mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Nelisa-ն եմ

  • Nelisa Wolfgramm
  • Nelisa Wolfgramm
  • Nelisa Wolfgramm
  • Nelisa Wolfgramm
  • Nelisa Wolfgramm
  • Nelisa Wolfgramm
  • Nelisa Wolfgramm
  • Nelisa Wolfgramm

Իմ մասին

Ես աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկից եմ` Սիդնեյի հյուսիսային ծովափից, Ավստրալիա: Իմ ողջ կարիերայի ընթացքում ես օգնել եմ վերապատրաստվել և կատարելագործվել և ես ուսուցանել եմ մի քանի բնագավառներում ներառյալ աշխատանքի, առողջության, իսկ հիմա ուղղիչ աշխատանքների բնագավառում: Մի համոզիչ բան կա տեղեկությունը հետաքրքիր ձևով տարածելու և մարդկանց հետաքրքրությունը բորբոքելու, ավելի շատ իմանալ ցանկանալու մեջ: Ես ուսուցանել եմ տարբեր ոլորտի առարկաներ՝ աշխատանքի իրավունք, հարցազրույցի հմտություններ, հակասությունների կառավարում և հանցագործների հատկագրման հմտություններ: Իրականում ձանձրալի փորձագետ եմ, բայց ինձ դա դուր է գալիս: Երբ աշխատանքի չեմ, լինում եմ ծովափում, վազում եմ, լողում, սովորում, գնումներ կատարում, կարդում կամ պարզապես վայելում ժամանակս ընկերներիս հետ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Հավատում եմ, որ կյանքում ամենամեծ դասերը զգում ենք, և ոչ թե լսում, և երբ աղոթեցի պարզելու համար, թե արդյոք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճշմարիտ է, զգացի, որ այո, այն ճշմարիտ է: Ես աղոթեցի, Տերը պատասխանեց, և ես հետևեցի:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես եղել եմ լիաժամկետ միսիոներ Մելբուրնում, Ավստրալիա, և դրանից հետո աշխատել եմ որպես առաջնորդ և ուսուցիչ իմ տեղական համայնքում և՛ Վերջին Օրերի Սրբերի, և՛ Եկեղեցու անդամ չհանդիսացող երիտասարդների համար: Ներկայիս դերը, որ այս պահին կատարում եմ, ներառում է օժանդակել և վերապատրաստել Եկեղեցու ուսուցիչներին, ում հանձնարարվել է ուսուցանել Երեխաների Միությունում: Երեխաների Միությունը վերահսկում է 1-12 տարեկան երեխաների ուսուցումը: Ես նաև կամավոր եմ աշխատում Նոր Հարավային Ուելսի Ոստիկանությունում, որտեղ իմ դերը կայանում է վերապատրաստել մյուս կամավորներին և պաշտպանել անչափահասներին, ովքեր իրավական մեղադրանքների պատասխանող են: