mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Nadia-ն եմ

  • Nadia Deskins
  • Nadia Deskins
  • Nadia Deskins
  • Nadia Deskins
  • Nadia Deskins
  • Nadia Deskins

Իմ մասին

Ես ծնվել եմ Լոնդոնում, որտեղ ես խոսել եմ անգլերեն և պարսկերեն: Ես ժառանգել եմ պարսկական ավանդույթներ, որոնք ամրապնդվել և ձուլվել են իմ ամենօրյա կյանքում՝ լեզվի, սննդի, երաժշտության, բանաստեղծության և պարի միջոցով: Ես տեղափոխվել եմ Ամերիկա ստանալու համար իմ մագիստրոսի աստիճանը ընտանեկան թերապիայի բնագավառում: Աշխատել եմ, որպես մանկավարժ, թարգմանիչ, ռադիոյի աշխատող, սակայն, մայր լինելը իմ իսկական մասնագիտությունն է: Իմ այս կյանքի փուլում ոչ մի ձեռքբերում չի կարող ավելի կարևոր լինել, քան իմ ընտանիքին մեծացնելը: Ես կին եմ և 3 ուշագրավ երեխաների մայրր եմ: Ես գրում եմ իմ օրվա գործերի ցուցակը, որ հազվադեպ է իրագործվում, սակայն իմ ամենամեծ երեք ձեռքբերումները քայլող, վազող, թռչող հրաշքներ են: Մեկը գլորասահում է, մյուսը ճոճվում, իսկ վերջինը ուղղակի հրաշք է, և սա ինձ համար ամենալավ ձեռքբերումն է:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Հիսուս Քրիստոսի հիմնական ուսմունքները փոխկապակցված են պարսկական և պակիստանյան մշակույթների հետ, որոնց մեջ ես մեծացել եմ: Այս մշակույթների բուն էությունը նպաստում է Քրիստոսի ուսմունքներին, ինչպես օրինակ՝ մեզ բարոյապես մաքուր պահելը և ընտանիքներին սատարելը, որպես հասարակության հիմնական միավոր: Նաև մեր տները դարձնելով մի վայր, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ստանալ ջերմություն, զգալ ընդունված, ապահով, սիրված և սպասված: Եկեղեցու ուսմունքները նոր չեն, դրանք արմատավորված են իմ ժառանգության հին ավանդույթներում: Երբ ուսումնասիրում եմ Քրիստոսի կյանքը և Նրա ուսմունքները, հատուկ կապ եմ զգում իմ մշակութային և հոգևոր ժառանգության միջև; Երբ սկզբում հանդիպեցի միսիոներներին, Եկեղեցու բարոյական ուսմունքները խորապես արմատավորվեցին իմ մեջ: Ես իմացա, որ Աստված իմ Երկնային Հայրն է, որ Նա ճանաչում և սիրում է ինձ, ինչպես ծնողն է սիրում իր զավակին: Ես իմացա կյանքի իմաստը և նպատակը: Ես ունեցա բավականին փորձառություն, որն արձագանք գտավ իմ մեջ: Ես որոշում կայացրի միանալ Եկեղեցուն, հիմնվելով ուսմունքներին համահունչ իմ ներքին կապի վրա: Ես անձնական հարաբերություններ հաստատեցի Աստծո հետ, և ես խաղաղություն ու պարզություն զգացի Քրիստոսի ուսմունքներից: Ես իմացա և հասկացա, որ Քրիստոսը ոչ միայն լավ մարդ էր կամ մարգարե, այլ աստվածային էակ, ով կարևոր դեր ունի իմ կյանքում: Ես կոչ եմ անում բոլորին, ով փնտրում է ճշմարտություն, հանդիպել միսիոներների հետ, կարդալ և խորհել սուրբ գրությունների մասին, և աղոթքով հարցնել Աստծուն, թե արդյոք այն, ինչ նրանք ուսուցանում են, ճշմարիտ է: Դա փոխել է ինձ հիմնովին և բերել է խաղաղություն, հույս, պարզություն և երջանկություն իմ կյանք:

Անձնական պատմություններ

Ինչպե՞ս կարող ենք ավելի մեծ ներդաշնակություն զարգացնել մեր տներում:

Ինձ համար շատ թանկ է հետևյալ մեջբերումը «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին» ուղերձից. «Հաջողակ ամուսնություններն ու ընտանիքները հիմնվում և պահպանվում են հավատքի, աղոթքի, ապաշխարության, ներողամտության, հարգանքի, սիրո, կարեկցանքի, աշխատանքի և առողջ ու ստեղծարար միջոցառումների սկզբունքներով»: Ծնող լինելը ինձ դրդում է լինել ավելի լավ մարդ, իմանալով, որ իմ երեխաները հետևում են ամեն մի քայլս: Ես խրախուսվում եմ բառացիորեն ապրել հավատքիս հավատարիմ: Երեխաները հաճախ աղմկում են մեր տանը՝ լաց լինելով, ճչալով և բղավելով: Սակայն ամեն օր ժամանակ գտնելով ընտանիքով աղոթելու և սուրբ գրություններ կարդալու համար և ամեն շաբաթ ընտանիքով եկեղեցի հաճախելու համար կրկին մեր տունը լցնում ենք խաղաղությամբ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Իմ հավատքը հիմնված է Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա, այնպես որ ես ձգտում եմ դառնալ ավելի լավ մարդ՝ սովորելով Նրա կյանքից և ձգտելով անել այն, ինչ Նա կաներ տվյալ իրավիճակում: Եկեղեցում ես հնարավորություն եմ ունեցել կամավոր կերպով դասեր ուսուցանել, երաժշտություն խմբավարել և կազմակերպել ստեղծագործական աշխատանքներ: Ես նաև 18 ամիս կամավոր կերպով ծառայել եմ լիաժամկետ միսիա Շոտլանդիայում: