mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Nnamdi-ն եմ

  • Nnamdi Okonkwo
  • Nnamdi Okonkwo
  • Nnamdi Okonkwo
  • Nnamdi Okonkwo
  • Nnamdi Okonkwo
  • Nnamdi Okonkwo
  • Nnamdi Okonkwo
  • Nnamdi Okonkwo

Իմ մասին

Ես ծնվել եմ Նիգերիայի արևելքում, բայց հիմա ապրում եմ Ջորջիա նահանգում՝ ԱՄՆ: Ես լրիվ դրույքով քանդակագործ եմ, և կարծում եմ, որ խանդավառություն եմ զգում քանդակելով փառահեղ նմուշներ, որոնք պատկերում են մարդկային հոգու վեհանձնությունը: Ամուսնացած եմ և ունեմ երեք երեխա: Ամենից շատ ուրախություն գտնում եմ կյանքի հասարակ բաներում, ինչպես օրինակ երաժշտության, բնության, ընտանիքի, ընկերների, արվեստի և այդ ուրախությունը ուրիշների հետ կիսելու մեջ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Հրաշալի իրադարձությունների մի շղթա բերեց ինձ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի: Մինչ իմ ծննդավայրում` Նիգերիայում, ես իմ աղոթքներում բազմիցս խնդրում էի Աստծուն եռանդուն կերպով, որ օգնի ինձ իրականացնել իմ` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գնալու երազանքը: Դժբախտաբար, իմ ծնողները փոքր միջոցների տեր մարդիկ էին, և հայրս մահացավ, երբ ես դեռ 12 տարեկան էի` թողնելով իմ դպրոցի ուսուցչուհի մայրիկին, որ հոգ տանի իմ և իմ երկու եղբայրների մասին: Բացի այդ, բոլորը, ում ճանաչում էի, ունեին այդ նույն երազանքը, որ այն ծայրաստիճան դժվար էր դարձնում որևէ մեկի համար մուտքի արտոնագիր ստանալը: Մենք ասում էինք. «Ավելի հեշտ է, որ մի ուղտ ասեղի ծակով անցնի, քան թե մի հոգի Ամերիկա գնալու մուտքի արտոնագիր ստանա»: Հետո ես մեծացա և դարձա 2.1 մետր, և իմ հասակի շնորհիվ ընդգրկվեցի բասկետբոլի մեջ: Չնայած որ ինձ վհատեցնում էին ուշ սկսելու համար, 17 տարեկանում էի սկսել խաղալ, ես սկսեցի համառությամ զբաղվել, որովհետև բասկետբոլում տեսնում էի Ամերիկա գալու ճանապարհը: Խոչընդոտները հաղթահարելուն զուգընթաց` ես գիտակցում էի, որ իմ ձգտումներին հասնելը հրաշք կլինի: Այդ ժամանակ ես հավատում էի հրաշքների, որովհետև մայրս մեզ սովորեցրել էր աղոթել, և իմ աղոթելու խղճուկ ջանքերով ես ստացել էի վկայություն, որ Աստված պատասխանում է աղոթքներին: Իմանալով այդ ամենը և գիտակցելով, որ չէի կարող հույսս դնել աշխարհիկ միջոցների վրա, ես միայն հույս ունեի Աստծուց: Իմ աղոթքները և ջանքերը սկզբում ոչ մի ցանկալի արդյունք չէին բերում: Բայց հետո մտածեցի, որպեսզի ավելի վստահ լինեմ Աստծո օգնության մեջ, ես պետք է վերափոխեմ իմ մտածելակերպը, որ ավելի համապատասխանեմ Աստծո նպատակներին: Զգում էի, որ սա անելու համար անհրաժեշտ էր ի սրտե ցանկանալ և աղոթել առաջնորդվելու համար այնտեղ, որտեղ ոչ միայն բասկետբոլ կխաղայի, բայց նաև կսովորեի և կաճեի Նրա մասին գիտելիքի մեջ: Սա ինձ շատ դուր եկավ, և հավատալով, որ հոգևոր աճի այս անկեղծ ցանկությունը Աստծուն նույնպես դուր կգա, իմ հավատքը, որ Նա կպատասխանի իմ աղոթքներին, ավելի ամրացավ: Որոշ ժամանակ անց, չգիտեմ էլ թե որտեղից, Հավայան կղզիների Բրիգամ Յանգի համալսարանից ստացա նամակ, որտեղ արտահայտում էին իրենց հետաքրքրվածությունը ինձ բասկետբոլի մեջ ընդգրկելու համար, և ես զգացի, որ այդ նամակը իմ աղոթքների ուղիղ պատասխանն է: Ավելի ուշ, Հավայան կղզիներ գալուց մոտ մեկ տարի անց, ես իմացա, որ ընկերոջս ընկերն էր իմ անունից կապ հաստատել ԲՅՀ-ի բասկետբոլի մարզիչի հետ: Վերջիվերջո ԲՅՀ-ից ստացա ամերիկյան դեսպանատնից մուտքի արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Թեև թղթերը ուշ ժամանեցին և ժամկետն անց էին, որպեսզի հավատքս ցույց տայի, ես զգացի, որ պետք է պատրաստվեմ այնպես, որ իբր հաստատ ստանալու եմ մուտքի արտոնագիր: Ես սկսեցի կատարել բոլոր անհրաժեշտ պատրաստությունները` ընդհուպ մինչև դեպի Հավայան կղզիներ թռչելու ինքնաթիռի տոմս գնելը: Ապա ժամկետը լրացած թղթերով գնացի դեսպանատուն: Ի զարմանս ինձ` ես մերժվեցի, բացի այդ անձնագրիս վրա նաև ամսագիր կնիքեցին: Այդ ամսաթվով կնիքը թույլ չի տալիս որևէ մեկին, ով մերժվել է, վեց ամսից շուտ վերադառնալ դեսպանատուն: Չնայած դրան, երբ դուրս եկա դեսպանատնից, ես արտասովոր կերպով խաղաղ զգացումներ ունեի, կարծում էի, թե սաստիկ տխուր կլինեմ, բայց այդպես չէր: Այն վստահությունը, որ ես ունեի աղոթելու շնորհիվ, շփոթեցնում էր իմ ընկերներին, ովքեր կարծում էին խենթ եմ, որ հավատում եմ կնիքված անձնագրով և ժամկետն անց փաստաթղթերով մուտքի արտոնագիր ստանալուն: Մի քանի օր անց ես որոշեցի գնալ մյուս Ամերիկյան դեսպանատուն, որը գտնովում էր իմ տնից 400 մղոն հեռավորության վրա: Ոգեշնչված լինելով Հին Կտակարանում Ղովտի պատմությամբ, թե ինչպես Աստված կուրացրեց Սոդոմի և Գոմորի մարդկանց, ես սկսեցի աղոթել, որ այդ հեռավոր դեսպանատան պաշտոնյաները չնկատեն իմ անձնագրի վրայի կնիքը, ոչ էլ իմ փաստաթղթերի անցած ժամկետները: Երբ վերհիշում եմ, հաջորդող մի քանի օրերը չափազանց դժվար էին, բայց վերջում ես հասկացա, որ շատ դժվար ճանապարհն է, որ տանում է դեպի մեր ամենից շատ փայփայած ցանկությունների իրականացմանը: Իմ աղոթքները պատասխան ստացան այդ օրը` 1989թ-ի հունվարի 17-ին, և ես հրաշքով ստացա Ամերիկա մեկնելու մուտքի արտոնագիր: Առ այսօր՝ այն բանի նշանակալիությունն, ինչ Աստված արեց ինձ համար, շարունակում է աճել, և ամեն անգամ, երբ նկատում եմ, որ հավատքս տատանվում է, ես վերհիշում եմ այդ փորձառությունը, որ ուժ ու հավաստիացում ստանամ, որ կա Աստված, ով պատասխանում է Իր զավակների սրտառուչ աղոթքներին: Ունենալով այդ փորձառությանը, որին ավելացավ մտերիմ ընկերներիս փայլող օրինակը, ում հետ ընկերացա Հավայան կղզիներում լինելուս առաջին մի քանի ամիսների ընթացքում, և ովքեր Եկեղեցու անդամներ էին, ինձ համար ավելի հեշտ էր լրջորեն ընդունել մարտահրավերը, որ ինձ ուղղեցին Եկեղեցու միսիոներները, որպեսզի ուսումնասիրեմ Մորմոնի Գիրքը և ապա հարցնեմ Աստծուն, թե արդյոք գրքի ուղերձը Նրանից է, թե ոչ: Ես արեցի և ստացա պատասխանը, և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն միանալու որոշում կայացրեցի: Ասեմ նաև, որ ես երբևէ չէի կարողանա գնել Հավայան կղզիների ինքնաթիռի տոմս, եթե չլիներ իմ կրտսեր աշխատասեր եղբոր` Օնիբուչիի շնորհքը: Դժբախտաբար, նա մահացավ Հավայան կղզիներ իմ ժամանելուց 11 ամիս անց, և շատ դժվար էր ինձ համար հաշտվել նրա մահվան հետ, բայց Աստված գիտի ամեն ինչ և թույլ է տալիս, որ ամեն ինչ կատարվի Նրանում հատուկ նպատակի համար:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես Եկեղեցում ծառայելու շատ հնարավորություններ եմ ունեցել: Չնայած շատ դեպքերումթերություն եմ ունեցել, ես միշտ փորձել եմ անել լավագույնը, ինչ կարող եմ, որովհետև ունեմ ամուր վստահություն, որ մարդուն չէ, որ ծառայում եմ, բայց հենց Իրեն` Աստծուն: Իմ հոգևոր փիլիսոփայությունը այն է, որ իմ հավատքը պետք է օրինակելի լինի և դրսևորվի ամեն բանում, ինչ անում եմ, հատկապես ուրիշների հետ իմ հարաբերություներում: Ես նաև գիտեմ, որ հավատքս գործադրելու կարևոր ճանապարհներից մեկը կյանքի իմ աշխատանքի միջոցով է: Ես օրհնվել եմ արվեստի մեջ տաղանդ ունենալով և ամուր հավատում եմ, որ այս տաղանդի միջոցով նաև կարտահայտվեն իմ հոգևոր համոզմունքները: