mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Nadja-ն եմ

  • Nadja Pettitt
  • Nadja Pettitt
  • Nadja Pettitt
  • Nadja Pettitt
  • Nadja Pettitt
  • Nadja Pettitt
  • Nadja Pettitt
  • Nadja Pettitt

Իմ մասին

Ես կին եմ, մայր եմ, երգչախմբի խմբավար եմ, սեմինարիայի ուսուցիչ եմ, երաժիշտ եմ, դերձակուհի եմ, զրուցակից եմ և բոլոր սքանչելի բաների սիրահար եմ: Փարիզում ապրելը թույլ է տալիս ինձ բավարարել իմ ճոխ աշխարհիկ ցանկությունները՝ ճանապարհորդել, սովորել լեզուներ, ուտելիք և արվեստ: Բայց Փարիզում ապրելը նաև ինձ հնարավորություն և օրհնություն է ընձեռում ազատ կերպով շրջապատիս հետ կիսվել իմ հավատքով, արժեքներով և իմ կյանքով:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Իմ ծնողները պատկանում էին երկու տարբեր քրիստոնեական դավանանքների: Իմ հոր մահից հետո մայրս միայնակ է ինձ մեծացրել: Ես ծանոթացա Մորմոնների եկեղեցուն՝ նրանց աղոթքի ձևին և մանկական երգերին, երբ դեռ շատ երիտասարդ էի: Մայրս առողջության պատճառով 3 շաբաթ պետք է հիվանդանոց պառկեր և ստիպված էր ինձ վստահել մեր հարևաններին՝ երիտասարդ, հավատարիմ մորմոն զույգի: Երբ մայրս հիվանդանոցից վերադարձավ, ես նրան տեղեկացրեցի (հասուն և փորձված 6.5 տարեկան հասակում), որ այլևս չեմ հաճախի «մեր» եկեղեցին, այլ այսուհետ կգնամ մեր հարևանների եկեղեցին: Ես նրան սովորեցրի իմ սովորած երգը և նրան հանձնարարեցի աղոթել ինձ հետ: Մայրս բավական լայնախոհ էր, որպեսզի գործարք առաջարկեր. Մենք միասին մեկ անգամ ևս կգնանք մեր հին եկեղեցին (նախկինում նա ինձ հետ երբևէ չէր հաճախել), իսկ հետո մենք կհաճախենք մորմոնների կիրակնօրյա ժողովները... ...մենք երկուսով մկրտվեցինք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, երբ ես 8 տարեկան էի: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, ես զգում եմ, որ Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտացիությունը և Նրա ուսմունքները ինձ հույս, ուժ և ցանկություն են տալիս գոհացնելու Նրան:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Հույսով եմ, պարզ է և բնականոն: Օրվա կտրվածքով, դա նշանակում է արթնանալ առավոտյան 6-ին դեռահասների հետ սուրբ գրությունների ուսումնասիրության համար: Որից հետո ամբողջ ընտանիքով ուսումնասիրում ենք Մորմոնի Գրքից մի հատված: Ընդհանուր առմամբ, ես ամեն շաբաթ ուսուցանում եմ 14-18 տարեկաններին: Նաև ղեկավարում եմ մեր տարածքի երգչախումբը, մի առաջադրանք, որը հաճելի է ինձ համար, նույնիսկ եթե այն ստիպում է ինձ պատասխանատու լինել գեղեցիկ երաժտություն մատուցելու համար: Բացի դրանից, ես փորձում եմ զարգացնել բարություն, օգտակարություն և հոգատարություն և աշխատել, որ իմ գործողությունները արտահայտեն իմ համոզմունքները: Եթե ես մի միջավայրում եմ, որտեղ ես միակ մորմոնն եմ, ես ցանկանում եմ, որպեսզի նրանք «ինձանով» կարծիք կազմեն «մեր» մասին: