mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես みちお (Hosaka Michio)-ն եմ

  • Hosaka Michio
  • Hosaka Michio
  • Hosaka Michio
  • Hosaka Michio
  • Hosaka Michio
  • Hosaka Michio
  • Hosaka Michio
  • Hosaka Michio

Իմ մասին

Ես ամուսին եմ, հինգ երեխաների հայր, և ապրում եմ Ակիշիմա սիթիում, Տոկիո, Ճապոնիա: Ես հրշեջ եմ, և լինելով հրշեջ անձնակազմի ղեկավար, մենք պատրաստ ենք դիմակայել ամենօրյա աղետներին: Ես մանկուց պարապում եմ քենդո [սուսերամարտելով բամբուկե թրերով], և առ այսօր դեռևս պարապում եմ: Ես նաև քենդո եմ սովորեցնում մեր շրջանի երեխաներին: Ինձ համար հաճույք է սպորտով զբաղվելը և ընտանեկան բանջարանոցը խնամելը:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Երբ ես սովորում եմ բաներ կյանք կոչվող այս փորձառության ընթացքում, զգում եմ, որ կան բաներ, որոնք մարդկային հասկացողությունից վեր են: Աղոթքով և սուրբ գրություններն ընթերցելով ես կարող եմ իրապես զգալ, որ Փրկիչ Հիսուս Քրիստոսը իրոք ապրում է և Նա առաջնորդում է մեզ:

Անձնական պատմություններ

Ի՞նչ եք դուք անում, որպեսզի օգնեք ամրապնդել ձեր ընտանիքը և հաջողակ դարձնել այն:

Մենք ժամանակ ենք հատկացնում միասին լինելու համար, մենք զրուցում ենք մեր առօրյա գործերի և ավետարանի շուրջ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես իմ կյանքն ապրում եմ որպես Եկեղեցու անդամ, և քոլեջում սովորելու տարիներին ես ծառայել եմ որպես լիաժամկետ միսիոներ Ճապոնիայի Կյուշուի տարբեր շրջաններում: Այժմ ես ծառայում եմ որպես ուսուցիչ եկեղեցում, և ուսուցանում եմ նրանց, ովքեր ցանկանում են սովորել Եկեղեցու մասին և այն անդամներին, ովքեր նոր են միացել Եկեղեցուն: Ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու նպատակով մենք ընտանեկան երեկոներ ենք անցկացնում: Այդ ժամանակ մենք զրուցում ենք Եկեղեցական թեմաների շուրջ, քննարկում մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի կյանքում կատարվող առօրյա հարցերը և միասին խաղեր խաղում: Այդ ընթացքում ես որպես ամուսին և հայր կարողանում եմ տեսնել իմ ընտանիքի զարգացումը, և կարող եմ խաղաղություն և ուրախություն ապրել առօրյա կյանքում իմ համոզմունքներով շարժվելու արդյունքում: