mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Mike Turvey-ն եմ

  • Mike Turvey
  • Mike Turvey
  • Mike Turvey
  • Mike Turvey
  • Mike Turvey
  • Mike Turvey
  • Mike Turvey
  • Mike Turvey

Իմ մասին

Իմ հրաշալի մայրն ու հայրը ամուսնացած էին արդեն 62 տարի, երբ մայրս մահացավ: Ես ունեմ 3 հրաշալի քույրեր և զարմիկներ, և ամուսնացած եմ Սարայի հետ արդեն 21 տարի, և ես Դեյվի, Զաքի, Վարրենի, Ջազզի և Բենի հայրն եմ: … Իմ մանկության տարիներին սիրում էի բարձրանալ ծառերի վրա և չարաճճիություններ անել: Ես նաև ունեի թղթից շրջան: Ես հաճախել եմ տեղի գյուղական դպրոցը, և ապա քաղաքի 5 տարեկան տղաների ժամանակակից միջնակարգ դպրոցը, որտեղ ես խաղում էի մեր դպրոցի ֆուտբոլի խմբում, որտեղ չեմպիոն եմ եղել 800 մ մի խաղաշրջանի ժամանակ և ես նաև խաղում էի ռեգբի: Ես հեռացա դպրոցից 16 տարեկանում և ծառայեցի Մեխանիկական ճարտարագիտական ուսումնարանում, ինչը երբեք իմ սրտին մոտ չի եղել, սակայն ես մնացի այնտեղ և «կատարեցի իմ ծառայությունը»: Ծնված լինելով փիլիսոփա, ես հիասթափություն էի զգում աշխատանքում, քաղաքականությունում, կրոնում և ընդհանրապես կյանքում, և լրջորեն խորհում էի կյանքի իմաստի շուրջ: Ես մի քանի տարի անց եմ կացրել ԱՄՆ-ում, Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական Արևելքում, Եվրոպայում և Ասիայում շրջագայելով, քնելով բաց աստղերի տակ, փնտրելով պատասխաններ և սփոփանք իմ անհանգիստ հոգուն, գտնելով ժամանակավոր աշխատանք կարիքներս հոգալու համար: Ես իսկապես գտա Հիսուս Քրիստոսին Իսրայելում և սկսեցի փնտրել Նրա Եկեղեցին Ավելի ուշ ես հանդիպեցի երկու երիտասարդ Միսիոներների իմ քաղաքում, ովքեր ուսուցանեցին ինձ Ավետարանի Սկզբունքները: Ես պարզապես գիտեի, որ դրանք ճշմարիտ են: Ես օգնեցի կազմակերպել մեր Գորգեր Մաքրող/Ջրհեղեղից Վերականգնող, Վնասատու միջատներին վերահսկող կազմակերպությունը Սարայի` իմ գեղեցիկ կնոջ հետ: Ես իսկապես սիրում եմ իմ Փրկչին, կնոջը, երեխաներին և ընտանիքին:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Մինչդեռ արտոնված եմ եղել գալու մի ընտանիք բարի ու սիրող ծնողներով, ես հանդիպել եմ դժվարությունների հավանաբար այն փաստի պատճառով, որ ես ունեի մի բան, ինչն այժմ ընդունված է անվանել Ուշադրության Պակասի Խանգարում, որն էլ միգուցե ինձ համար դժվարություններ է առաջ բերել ամեն բանում և բոլորի հետ և կորցրել եմ ընդհանուր պատկերացումս և որոշ չափով խառնաշփոթության մեջ գցել ինձ, բավարարվեմ այսքանն ասելով: Ձանձրույթից և հուսախափությունից խուսափելու համար ես պարտավորված եմ զգացել շրջագայել, որ կերակրեմ իմ սոված հոգին և պրպտող միտքը: Գործարանի պատին սև քսանյութով ես գրեցի «ԹՈՂԵՔ, ՈՐ ԴՈՒՐՍ ԳԱՄ ԱՅՍՏԵՂԻՑ» իմ ճամփորդությունները սկսելուց կարճ ժամանակ առաջ` փնտրելով Նոր Աշխարհ: (մի քիչ «Antz»–ի նման:) Ի վերջո ես ԱԶԱՏ էի, ինչպես ես էի կարծում: Մինչ ես տարբեր խավերից շատ ընկերներ էի ձեռք բերում և առանց կասկածի ունենում էի որոշ դեպքերում բավականին չկշռադատված, դրական և բացասական փորձառություններ, իմ հոգին շարունակում էր սովել: Ես շատ երախտապարտ եմ, որ տարիներ անց իմացա, որ իմ թանկագին մայրն ամեն գիշեր նայում էր լուսնին ու աղերսում Երկնային Հորը, որ ուսուցաներ ինձ, ապահով պահեր ինձ և օգներ ու առաջնորդեր ինձ: Ես հիշում էի շատ լավ բաներ, որ իմ հայրը փորձում էր ինձ ուսուցանել: (տես «Ենովս» Մորմոնի Գրքում) Ճշմարտության իմ որոնումը սկսվել էր: Իսրայելում աշխատելիս ես գտա ինքս ինձ Աստվածաշունչը բռնած երկնքին նայելով Աստծուն խնդրելիս, որ օգնի ինձ խաղաղության իմ որոնումներում և թեթևացնի տառապանքներս, և եթե կար Ճշմարտություն, խնդրում էի, որ նա օգներ ինձ գտնել այն, եթե Նա գոյություն ուներ կամ բավականաչափ մտահոգվում էր: Ես վկայում եմ, որ կես վայրկյանում ես զգացի, որ այդ գրքի յուրաքանչյուր բառը թափանցեց իմ էության յուրաքանչյուր մասնիկի մեջ: Ինչպե՞ս կարող էր դա պատահել: Եվ ի՞նչ պատահեց: Ավելի ուշ ես իմացա, որ դա Սուրբ Հոգին էր: Ինձ տրվել էր հոգևոր վկայություն Հիսուս Քրիստոսի մասին: Ես ոգևորվել էի, խոնարհվել, մինչդեռ շփոթված էի: Իսկ ի՞նչ էր լինելու այժմ: Ժամանակն է առաջ շարժվել ... ճանապարհ ընկնել դեպի տուն: Նորից անցա իմ հին աշխատանքին: Պատին դեռևս գրված էր «ԹՈՂԵՔ, ՈՐ ԴՈՒՐՍ ԳԱՄ ԱՅՍՏԵՂԻՑ»: Ներման և առաջնորդության համար անկեղծորեն աղոթելուց հետո, հենց այդ օրը Եկեղեցու մի անդամ սկսեց աշխատել մեզ մոտ և հետագայում ծանոթացրեց ինձ Միսիոներների հետ: Նույն Սուրբ Հոգին վկայեց ինձ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո Մարգարեն էր: Շնորհակալ եմ Տիրոջը ամեն բանի համար: Carpe Diem!

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն միանալուց հետո կարճ ժամանակ անց ես կարգվեցի որպես Քահանա, որն ինձ իշխանություն տվեց մասնակցելու որոշ սրբազան արարողությունների, ինչպիսին են ամեն շաբաթ Հաղորդությունը օրհնելը, որը Հիսուս Քրիստոսի Վերջին Ընթրիքի խորհրդանիշն էր, որ տեղի ունեցավ Նրա տառապանքներից և խաչելությունից առաջ, և նաև նոր անդամներին Մկրտելու իշխանություն: Ես սա միշտ համարել եմ հրաշալի և խոնարհեցնող արտոնություն: Մինչդեռ ես երբևէ չեմ հաճախել Համալսարան կամ ստացել Կրոնական կրթություն, կամ երբեք չեմ եղել Աստվածաշնչի հմուտ գիտակ, ես սկսեցի հասկանալ, որ իմ կյանքն իմաստ և նպատակ ունի, ոգեշնչվելով այն փաստից, որ Պետրոս Առաքյալը ձկնորս էր, երբ Հիսուսն ասաց. «եկ հետևիր ինձ»: Մենք կանչված ենք ծառայելու Եկեղեցու Կոչումներում Աստվածային Ոգեշնչմամբ: Կոչումները մեզ աճելու և սովորելու և այն մարդկանց սիրելու հնարավորություն են տալիս, ում մենք ծառայում ենք: Քանի որ Եկեղեցում չկա վճարվող հոգևորականություն, հաճախ պահանջվում է զոհաբերություն անել, քանի որ կյանքը շատ զբաղված է, սակայն երբ ես առաջին տեղում դնում եմ Աստծո գործը, թվում է, թե ես ավելի շատ ժամանակ եմ ունենում այլ բաներ անելու համար և իմ կարծիքով օրհնություններն ավելի մեծ են լինում, քան փողով կարելի է գնել: Ես երիտասարդների ղեկավար եմ մեր տեղի համայնքում և ուսուցանում և օգնում եմ 12-18 տարեկան երիտասարդ տղամարդկանց ունենալ ամուր բարոյական որակներ և հավատք առ Աստված և սովորում սիրել և ծառայել ուրիշներին: Ինձ շատ է օգնում և աջակցում Յոհան անունով իմ խորհրդականը, ով միսիա է ծառայել Ճապոնիայում և այնտեղ է եղել, երբ երկրաշարժ տեղի ունեցավ, և նա կարողացել է օգտակար լինել այնտեղ: Նա շատ լավ տղա է և սովորեցնում է իմ կրտսեր որդուն` Բենին, ճապոներեն արտահայտություններ և ներկայացնում է մշակույթը, որը նա սիրում է, քանի որ նա իրոք հետաքրքրված է Մանգայով: Մեր եպիսկոպոսը շատ աշխույժ մարդ է: Նա ձեռք է բերել մի հին 175 cc, որի վրա մենք այժմ աշխատում ենք: Մենք շատ ենք խաղում ֆուտբոլ, գնում ենք ճամբար, պարանով ցած իջնում, մակույկավարում, կրակում նշանակետին, պիցա ուտում, գոյատևելու համար անհրաժեշտ հմտություններ սովորում և մեծահասակներին օգնում մշակել իրենց այգին: Մեզ դա դուր է գալիս: Ինձ նաև հանձնարարված է մեկ այլ եղբոր հետ ամիսը մեկ անգամ այցելել 3 ընտանիքների, կիսվելով նրանց հետ ամսական ուղերձներով սիրո մասին, և աջակցել ու օգնություն ցուցաբերել, երբ անհրաժեշտություն է լինում: Ես նաև տարիների ընթացքում աշխատել եմ տարբեր Բարեգործական ծրագրերի վրա: Սիրեք դա: