mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Paora-ն եմ

  • Paora Winitana
  • Paora Winitana
  • Paora Winitana
  • Paora Winitana
  • Paora Winitana
  • Paora Winitana
  • Paora Winitana
  • Paora Winitana

Իմ մասին

Ես Նոր Զելանդիայի արևելյան ափերի մի փոքր քաղաքից եմ: Որպես ընտանիք մենք շատ բան չունեինք, այսպիսով՝ մենք սովորեցինք գնահատել փոքր բաները, ինչպես՝ սերը ընտանիքում, աշխատասիրությունը և հարգանքը` ինքներս պատրաստելով այն ամենը, ինչ ունեինք, և վայելելով կյանքի յուրաքանչյուր օրը: Ես սկսեցի խաղալ բասկետբոլ իմ ընկերների պատճառով և սկզբում ամենավատ խաղացողն էի: Նրանք ինձ հրավիրում էին Եկեղեցու շաբաթվա ընթացքում կատարվող երիտասարդների միջոցառումներին, և այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց ինձ համար: Մեր տարածքի փոքրիկ Եկեղեցում էր, որ ես ոչ միայն սովորեցի սպորտային խաղեր խաղալ, այլ նաև սիրահարվեցի բասկետբոլ խաղին: Երկու տարի Եկեղեցու համար միսիայում ծառայելուց հետո ես ամուսնացա իմ իսկական սիրո հետ` ավագ դպրոցի իմ սիրած աղջկա հետ, Նոր Զելանդիայի Տաճարում, և հիմա մենք ունենք երեք գեղեցիկ տղաներ: Բասկետբոլը իմ կյանքի մեծ մասն է կազմում, բայց դա այն չէ, թե ով եմ ես, այլ այն է, թե ինչ եմ անում ես: Իմ ընտանիքը իմ ամենամեծ ձեռքբերումն ու ամենամեծ պատասխանատվությունն է. ես սիրում եմ նրանց ամեն ինչից առավել:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես երիտասարդ տարիքից հիշում եմ, թե ինչպես էր մայրս սովորեցնում ինձ աղոթել, և չնայած որ նա մորմոն չէր, նա իսկապես հավատում էր, որ այն գործում է: Նա զրուցում էր իմ քույրերի, եղբայրների և ինձ հետ սիրո մասին, և բացատրում էր միմյանց և մեծահասակներին հարգելու կարևորության մասին, ինչպես նաև միմյանց և, հատկապես, կարիքավորներին օգնելու մասին: Մայրս սովորեցնում էր ինձ լինել ազնիվ և լինել խոսքի տեր մարդ: Շատ վառ հիշում եմ, թե ինչպես մայրս ինձ և եղբայրներիս ստիպեց խոստանալ իրեն, որ մենք միշտ կանանց հետ կվերաբերվենք սիրով և հարգանքով, հիշում եմ, թե որքան ուժեղ էի զգում հոգին, երբ մայրս ուսուցանում էր մեզ, հիշում եմ, որ տվեցի այդ խոստումը: Ես մորմոն եմ իմ մայրիկի ուսուցման շնորհիվ: Այնքան երախտապարտ եմ այն ամուր հիմքի համար, որ մայրս տվել է ինձ: Նա ինձ ուսուցանել է իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին իր օրինակի միջոցով, նա մեր կենդանի սուրբ գրությունն էր, և երբ միսիոներները ինձ ու եղբորս ուսուցանում էին Ավետարանը, մեզ համար շատ հեշտ էր հասկանալ, որովհետև մենք ծանոթ էինք այդ ուսմունքներին, մենք գիտեինք հոգու զգացումները, և անկեղծ աղոթքի շնորհիվ ես իմացա, որ նրանց ուսուցանածը ճիշտ էր: Ես մորմոն եմ, որովհետև այն նշանակում է դնել ընտանիքս առաջին տեղում և դնել ուրիշներին ինձանից առաջ: Հեռու եմ կատարյալ լինելուց, և երբեմն շատ սխալներ եմ գործում, բայց ինձ դուր է գալիս մորմոն լինել, որովհետև այն ինձ օգնում է ավելի լավ ամուսին և հայր լինել, խմբի ավելի լավ անդամ, ավելի լավ ընկեր և հուսով եմ՝ ավելի լավ մարդ: Ես մորմոն եմ Փրկչի հետ իմ անձնական հարաբերության շնորհիվ: Գիտեմ, որ Նա ապրում է և սիրում է ինձ, և ես հավերժ երախտապարտ եմ Նրա քավող զոհաբերության համար: Նա իմ Աստվածն ու իմ թագավորն է, միակը, ում պաշտում եմ, երբեմն դժվար է գնահատման և երախտագիտության բառեր փորձել գտնել այն ամենի համար, որ Նա արել է ինձ համար. ես սիրում եմ Նրան:

Անձնական պատմություններ

Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնել ձեզ:

Սուրբ Հոգին ինձ օգնել է կայացնել իմ կյանքի կարևոր որոշումները: Եկեղեցուն միանալուց մինչև միսիա գնալը, ում հետ ամուսնանալու հարցից մինչև մեր առաջին տունը գնելը և երեխաներ ունենալը: Ես գնահատում եմ Նրա մշտական ընկերակցությունը և առաջնորդությունը: Ես գիտեմ Նրա շշունջների մասին և ամեն անգամ, երբ խիզախությամբ հետևել եմ Նրա հուշումներին, արդյունքը եղել է ապահովությունը և երջանկությունը:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես հավատքս գործադրում եմ այն ամենի մեջ, ինչ անում եմ: Սկսած ամենօրյա աղոթքից մինչև Սուրբ Գրությունների անձնական ուսումնասիրությունը: Իմ կինը, ես և որդիներս փորձում ենք սկսել յուրաքանչյուր օրը, ինչպես մենք ենք կոչում, «ՍԵԱ»-ով, որը նշանակում է Սուրբ Գրություն, Երգ, Աղոթք: Մենք դա անում ենք հյուրասենյակում, բայց երբեմն դա տեղի է ունենում դպրոցի ճանապարհին՝ մեքենայի մեջ, երբեմն մենք քիչ ժամանակ ենք ունենում և անում ենք դա քնելուց առաջ: Դա փոքր և հասարակ բան է, որ մենք անում ենք հավատքով ապրելու համար: Որպես պրոֆեսիոնալ մարզիկ` ես հավատքս գործադրում եմ իմ խաղի մեջ, իմ խոսելաձևի մեջ, մարզելու մեջ, խաղալու մեջ: Հավատքս գործադրում եմ` ընտրելով չխաղալ կիրակի օրերին, և կան շատերը, որ չեն հասկանում և, հետևաբար, մեղադրում են իմ կրոնը և հարց տալիս, թե ինչու է իմ Եկեղեցին պահանջում ինձանից այդ զոհաբերությունը: Իմ պատասխանն է, որ դա անձնական ընտրություն է, անձնական խոստում, որ ես արել եմ իմ Աստծուն միսիա ծառայելուց հետո: Սա ինձ համար իմ Աստծուն շնորհակալություն հայտնելու և իմ սերը Նրան հայտնելու մի ճանապարհ է այն ամենի համար, որ Նա արել է ինձ համար: Սա ևս մեկ փոքր տարբերակ է, թե ինչպես կգործադրեմ հավատքս: