mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Patrice-ն եմ

  • Patrice Arkins
  • Patrice Arkins
  • Patrice Arkins
  • Patrice Arkins
  • Patrice Arkins
  • Patrice Arkins
  • Patrice Arkins
  • Patrice Arkins

Իմ մասին

Ես սիրում եմ լինել կին և մայր և ժամանակ անցկացնել իմ ընտանիքի հետ: Ես մեծացել եմ իմ ծնողների հետ շրջագայելով, երբ մենք համերգներ էինք ունենում Ավստրալիայով մեկ: Ես միշտ երգել եմ և հավատում եմ, որ երաժշտությունը կարող է դիպչել հոգիներին:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մեծացել եմ մորմոնական ընտանիքում, սակայն 15 տարեկանում էր, երբ ես իսկապես ցանկացա իմանալ, թե արդյոք այն ճշմարիտ էր: Ես աղոթեցի դրա մասին և խաղաղություն զգացի դրա վերաբերյալ, որը ես նախկինում չէի զգացել այլ բաների հետ կապված: Ես գիտեի, որ դա ճշմարիտ էր: Հենց որ դուք իմանում եք նման մի բան, այն առաջնորդում է ձեր կյանքը դեպի վայրեր, որտեղ դուք երբեք չէիք ակնկալում լինել, և օրհնում է ձեր կյանքն անհավատալի ձևով:

Անձնական պատմություններ

Ինչպե՞ս կարող են ձեր տաղանդներն ու պարգևները օրհնել մյուսներին:

Ճիշտ ինչպես սերը, տաղանդն էլ ոչ մի արժեք չունի, եթե այն չի կիսվում ուրիշների հետ:

Ի՞նչ օրհնություններ են եկել առ Հիսուս Քրիստոս հավատքի շնորհիվ:

Իմ հավատքը աջակցել է ինձ անձնական փորձությունների ժամանակ, ներառյալ այն պահը, երբ ես ավտովթարի արդյունքում կորցրեցի իմ եղբորը: Քանի որ ես հավատում եմ հավերժական ընտանիքներին, ես չեմ հուսահատվում: Ես օրհնված եմ խաղաղությամբ, որ չնայած ես միգուցե չեմ հասկանում բոլոր բաների իմաստը, սակայն ես սիրված եմ և կարող եմ նրան կրկին տեսնել:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Իմ ամուսինն ու ես պատասխանատվություն ենք զգում մեր համայնքի մարդկանց համար և, ուստի, անում ենք հնարավոր ամեն-ինչ ուրիշներին օգնելու համար: Լինի դա մեկը, ում հետ խոսում ենք, թե մեր ընկերը, որին օգնում ենք տեղափոխվել կամ մաքրություն անել: Ես գտնում եմ, որ դա օգնում է ինձ հավերժական հեռանկար ունենալ իմ կյանքում և զգալ, թե որքան օրհնված եմ ես, և հիշեցնում է ինձ գնահատել ամեն բան: Ես նաև աշխատում եմ իմ շրջանի 12-17 տարեկան Երիտասարդ Կանանց հետ: Մենք միջոցառումներ ենք ունենում հինգշաբթի երեկոյան, որտեղ սովորում ենք տարբեր կարևոր արժեքների մասին, ինչպես Ազնվությունը և Առաքինությունը: Մենք փորձում ենք միշտ միջոցառումները զվարճալի և հոգևոր առումով վեհացնող դարձնել: Մենք նաև ամեն կիրակի միասին սովորում ենք, թե ինչպես կարող ենք ընդգրկել ավետարանը մեր կյանքում: