mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Mikhail-ն եմ

  • Mikhail Zaretsky
  • Mikhail Zaretsky
  • Mikhail Zaretsky
  • Mikhail Zaretsky
  • Mikhail Zaretsky
  • Mikhail Zaretsky
  • Mikhail Zaretsky
  • Mikhail Zaretsky

Իմ մասին

Ես բժիշկ եմ աշխատում՝ շտապ օգնության բժիշկ: Ազատ ժամանակ կնոջս հետ սիրում ենք հանգստանալ բնության գրկում, թանգարան այցելել ու թատրոն գնալ: Սիրում ենք նաև միասին հեծանիվ վարել: Ես սիրում եմ լավ կինոֆիլմեր և երաժշտություն (դասական և էստրադային ներկայացումներ): Ես չեմ ծխում, ոչ էլ ալկոհոլ եմ օգտագործում: Մի օր ես այդ մասին խոսեցի իմ հիվանդներից մեկի հետ: Մի քանի ամիս անց նա ինձ զանգահարեց և հարցրեց, թե արդյոք կարող է այդ օրը մի քիչ ալկոհոլ խմել, քանի որ իր ծննդյան օրն էր: Ես նրան ասացի, որ դա իր ընտրությունն էր և ես չէի կարող նրան արգելել: «Եթե, – ասացի նրան, – դուք հետաքրքրված եք իմ կարծիքով, ես առհասարակ դեմ եմ ալկոհոլի օգտագործմանը»: Ապա` նա ասաց, որ իր համար շատ կարևոր էր լսել իմ կարծիքը, և որ նա չի խմի ոչ այդ օրը, ոչ էլ առհասարակ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես երջանիկ եմ, որ մկրտվել եմ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՍՐԲԵՐԻ ԵԿԵՂԵՑՈՒՄ: Հավատում եմ Երկնային Հորը և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, և Սուրբ Հոգուն: Հավատում եմ փրկությանը և ընտանիքի հավերժական լինելուն, եթե միշտ ապրեմ Տիրոջ օրենքներով ու պատվիրաններով: Եկեղեցու հետ ծանոթանալուց հետո ես ավելի շատ եմ սովորել Հիսուս Քրիստոսի մասին, նրա դերի մասին որպես ողջ մարդկության Փրկիչ:

Անձնական պատմություններ

Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնել ձեզ:

Աստված ինձ օգնում է Սուրբ Հոգու միջոցով՝ օգնելով ինձ ճիշտ ընտրություններ կատարել ընտանիքում, աշխատանքում և եկեղեցում ծառայելիս:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

1994 թվականի դեկտեմբերից ի վեր ես Եկեղեցու ակտիվ անդամ եմ: Իմ ճյուղում ես պատասխանատվություն ունեմ ծառայելու որպես ճյուղի նախագահի խորհրդական: Կա մի արտահայտություն՝ հավատք ամեն քայլափոխին: Ինձ համար դա նշանակում է միշտ, ամենուր և ամեն ինչում Աստծո վկան լինել, այսինքն՝ ապրել և միշտ պահել Աստծո պատվիրանները: