mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Michael-ն եմ

  • Michael Pye
  • Michael Pye
  • Michael Pye
  • Michael Pye
  • Michael Pye
  • Michael Pye
  • Michael Pye
  • Michael Pye

Իմ մասին

Իմ անունը Մայքլ է և ես ոսկրաբան եմ աշխատում Մեծ Բրիտանիայում: Ես համալսարանում կես դրույքով ոսկրաբանություն եմ դասավանդում: Իմ մասնագիտական կյանքի մեծ մասն ես անց եմ կացնում, օգնելով մարդկանց, ովքեր ֆիզիկական ցավ են կրում: Ոսկրաբանները մեղմ ձեռքերով են մոտենում ախտորոշմանը և բուժում են մի շարք ֆիզիկական խնդիրներ: Ես ինձ շատ արտոնված եմ զգում, որ կարող եմ ժամանակ անցկացնել մարդկանց հետ, երբ նրանք, մի գուցե, առավել խոցելի վիճակում են գտնվում: Ես իսկապես սիրում եմ իմ աշխատանքը: Ես նաև ամուսին եմ և երկու դեռահաս որդիների հայր: Ես շատ երախտապարտ եմ իմ ընտանիքի համար, նրանք իմ ամենաթանկարժեք պարգևն են:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Առաջին անգամ ես իմացա եկեղեցու մասին, երբ եկեղեցու երկու ներկայացուցիչ թակեցին ծնողներիս դուռը և հայրս նրանց ներս հրավիրեց՝ իրենց ուղերձով կիսվելու համար: Տասնմեկ տարեկան տղա լինելով, ես մեծ հետաքրքրությամբ լսում էի այդ երկու ամերիկացի երիտասարդներին: Ես կրոնական նախկին փորձ չունեի և միտքս խցանված չէր կարծրացած գաղափարներով: Սկզբում ինձ սովորեցրեցին աղոթել, ապա կոչ արեցին ինքնուրույն աղոթել և հարցնել Աստծուն, թե արդյոք այն, ինչ ինձ ուսուցանում էին, ճշմարիտ էր: Ես հիշում եմ, ինչպես էի ինձ հիմարի նման զգում, երբ ծնկի իջա մահճակալիս կողքին և ասացի իմ առաջին աղոթքը, սակայն մինչև այժմ հիշում եմ, թե ինչպես, գրեթե անմիջապես, «զգացի» պատասխանը: Ես ինձ շատ լավ զգացի ներքուստ, ինձ դուր եկավ այդ զգացումը և ես հասկացա, որ դա Աստծո հետ իմ փորձառության սկիզբն էր: Ես խնդրեցի, որ մկրտվեի, և երբեք այդ ժամանակից ի վեր ետ չեմ նայել: Ես դեռ շարունակում եմ զգալ, որ Աստված մոտ է ինձ և հսկում է իմ ընտանիքին: Ես միշտ զգացել էի, որ Աստծո սիրելիներից էի, բայց այդ ժամանակ մտածում էի, որ Նա այդպես է վերաբերվում ցանկացածին, ով պատրաստ է լսել: Ես տրամաբանական հիմքեր իմ հավատքի համար չունեմ: Ես միշտ ուսուցանվել եմ գիտական մոտեցում ունենալ և լիովին տեղյակ եմ այն փաստարկներից, որոնք առաջ են քաշում տրամաբանության և գիտության ժամանակակից ձայները: Ես չեմ կարող ապացուցել Աստծո գոյությունը, այնուամենայնիվ, ես հավատում եմ և գիտեմ, որ ճիշտ ուղու վրա եմ: Սա շարունակում է մնալ մխիթարության և ամրության աղբյուրը իմ կյանքում, և ես պետք է միշտ շնորհակալ լինեմ այն երկու երիտասարդներին, ովքեր երեսուն տարի առաջ թակեցին ծնողներիս դուռը:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ակտիվորեն մասնակցում եմ իմ տեղական եկեղեցու գործունեությանը, ես կամավոր հիմունքներով ծառայում եմ եպիսկոպոսությունում՝ հատուկ պատասխանատվություն կրելով երիտասարդների համար: Ես շաբաթվա մեջ մեկ երեկո անց եմ կացնում մեր երիտասարդների հետ, մասնակցելով տարբեր միջոցառումների, սկսած մարզախաղերից մինչև նոր հմտություններ կամ ծառայություն սովորելը, օրինակ՝ մեր համայնքի տարեց անդամի այգին մաքրելը: Այդ միջոցառումները հնարավորություն են տալիս մեր երիտասարդներին միասին ժամանակ անցկացնել, ամրացնել ընկերությունը և կառուցել հավատքը: Ես նաև օգնում եմ մեր եպիսկոպոսին, ով մեր համայնքի անվարձահատույց ղեկավարն է, հոգալ մեր անդամների կարիքները: Դա կարող է լինել միայնակ կամ վշտացող մեկին մխիթարելը, աշխատանքը կորցրած մարդուն աշխատանք գտնելու հարցում օգնելը կամ օգնության որևէ այլ եղանակ, որը կարող է հարկավոր լինել: Սա կարող է դժվար լինել, սակայն լավ ես զգում, երբ փորձում ես օգնել: