mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Richard-ն եմ

  • Richard Auger
  • Richard Auger
  • Richard Auger
  • Richard Auger
  • Richard Auger
  • Richard Auger
  • Richard Auger
  • Richard Auger

Իմ մասին

Ես ծնվել եմ 1962 թ. Ջորջթաունում՝ Գայանա, և տեղափոխվել եմ Մեծ Բրիտանիա մանուկ հասակից և եղել եմ հինգ երեխաներից մեկը: Ես մեծացել եմ Անգլիայի Բեկինհեմշայր կոմսությունում և անցկացրել եմ երջանիկ մանկություն: Մայրս ավանդական տնային տնտեսուհի է եղել և մեզ բոլորիս դաստիարակել է սիրո և քրիստոնեական միջավայրում: Հայրս աշխատել է որպես ոստիկանության հետախույզ և իմ հերոսն է եղել: Երբ բոլորս սկսեցինք դպրոց գնալ, մայրս որակավորվեց որպես ուսուցիչ: 1980թ. ես աշխատանքի անցա ոստիկանությունում. իմ աշխատանքի ընթացքում ստացել եմ ինը գովասանագիր՝ քաջության և ոստիկանության գերազանց աշխատանքի համար: Իմ աշխատանքը ինձ տարավ նաև Ամերիկա, Կանադա և Եվրոպա, որտեղ ես շատ դասախոսություններ եմ ունեցել վերականգնողական արդարադատության և թաղային լիազորի արդյունավետ աշխատանքի վերաբերյալ: Իմ աշխատանքային գործունեության բերումով ես մասնագիտացա մարտավարական հատուկ ջոկատում (Swat տեսակի) ծառայելու և երկար տարիներ աշխատեցի այդ մասնագիտությամբ: Ես, ի վերջո, դարձա մարտավարական ջոկատի հրամանատար և պատասխանատվություն ունեի կառավարելու նախապես ծրագրված և ինքնաբուխ հրազենի օգտագործման միջադեպերը: Որպես ընդհանուր ոստիկանության աշխատակից ինձ բարձրացրեցին ավագ առաջնորդի պաշտոնի և 2007թ. ես դարձա տեղական ոստիկանության բաժնի պետ Էյլեսբուրի քաղաքում: Այնուամենայնիվ, իմ ամենամեծ նվաճումը ամուսնանալն էր իմ կնոջ՝ Գիլիի հետ 1984 թվականին և երկու հրաշալի դուստր ունելը: Իմ երկու դուստրերն էլ ամուսնացած են, և ես ունեմ երկու հրաշալի թոռներ. իմ ընտանիքը իմ կյանքն է:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Որպես երիտասարդ ամուրի եմ ապրում էի շատ հեշտապաշտական կենսակերպով: Ես մի լավ աշխատանք ունեի ոստիկանությունում, և ես մի խումբ ամուրիների ընկեր էի, ովքեր շատ սիրում էին զվարճանալ: Ես աշխատում էի շատ և զվարճանում էի շատ: Երբ անցա քսան տարեկանս, ես սկսեցի անհարմար զգալ իմ ապրելակերպի համար և հասկացա, որ ինչ-որ բան պակասում է: Ես ենթադրեցի, որ դա կրոնն էր և վերադարձա իմ կաթոլիկ արմատներին և, չնայած ես սիրում էի մարդկանց, ի զարմանս ինձ, ես զգում էի, որ այդ եկեղեցին չէ այն ուղղությունը, որով պետք է գնայի: Այնպես որ, ես փորձեցի մեկ այլ եկեղեցի և սկսեցի երկրպագել ավետարանական համայնքի հետ, բայց զգացի ճիշտ նույն բանը: Ապա ես հանդիպեցի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մի անդամի և նրա միջոցով հանդիպեցի միսիոներներին: Հենց նոր էին նրանք բացել իրենց շուրթերը, երբ ես անմիջապես ճանաչեցի, որ դա իմ ուզածն էր: Դա այն էր, ինչ ես փնտրում էի. ես դա զգում էի և գիտեի, որ այն, ինչ նրանք պատմում էին, ճշմարիտ էր: Բավական հետաքրքրական է, որ երբ եկավ մկրտության պահը և ապրելակերպի մեծ փոփոխության կարիք եղավ, ես երբեք չզգացի ստիպված, ոչ էլ ճնշված: Ես լրջորեն մտածեցի, թե ինչի միջով եմ անցնում և զգացի, որ ուղղորդվել եմ այս Եկեղեցի ինչ-որ պատճառով. և ես որոշեցի պարզել, թե որն էր այդ պատճառը: Ես շատ ուրախ եմ, որ որոշեցի մկրտվել, և հետ գնալով, ես տեսնում եմ, որ 1983թ. իմ այդ որոշմանը հաջորդել է մեծ երջանկություն:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես վայելում եմ իմ անդամակցությունը Եկեղեցում և ծառայել եմ ղեկավարության և ուսուցանելու բազմաթիվ կոչումներում, այդ թվում նաև որպես Եպիսկոպոս: Ես սիրում եմ ապրել իմ հավատով և ինքս ներգրավվել եմ համայնքային տարբեր խմբերում և կամավորական ծառայություններ եմ կատարել: Սա ներառում է պայմանաժամային ծառայություն՝ խնամք հաշմանդամ տղային, միջնորդություն վիճված մարդկանց միջև և հարևանության տարածքի մաքրում աղբից, որը ես անում եմ ուրախությամբ: Ես միշտ աչալուրջ եմ հնարավորությունների համար, որ ծառայեմ ուրիշներին և 2010 թվականին նախաձեռնեցի տասնօրյա զրուցահարթակ, որը կոչ էր անում ժողովրդին ամեն օր անել տասը պատահական բարի գործ: