանքը շատ կապված է իրար հետ, մենք սովորում ենք միմյանցից, մենք օգնում ենք միմյանց, մենք միասին մեծացնում ենք մեր երեխաներին, մենք ծիծաղում և լացում ենք միասին, մենք օրհնում ենք միմյանց: Սրանք նույնպես հարաբերություններ են, որոնք հարատև են և կարևոր իմաստ ունեն և ահա այդպես է կառուցված Սիոնը: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Տիրոջ ճշմարիտ կազմակերպությունն է: Ես մորմոն եմ, քանի որ իմ մարմնի յուրաքանչյուր բջջով գիտեմ, որ ավետարանը իրական է և որ այն նախատեսված է տանելու մեզ դեպի իսկական երջանկություն` ունենալ իմաստալից կյանք այս երկրի վրա, ունենալ հարուստ և իմաստալից հարաբերություններ այս երկրի վրա և որ մենք կարող ենք զգալ Քրիստոսի այդ մաքուր սերը այդ հարաբերություններում, որ կարող ենք զարգացնել և կիրառել այս ամենափառաբանված առաքինությունը, միմյանց ծառայելով և մեզանից դուրս նայելով: Մենք պետք է իրար երկինք հասցնենք օգնելով իրար և մեր ընտանիքները մեզ հետ բերելով: Ես գիտեմ, որ Աստված իրական է, Նա պատասխանում է աղոթքին, իմ աղոթքին և որ երջանկության կատարյալ օրինակ է Տիրոջ բարության և գործերի օրինակին հետևելիս, և սա իմ վկայությունն է Հիսուս Քրիստոսի` Աշխարհի Փրկչի անունով, ամեն:

Անձնական պատմություններ

Ի՞նչ եք դուք անում, որպեսզի օգնեք ամրապնդել ձեր ընտանիքը և հաջողակ դարձնել այն:

Չնայած արվեստի գործունեության մեջ ամբողջովին ընկղմվելու գայթակղությանը, ես որոշում կայացրեցի իմ ամուսնու հետ` մնալ տանը և լինել մայր: Ես վստահ եմ, որ այս որոշումը հիասթափեցրեց իմ որոշ դասախոսներին, ովքեր անմիջապես ավարտելուց հետո շատ հաջողակ և մանրամասն գործունեության հույսեր էին փայփայում: Այնուամենայնիվ, մենք կայացրեցինք այս որոշումը, քանի որ ցանկանում էինք հասնել այս նպատակին, և մենք երբեք չենք քննադատի աշխատող մայրերին կամ միայնակ մայրերին, ովքեր պետք է տնից դուրս աշխատեն: Այս որոշումը համապատասխանում է մեր տան իրավիճակին: Ես ընտրեցի դադարեցնել արվեստի մեջ իմ գործունեությունը մինչև նրանց մեծանալը, կամ նվազագույնի հասցնել այն, հատկապես նրանց շատ փոքր ժամանակ: 19 տարի երեխա մեծացնելուց հետո ես շատ շնորհակալ եմ այդ որոշման համար ոչ միայն այն պատճառով, որ եղել եմ այնտեղ ամեն պահի` լավ և վատ, հրաշալի և դժվարին, այլ այն պատճառով, որ այժմ, երբ այդ տարիներն անցել են, դուք երբեք չեք կարող դրանք վերադարձնել: Եվ արագ անցան այդ 19 տարիները: Ես երբեք չեմ զղջա իմ երեխաների հետ տանը մնալու որոշման համար: Ես երբեք ճնշում չեմ զգացել դա անելու համար: Դա իմ որոշումն էր: Մինչդեռ աշխարհը կարող է հավանություն չտալ այդ որոշմանը և ինձ համարել ցածր ինտելեկտի տեր մարդ, անպատեհ է թվում, երբ մեկը մտածում է, որ մայր լինելն այնուամենայնիվ «ինձ» համար չէ: Դա «նրանց» համար է և հոգ տանել փոքրիկ սրտերի և մտքերի համար, որ լինեն ինքնուրույն, հարմարվող, հմուտ և հոգատար մարդիկ, ազնիվ և վճռական անհատներ, և ամենակարևորը, երեխաներ, որոնք միշտ իրենց սիրված են զգում, վստահ են նրանում, թե ով են իրենք` Աստծո զավակներ, Հիսուս Քրիստոսի Ավետարանի լրիվության գիտելիքով: Հատկապես, երբ 4 երեխաներից 3-ն այժմ դեռահասներ են, ես հիմա շատ լավ տեսնում եմ, թե ինչպես է տանը մնացող մայր լինելու որոշումը ամբողջովին օգտակար եղել նրանց և ինձ: Մենք մոտ և ամուր հարաբերություններ ունենք և ես տեսել եմ, թե ինչպիսի անհատականություններ են նրանք դառնում: Նրանք ոչ միայն լավ բնավորության տեր բարձր չափանիշներ և պարտականության զգացողություն ունեցող երեխաներ են, այլ նաև բավականին մեծ են ինձ լավ ընկերներ լինելու համար: Ի վերջո, ավետարանի լրիվությունը ծրագրված է այնպես, որ աջակցի ընտանիքներին ստեղծել իսկական կապ, որտեղ կատարյալ սեր կա, նույնիսկ դժվար պահերին մեզ խորհուրդ է տրվել աղոթել միասին, աղոթել միմյանց համար, օգնել և ծառայել միմյանց և անվերապահորեն սիրել: Եվ ի տարբերություն այլ դեպքերի, ծնողներին տրված է մեր երեխաների հետ կապված մեր ամենասրբազան պատասխանատվության առնչությամբ աղոթքների պատասխաններ ստանալու արտոնություն: Մեզ խորհուրդ է տրվել ներառել Երկնային Հորը ծնող լինելու գործընթացում, որը մեզ շատ է օգնում: Որպես ծնող ես շատ պատասխաններ եմ ստացել իմ աղոթքներին իմ երեխաների և նրանց կարիքների վերաբերյալ, նույնիսկ, որ իմանամ, թե երբ երեխան կարող է հոգևոր դժվարությունների առաջ կանգնել: Ես շատ շնորհակալ եմ աղոթքի զորության համար: Դա նշանակում է, որ կա Աստված և այս վերջին օրերի ավետարանի լրիվությունը ճշմարիտ է: Ես տեսնում եմ նրա ձեռքն ամեն օր, իմ կյանքի փոքր և աննկատ մանրամասներում, ես կարող եմ խորհրդակցել իմ Երկնային Հոր հետ, թե ինչպես կարող եմ լավագույնս օգտագործել իմ ժամանակը և լավագույնս ծառայել իմ ընտանիքին: Աղոթքը նաև օգնում է ինձ հաղթահարել զայրույթի պահերը, քանի որ ընտանեկան կյանքում հաճախ են զայրույթը և դժվարությունները, և երբեմն էլ ցանկությունների բախումներ են տեղի ունենում: Որպես ծնող Հիսուս Քրիստոսի սերը հիմքում ունենալը միշտ օգնում է ինձ իմ երեխաներին դիտել որպես Աստծո զավակներ: Մի պահ հետ քաշվելը և աղոթք ասելը զայրույթի այդ պահերին օգնում է ինձ մաքրել իմ մտքերը, ասելով. «Ինչպե՞ս կվարվեր Փրկիչն այս իրավիճակում» կամ «Խնդրում եմ, տուր ինձ ուժ»: Այս հարցերն օգնում են ինձ հետ պահել զայրույթը և մոտենալ այդ իրավիճակներին ավելի արդյունավետ ձևով և չվիրավորել ոչ մեկի արժանապատվությունը: Ի վերջո, ամեն օր աղոթելը և սուրբ գրություններն ուսումնասիրելը, Երկնային աջակցություն փնտրելը ամենօրյա գործողությունների համար անհատական և ընտանեկան աղոթքներում, միասին իմաստալից ժամանակ անցկացնելը, որոնք հաճախ դառնում են աննկարագրելի պահեր, այն միջոցներն են, որոնց օգնությամբ Երկնային Հայրը ծրագրել է ընտանիքների ամրացումը:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Այժմ ես աշխատում եմ բուժքույրերի ղեկավար 18 ամսականից մինչև 3 տարեկանների բաժնում, ինչպես նաև ծառայում եմ ամենամյա Երիտասարդների Համաժողովների ծրագրավորման կոմիտեում, ինչը ես արել եմ երկար տարիներ: Տարիներ շարունակ ես ծառայել եմ որպես ղեկավար Եկեղեցու երիտասարդական կազմակերպությունում, ինչպես նաև Եկեղեցու կանանց կազմակերպությունում և երեխաների կազմակերպությունում: Ես նաև ծառայել եմ որպես երգեհոնահար, դաշնակահար և խմբավար իմ ծխում և հաճախ մասնակցում եմ եկեղեցու երգչախմբին: