mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Rochelle-ն եմ

  • Rochelle
  • Rochelle
  • Rochelle
  • Rochelle
  • Rochelle
  • Rochelle
  • Rochelle
  • Rochelle

Իմ մասին

Ես մնում եմ տանը իմ չորս հրաշալի փոքրիկների հետ: Ես ունեմ երկու աղջիկ և երկու տղա: Իմ երկու տղաներն էլ հաշմանդամ են: Թվում է, թե ես միշտ պետք է պատրաստ լինեմ ինչ-որ բան անելու: Ես կարծում եմ, որ սա մորը բնորոշ կյանք է, սակայն ես սիրում եմ այն: Ես մեծացել եմ Այդահոյում և քոլեջ եմ գնացել Յուտայում, որտեղ էլ հանդիպել եմ իմ ամուսնուն: Ավարտելուց հետո մենք ամուսնացանք և տեղափոխվեցինք UNC Chapel Hill ուսումը շարունակելու համար: Հաջորդը Այովան էր, որտեղ մենք ունեցանք մեր առաջին երեխան: Իթենը ծնվել էր ուղեղի հետ կապված խնդիրներով: Մենք չգիտեինք դրա մասին մինչև նրա մեց ամսական դառնալը և իմացանք, որ նա ներարգանդային շրջանում կաթված էր ստացել: Սա մի շարք խնդիրներ էր առաջ բերել, այդ թվում մտավոր խնդիրներ և ցնցումներ: Այդ ամբողջ ընթացքում մենք շատ շնորհակալ ենք եղել առ Աստված մեր հավատքի համար, ինչը մեզ իրոք օգնել է հաղթահարել կյանքի ցանկացած դժվարություններ: Մենք ապրում ենք Տեխասում արդեն 13 տարի և մեզ այն դուր է գալիս: Մենք այստեղ ունեցել ենք մեր երկու աղջիկներին և 2006թ. որդեգրել ենք Դերիկին: Նա ունի Դաունի համախտանիշ. նա չի խոսում և աշխատում է սովորել գիշերանոթից օգտվել, ուստի մեր տանը ամեն ինչ մի փոքր խառն է: Երկու տղաներն էլ նույն տարիքի են և դպրոցում նույն «կյանքի հմտություններն» են սովորում, որտեղ նրանք հրաշալի ուսուցիչներ ունեն: Երբ ես ազատ ժամանակ եմ ունենում, ես սիրում եմ կարդալ: Իմ կյանքում մեկ այլ սիրելի բանը ճամփորդելն է: Շաբաթվա ընթացքում ես անվճար աշխատում եմ երեխաների դպրոցում: Իմ երկու աղջիկների դասարաններում էլ ես դասասենյակի մայրիկն եմ: Վերջին մի քանի տարիների ընթացքում ընտանեկան պատմությունը դարձել է իմ նոր հետաքրքրությունը: Ես նաև անվճար աշխատում եմ տեղի մանկական հիվանդանոցում: Ես սիրում եմ զարդարել իմ տունը, կարել և խաղալ իմ պարտեզում: Իմ վարդերը շատ ավելի էներգիա են խլում ինձանից, քան դրանք արժանի են:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Իմ ընտանիքը առաջիններից մեկն էր, որ կոչվեցին «Մորմոններ», սակայն դա ինձ չի դարձնում մրանցից մեկը: Իմ հավատքն առ Հիսուս Քրիստոս դարձնում է: Չնայած որ ես ծնվել էի լավ ծնողներից, ովքեր Եկեղեցու անդամներ էին, ես այնուամենայնիվ պետք է որոշեի ինքս ինձ համար, թե արդյոք ես հավատում էի այն ամենին, ինչ նրանք ուսուցանում էին: Ես ունեմ նախնիներ, ովքեր եղել են Եկեղեցու հետ նույնիսկ նախքան դրա եկեղեցի դառնալը: Մեկը գրավ էր դրել իր ագարակը Մորմոնի Գիրքը հրատարակելու համար: Սակայն, մինչդեռ իմ հայրը մեծացել էր այս լավ ճանաչված մորմոնների ընտանիքում, ճակատագրի հեգնանքով նրանք իրականում եկեղեցի չէին գնում: 19 տարեկանում նա պետք է իջներ իր ծնկների վրա, որ որոշեր, թե որն էր ճիշտը: Առաջինը, նա պարզապես հարցրեց, թե արդյոք Աստված իրական էր: Այնուհետև նա հարցրեց, թե արդյոք սա Նրա Եկեղեցին էր: Ես շատ ուրախ եմ, որ նա արեց դա, քանի որ սա եզրափակեց շղթան և մեր ընտանիքին նոր սկիզբ տվեց: Չնայած նրա ընտանիքը ուներ մորմոնների մեծ ժառանգություն, սերունդներ շարունակ հայրերը տառապում էին հարբեցողությամբ, այն աստիճան, որ շատ տղամարդիկ և ընտանիքներ կործանվեցին: Ուստի, շատ առումներով, իմ հայրը որոշ չափով ինքն իրեն սովորեցրեց հայր լինել: Որպես ավագ երեխա ես կարծում եմ, որ առանց խոսքի, ինձ համար սա պատճառ հանդիսացավ որոշակի դժվար պահեր ունենալու համար: Սակայն, ի հակադրություն դրան, մի բան, որ իմ ծնողները ամենաշատը փորձեցին սովորեցնել մեզ այն էր, թե ինչպես ձեռք բերել մեր սեփական գիտելիքը, հավատքը և վկայությունը Հիսուս Քրիստոսի վերաբերյալ: Շատ վաղ տարիքից նրանք քաջալերեցին մեզ կարդալ սուրբ գրությունները և աղոթել մեր սեփական պատասխանների համար: Ես առաջին անգամ կարդացի Մորմոնի Գիրքը, երբ ես ութերորդ դասարանում էի: Երբ ես ավարտեցի, անկեղծ ասած, ես չգիտեի, թե ես ինչ պիտի զգայի: Ես կարծում եմ, որ ես ակնկալում էի հրավառելիք կամ որևէ մի բան: Սակայն ես շարունակեցի փորձել անել այն, ինչը ճիշտ էր, և հաջորդ մի քանի տարիների ընթացքում, Եկեղեցու ծրագրերի միջոցով ես բազում հնարավորություններ ունեցա զգալու Սուրբ Հոգին: Եկավ մի պահ, որ ես պարզապես պետք է հարցնեի ինքս ինձ. «Որտե՞ղ ես դու գտնում ամենամեծ երջանկությունը»: Ես գիտեի, որ երբ ես հնազանդվում էի Աստծուն, ես ամենաերջանիկն էի: Երբ ես քոլեջ էի հաճախում, ես շատ ամուր հավատք ունեի առ Քրիստոսի ավետարանը: Որոշ մարդիկ կարող էին նայել ինձ և ասել. «Ձեր ընտանիքը երկու կողմից էլ միշտ Մորմոն են եղել (քանի որ եղել է նման բան): Իհարկե, դու Մորմոն ես»: Սակայն, ամեն մարդ պետք է ինքը որոշի, թե ինչին է հավատում: Ես նայում եմ իմ նախնիներին և մտածում, թե ինչու՞ մեկը պիտի կամենար կորցնել ամեն բան վիճահարույց գիրք հրատարակելու համար: Ինչու՞ մյուսը պիտի թողներ իր հարմարավետ տունը ձմռան սառնամանիքին իրեն հրազենի վտանգին ենթարկելով: Ինչու՞ պարզապես չհրաժարվել այս նոր կրոնից և վերադառնալ նախկին հարմրավետ կյանքին: Ես իմ փորձով սովորեցի, որ այդ մարդկանց առաջնորդողը հավատքի կրակն էր, որ վառվում էր նրանց սրտերում, որը նրանք չէին կարող մերժել: Ես այժմ ունեմ այդ նույն հավատքը: Իմ ծնողներն ու նախնիները չեն այն ինձ տվել: Նրանք պարզապես տվել են գործիքները, և ես պետք է աշխատեի դրա համար: Սակայն այն ամուր է և անուրանալի: Ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է և վկայում է Հիսուս Քրիստոսի մասին: Ես գիտեմ, որ սա Նրա Եկեղեցին է: Այս հավատը տալիս է ինձ խաղաղություն, որը առաջնորդում է ինձ իմ կյանքի բոլոր որոշումներում և տալիս է ինձ երջանկություն և ուրախություն, որ աննկարագրելի է:

Անձնական պատմություններ

Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնել ձեզ:

Իմ կյանքի բոլոր կարևոր որոշումները կայացվել են Սուրբ Հոգուն լսելուց և հետևելուց հետո: Նրա առաջնորդությունը յուրաքանչյուր անձի համար կարող է տարբեր լինել: Եվ նույնիսկ անհատապես, այն կարող է փոփոխվել որոշման վերաբերյալ շատ լավ զգալուց իրականում իմ մտքում բառեր լսելուն, կամ այլ դեպքերում ես պարզապես ներքուստ մեծ ջերմություն եմ զգում, նույնիսկ դրանք հասնում են արցունքների: Ցանկացած դեպքում ես համոզվում եմ, թե որ ուղղությունը ես պետք է ընտրեմ: Իմ կայացրած որոշումներից ամենամեծը եղել է մեր փոքր տղային որդեգրելը: Սա, անկեղծ ասած, իմ մտահղացումը չի եղել, այլ մի բան, ինչ Աստված է ինձ առաջնորդել անել ի սկզբանե (Սուրբ Հոգու միջոցով ունեցած զգացմունքների միջոցով): Ես երեք երեխաներ էի ունեցել կեսարյան հատումով (և մի երեխա էի կորցրել երկրորդ եռամսյակի ընթացքում), և ուստի իմ բժիշկը բացառել էր ավելի շատ երեխաներ ունենալը մեր ընտանիքում: Որը, անկեղծ ասած, խնդիր չէր ինձ համար: Մեր ավագը հաշմանդամություն ուներ, և երկու կրտսեր աղջիկների հետ միասին մեր տունը շատ խառն էր: Այնուհետև, մեր կրտսերի ծնվելուց մոտավորապես մեկ տարի անց, ես մարզասրահում ինչ-որ բան էի դիտում հեռուստացույցով Չինաստանի մանկատների աղջիկների վերաբերյալ: Մի ցածր ձայն եկավ իմ մտքում. «Դու կարող ես դա անել»: Թվում էր, թե այն գալիս էր անիմանալի մի տեղից: Սակայն ես գիտեի, որ դա Սուրբ Հոգին էր, որ հուշում էր մեզ որդեգրել: Այսպիսով, առաջ անցնենք մոտավորապես մեկ ու կես տարի: Իմ ամուսինն ու ես գնում էինք նրա ծնողների տուն իմ ընտանիքի հետ մեկ շաբաթ հանգիստ անցկացնելուց հետո: Մեր սիրած մարդկանց հետ հաճելի ժամանակ անցկացնելու ընթացքում իմ ամուսինը առաջ քաշեց որդեգրման հետ կապված թեմա, իմանալով, որ ընտանիքը կյանքի որջ իմաստն է: Ես հասկացա, որ սա իմ ստացած ոգեշնչման հաստատումն էր: Մի բան էր այդ մասին շատ մտածելը, սակայն իրականում այդ մտքերը իրագործելը մի փոքր վախենալի էր: Նույնիսկ շատ վախենալի: Երբ մենք տուն վերադարձանք Տեխաս, ես սկսեցի աղոթել այն բանի վերաբերյալ, թե մենք ինչ պետք է անեինք: Ես այնքան հստակ և առանձնահատուկ պատասխան ստացա, որ ես գիտեի, որ մեր անելիքի հետ կապված այլևս հարց չկար: Իմ միտքը հեղեղված էր բառերով, որոնք իմը չէին: Դրանք ավելի ճիշտ սուրբ գրության զգքացողություն էին հաղորդում: Ես ոտքի կանգնեցի և արցունքները հոսեցին իմ աչքերից: Այդ պահից սկսած իմ ամուսինն ու ես երկուսս էլ գիտեինք, որ մենք պետք է որդեգրեինք հաշմանդամ երեխա: Հատկապես ես հույսեր էի կապում մոտավորապես մեր տղայի տարիքի Դաունի համախտանիշ ունեցող փոքրիկ տղայի հետ: Մեր առաջին երեխայից հետո մենք գիտեինք, թե ինչ պետք էր անել: Եվ կան բազմաթիվ հաշմանդամ երեխաներ, որոնք դժվարություններ են կրում ժամանակավոր խնամակալության համակարգում: Նրանք սիրող, մշտական տների կարիքն ունեն: Մոտ չորս օր հետո ես մի փոքրիկ տղա գտա արագ պատրաստվող և մատուցվող սննդի կայքի որդեգրման կապի միջոցով: Նա մեկ ամսով փոքր էր մեր ավագ որդուց և ուներ Դաունի համախտանիշ: իմ առաջին միտքը հետևյալն էր. «Ես կարող էի սիրել այդ փոքրիկ տղային»: Այդ ժամանակ իմ ամուսինը երեխաների սենյակում պարում էր նրանց հետ: Ես կարողանում էի պատկերացնել այս փոքրիկ տղային նրանց հետ միասին: Ես իմ ամուսնուն ցույց տվեցի կայքէջը և նա նուն զգացողությունն ունեցավ: Մոտավորապես ութ ամիս տևեց, մինչև մենք նրան բերեցինք տուն: Այդ ընթացքում բազմաթիվ ուրախալի և դժվար պահեր եղան, և ես գիտեմ, որ Աստված առաջնորդեց ուղին մեր տղայի համար, որ նա գար մեր տուն: Նա չի խոսում և չի կարողանում օգտվել գիշերանոթից, ուստի որոշ օրեր կարող են դժվար լինել: Քանի որ ես գիտեմ, որ սա այն է, ինչ Աստված է կամենում մեր ընտանիքի համար, սա այդ դժվար օրերը ավելի հեժտ է դարձնում: Սա տալիս է ինձ վստահություն և մեծ մխիթարություն, որ ես կարող եմ դա անել: Սա այն է, ինչ Սուրբ Հոգին է անում ինձ համար: Վախը, որ սկզբում ուղեկցում էր այս գործընթացին, չքացավ, երբ ես գիտակցեցի, որ սա է ինձ համար Աստծո կողմից նախատեսված ուղին: Սուրբ Հոգուն հետևելով ես հասկացա, որ Աստծո ծրագիրը ավելի լավն էր, քան որևէ բան, որ ես երբևէ կարող էի ծրագրել ինձ համար: Ես նոր եմ սկսում տեսնել օրհնությունները, որոնք Նա ունի իմ և իմ ընտանիքի համար պահված: Դրանք հարատև են:

Ի՞նչն է օգնել ավելի մեծ ներդաշնակություն զարգացնել ձեր տանը:

Մենք ունենք չորս երեխաներ, ովքեր բոլորն էլ տարբեր բաների ակնկալիքներ ունեն: Եթենը դեռահաս է դառնում և մտավոր խնդիրներ ունի: Նա մեծ առաջընթաց է ապրում, սակայն տարիքի հետ կապված բնական հորմոնների առաջացման հետ կապված դժվարանում է ագրեսիվ վերաբերմունքի միջադեպերից խուսափելը: Սովորաբար նա խնդիրներ է ստեղծում ավտոբուսում կամ երբ նա հասնում է դպրոց: Դա շատ մեծ լարվածություն է առաջ բերում, և երբեմն նա կարող է իսկապես անզուսպ լինել: Դերիկը Իթենի նույն տարիքին է և ունի նույն այդ որոշ խնդիրները: Նա կարող է մի վայրկյան շատ մեղմ լինել և հաջորդ վայրկյանին նա կսկսի լաց լինել և խփել: Դաունի համախտանիշով երեխաները հակված են բավականին կամակոր լինել: Որոշ օրեր պահանջվում է ունենալ շատ մեծ համբերություն և ֆիզիկական ուժ: Ինչ վերաբերվում է աղջիկներին, նրանցից մեկը հիմնականում իմ փոքրիկ տեսակն է: Նա իմ մոր անեծքն է: Նա երբեմն լինում է չափազանց դյուրագրգիռ, սակայն նաև զվարճալի, ուրախ և էներգիայով լի է: Նրա քույրը լրիվ հակառակն է: Նա նույնպես էներգիայի հարուստ պաշար ունի, սակայն նա բավականին հանգիստ ու կայուն է: Սակայն այժմ, երբ նա հասունացման տարիքում է, նա սկսում է ունենալ որոշ դժկամ պահեր, մինչ նա փորձում է պարզել, թե ով է նա: Այս անկայուն խառնուրդի հետ մեկտեղ կարող է շատ դժվար լինել մեր տանը խաղաղություն և ներդաշնակություն պահպանելը: Անկեղծ ասած, դա իմ ամենօրյա ամենամեծ նպատակն է: Ես չէի կարող դա անել, եթե մենք բոլորս էլ նույն նպատակները և վերից օգնություն չունենայինք: Ամեն առավոտ ես աղոթում եմ համբերության համար, որ կարողանամ հաղթահարել դժվարությունները: Ես երբեք չգիտեմ, թե երբ աղջիկները կկռվեն կամ երբ տղաները դպրոց գնալիս հանկարծական կատաղություն կունենան: Ես չեմ կարող վերահսկել այս ամենը: Որպես անձնավորություն, ով սիրում է հսկողություն, սա ինձ համար եղել է դառը դեղահաբի ընդունում, սակայն դա այն էր, ինչ ես ունեի: Ես կարող եմ, այնուամենայնիվ, լինել մեկը, ով խաղաղ է մնում փոթորիկների ժամանակ: Աղջիկները միշտ ասում են իրենց առավոտյան աղոթքները նախքան դպրոց գնալը և ես կարծում եմ, որ դա օգնել է նրանց հիշել, թե ինչպես պետք է իրենք իրենց պահեն ամեն օր: Որպես ընտանիք մենք կարդում ենք սուրբ գրությունները և ասում ենք աղոթքներ միասին ամեն գիշեր: Սրանում հետևողական լինելը իսկապես օգնել է մեր ընտանիքին: Կարող է ուշ լինել և բոլորը քնելու ցանկություն ունենան, սակայն մենք այնուամենայնիվ անում ենք դա: Որոշ երեկոներ աղջիկները հարցեր են ունենում և մենք արդյունքում շատ խորիմաստ քննարկումներ և լավ սովորելու առիթներ ենք ունենում: Նրանք սովորել են ակնածանք և սեր ունենալ սուրբ գրությունների հանդեպ: Մենք նաև օգնել ենք նրանց անգիր սովորել շատ սուրբ գրություններ վերջին մի քանի տարիների ընթացքում: Դա շատ լավ է, քանի որ երբ նրանք սկսում են կռվել, ես կարող եմ ստիպել նրանց անգիր ասել սիրո կամ համերաշխության վերաբերյալ մի սուրբ գրություն: Այո, ես այդ մայրն եմ: Հիմնականում, յուրաքանչյուրի կյանքն էլ բարդ է: Երեխաներ մեծացնելը հեշտ չէ, անկախ այն բանից, թե ինչպիսի երեխաներ դուք ունեք: Սակայն Եկեղեցին մեզ տվել է ծրագիր, որ օգնի հաղթահարել բաներ: Դա չի նշանակում, որ խնդիրները հեռանում են: Իթենը միշտ չէ, որ իրեն հաճելի ձևով է պահում, սակայն ես կարող եմ աղոթել և ստանալ մեծ խաղաղություն: Մենք փորձում ենք սովորեցնել մեր երեխաներին և օգնել նրանց լինել հաջողակ չափահասներ, և աղոթելն ու սուրբ գրություններ ունենալը իրոք տալիս են մեզ գործիքներ, որոնց կարիքը մենք ունենք: Ընդհանուր առմամբ, մեր տանը մեծ սեր կա և դա գալիս է Աստծո կիսած սիրուց: Մենք Նրան ներս ենք հրավիրում և մենք զգացել ենք նրա օգնությունը բազում առիթներով:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Իմ հավատքը գործում է իմ կյանքի բոլոր ասպարեզներում: Այն շատ ավելի եղանակներով է դարձրել ինձ այն, ինչ կամ, քան ես կարող եմ բացատրել: Ես հուսով եմ, որ այն ինձ դարձրել է ավելի համբերատար ու սիրող անձնավորություն: Ես փորձում եմ իմ կյանքը նվիրել ուրիշներին ծառայելուն: Սրանում է, որ ես գտնում եմ իմ ամենամեծ ուրախությունը: Բնականաբար, չորս երեխաների մայր լինելը, հատկապես նրանցը, ովքեր հատուկ կարիքներ ունեն, պահանջում է շատ ծառայություն: Եկեղեցու կազմակերպությունները ինձ բազում հնարավորություններ են տալիս ծառայելու համար: Իմ հասուն կյանքի մեծ մասը ես անցկացրել եմ մեր ժողվրդի դեռահասներին ծառայելով: Ես դա շատ եմ սիրում: Ներկայումս ես ուսուցանում եմ վաղ առավոտյան Ասծվածաշնչի դասընթացներ Եկեղեցու ավագ դպրոցի երեխաներին: Մենք հիանալի ժամանակ ենք անցկացնում` միասին սովորելով Հին Կտակարանը և փորձելով արթուն մնալ վաղ առավոտյան ժամը 6.00-ին : Իմ հավատքը օգնում է կողմնորոշվել իմ ամենօրյա որոշումներում: Այն ձևավորում է իմ վարքագիծը, թե ինչպես վերաբերվեմ ուրիշների հետ, ինչպես տեսնեմ իմ երեխաներին և ինչպես կառավարեմ իմ ամուսնությունը: Հիսուս Քրիստոսի ավետարանի հանդեպ ունեցած մեր սերը խորը իմաստ է տալիս մեր ամուսնությանը: Ես շատ շնորհկալ եմ, որ ունեմ ամուսին, ով շատ է ջանում լավը լինել: Նա ոգեշնչում է ինձ լինել ավելի լավ անձնավորություն: Մեր հավատքը օգնում է մեզ բոլորիս տանը ունենալ լրացուցիչ հարգանք և կարեկցանք: Մենք պայքարում ենք, ճիշտ ինչպես ցանկացած ընտանիք: Մեր աղջիկները վիճաբանություններ են ունենում և հաճախ տղաների հետ շատ դժվար է լինում, սակայն մենք գիտենք, որ Աստված ծրագիր ունի մեզ համար, և դա օգնում է մեզ բոլորիս լինել ավելի համբերատար: Մենք հավատում ենք, որ մեր ընտանեկան հարաբերությունները միայն այս կյանքի համար չեն, այլ կշարունակվեն մեր այս աշխարհից հեռանալուց հետո: Սա մեզ նպատակ է տալիս: Մեր հավատքը օգնում է մեզ իմանալ, թե ով ենք մենք և ուր ենք մենք գնում: Փոքրիկ վիճաբանություններին իրատեսորեն ենք մոտենում, երբ մենք ունենք այս հեռանկարը: