mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Ron -ն եմ

  • Ron Dittemore
  • Ron Dittemore
  • Ron Dittemore
  • Ron Dittemore
  • Ron Dittemore
  • Ron Dittemore
  • Ron Dittemore
  • Ron Dittemore

Իմ մասին

Իմ անունը Ռոն է և ես մեծացել եմ Միացյալ Նահանգների արևմուտքում, սակայն իմ կյանքի մեծ մասն անց եմ կացրել Տեխասում, մեր ընտանիքի համար հոգալով: Ես 58 տարեկան եմ, ամուսին, երկու երեխաների հայր, գոլֆի և տիեզերքի հետ կապված հետաքրքրություններով: Դեռ մանկուց հետաքրքրված եմ եղել տիեզերք կատարվող թռիչքներով և շատ բախտավոր եմ եղել իմ աշխատանքային գործունեության մեծ մասն անցկացնելով տղամարդկանց և կանանց տիեզերք տիեզերանավերով ուղարկելով: Ես շատ եմ սիրում պատմություն կարդալ, հատկապես կենսագրություններ, և այլ մարդկանց կյանքի, դժվարությունների և հաջողությունների մասին իմանալ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես եկեղեցում նորադարձ եմ, ստացել եմ Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտության մասին հրաշալի վկայություն քոլեջն ավարտելուց հետո, երբ 23 տարեկան էի: Ես շատ բան չգիտեի Մորմոնի Գրքի մասին, սակայն ուսումնասիրել էի Աստվածաշունչը ծայրից ծայր պատանի տարիքում: Ես կարդացի Մորմոնի Գիրքը և զգացի խաղաղության և սիրո ծանոթ զգացողություն: Ինձ եռանդ և էներգիա էր պարգևում Մորմոնի Գրքում նկարագրված մարդկանց և նրանց փորձառությունների մասին սովորելը: Ես աղոթում և խնդրում էի առաջնորդություն, ստանում անձնական վկայություն ճշմարտության վերաբերյալ, և կարճ ժամանակ անց մկրտվեցի: Այն եղել է և շարունակում է լինել հրաշալի փորձառություն իմ կնոջ և երեխաների համար՝ սովորել Հիսուս Քրիստոսի մասին և հետևել Նրա օրինակին և ուսմունքներին:

Անձնական պատմություններ

Կպատմե՞ք ձեր մկրտության մասին:

Ես մկրտվել եմ 23 տարեկան հասակում Մորմոնի Գիրքը կարդալուց և հրաշալի մորմոն միսիոներների կողմից ուսուցանվելուց հետո: Դա եղել է առանձնահատուկ ժամանակ իմ կյանքում, նոր սկիզբ` հետևելու Հիսուս Քրիստոսի օրինակին և ուսմունքներին: 35 տարի անց ես դեռևս հիշում եմ մկրտվելու համար ունեցած խանդավառությունը և խաղաղ զգացմունքները, որ ուղեկցեցին այդ փորձառությանը: Ես մեծապես օրհնվել եմ այդ օրվանից սկսած, զարգացնելով բազմաթիվ տաղանդներ և ունենալով անձնական աճ մեր ընկերներին և հարևաններին ծառայելու միջոցով: Այն եղել է և շարունակում է լինել հրաշալի ճամփորդություն:

Ինչպե՞ս են ձեր աղոթքները պատասխանվել:

Իմ աղոթքների պատասխանները եկել են շատ տարբեր ձևերով՝ էմոցիոնալ ամրություն դժվարությունների ժամանակ, ավելի շատ տեղեկատվություն և ինտելեկտուալ խանդավառություն մտավոր տեստերին պատրաստվելիս, և ֆիզիկական պաշտպանվածություն աղետի ժամանակ: Սակայն ամենակարևորն այն է, որ ես զգացել եմ ապահովության և խաղաղության լուռ հավաստիացում՝ հետևելով Հիսուս Քրիստոսին, և առաջնորդություն, որն առաջարկվում է նրանց, ովքեր անկեղծորեն փնտրում են Նրա խորհուրդները:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ուրիշներին ծառայելը իսկապես որ Հիսուս Քրիստոսի ավետարանի ուղերձն է: Եկեղեցին ինձ բազմաթիվ հնարավորություններ է տվել օգնության հասնել և ծառայել նրանց, ովքեր օգնության կամ հասկացված լինելու կարիք ունեն: Ես ուսուցանել եմ Կիրակնօրյա դպրոցում երիտասարդ տղամարդկանց և կանանց, ծառայել եմ որպես ղեկավար չափահասների կազմակերպություններում և օգնության եմ հասել ուրիշներին փոթորիկներից, ջրհեղեղներից կամ անձնական ողբերգություններից հետո: Ես փորձում եմ ապրել իմ հավատքով՝ բարի խոսքի, ընկերասեր դեմքի և օգնող ձեռքի միջոցով: Այժմ, երբ իմ պաշտոնական աշխատանքային գործունեությունն ավարտվել է, ավելի շատ դռներ են բացվել օգնություն և աջակցություն ապահովելու համար: