mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Дмитриева Ольга (Olga Dmitrieva)-ն եմ

  • Olga Dmitrieva
  • Olga Dmitrieva
  • Olga Dmitrieva
  • Olga Dmitrieva
  • Olga Dmitrieva
  • Olga Dmitrieva
  • Olga Dmitrieva
  • Olga Dmitrieva

Իմ մասին

Շուրջ 18 տարի ապրել եմ ծնողներիս հետ: Ավագ դպրոցն ավարտելուց հետո ես լքեցի հայրական տունը` սովորելու և աշխատելու նպատակով: Սիրում եմ խոհանոցում պատրաստել և նկարել: Սիրում եմ բնությունը` հատկապես անտառը: Ես երբեք չեմ մտածել, որ դժվար է մենակ ապրելը, սակայն չեմ էլ մտածել` փոխել ինչ-որ բան: Մինչ օրս աշխատել և սովորել եմ և ամեն ինչ կարգին է: Ես գիտեմ, որ երբ մենակ եմ և ոչ ոք չի հասկանում ինձ, Աստված կողքիս է և Նա գիտի իմ խնդիրների մասին: Նա գիտի, թե ես ինչ եմ զգում և ինչն է ինձ անհանգստացնում: «Անձը ոչ թե բնավորության ենթական է, այլ` ընտրության»:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Իմ ծնողները մկրտվել էին, երբ ես 5 տարեկան էի: Այդպիսով, ես մեծացել եմ Եկեղեցում: Չնայած այն փաստին, որ իմ ծնողները հավատում էին Աստծուն, ես երբեք այդպիսի միտք չունեի, մինչև որ չեկավ մի որոշակի պահ: Թվում էր, թե ես ամեն ինչ հասկանում եմ, սակայն ես չէի ասի, որ ես հոգևոր անձնավորություն էի: Հետ նայելով դեպի անցյալը, ես հասկանում եմ, որ Եկեղեցուց դուրս գտնվող մարդիկ հաճախ ավելի լավն էին և իմաստուն, քան ես էի: Ոչ մի հատուկ բան տեղի չի ունեցել իմ կյանքում` հրեշտակ չի երևացել ինձ, երբեք չի հարվածել մի լուրջ հիվանդություն, և ծնողներիս հետ էլ ամեն ինչ կարգին է եղել: Միայն թե ժամանակի հետ ամեն ինչ սկսեց փոխվել: Ինձ հուզեց հարցը. «Ո՞վ եմ ես: Ինչո՞ւ եմ ես այստեղ»: Կարող եմ ասել, որ այդ մտքերը լավատեսական չէին: Դա պատճառ հանդիսացավ, որ ավելի լրջորեն նայեմ իմ կյանքին: Ես շատ փոխվեցի շնորհիվ Եկեղեցու և Աստծո պատվիրանների: Ես վստահություն ձեռք բերեցի իմ ընդունակությունների մեջ և մեկընդմիշտ հասկացա, որ սատանան երբեք չի ուսուցանի մարդկանց բարություն, միայն Հիսուս Քրիստոսի ուսմունքն է, որ լույս է բերում: Տարիներ են արդեն անցել այս փորձառությունից հետո: Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճշմարիտ է: Ես հավատում եմ Աստծուն և գիտեմ, որ ներումը հասանելի է յուրաքանչյուրին` Հիսուսի միջոցով:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ճյուղում ես երեխաների երաժշտության ղեկավարն եմ: Երեխաների հետ միասին մենք օրհներգեր ենք երգում և սովորում: Հրաշալի է` երեխաներին ուսուցանել հավատալ Աստծուն, ուսուցանել նրանց հաղորդակցվել Նրա հետ և խորհուրդ անել Նրա հետ: Երբ տեսնում ես, թե ինչպես են նրանք մեծանում և ավելի ու ավելի հասկանում ու ապավինում Աստծուն, հավատքդ զորանում է: Երեխաներն առհասարակ մոտ են գտնվում Աստծուն: Նրանց հավատքն ամուր է և Աստված պատասխանում է նրանց աղոթքներին: