mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.
Mylo Fowler: photographer, outdoor, questions, prayer, answers, native american, Մորմոն.

Ողջույն, ես Mylo Fowler-ն եմ

Իմ մասին

Ես ուրախ եմ լինելու մեր որդու՝ Դենալիի հայրը։ Կինս և ես անվանակոչեցինք նրան Ալյասկա կատարած ճամփորդությունից հետո։ Ամեն ամիս ես մեքենայով անցնում եմ 4000 մղոն, որպեսզի նկարեմ արևմուտքը և Դենալիին սկսել եմ տանել ինձ հետ արշավների սկսած 4 ամսականից։ ԱՄԵՆ ԲԱՆ, որ ես անում եմ, պտտվում է իմ կնոջ և որդու շուրջը։ Ինձ դուր է գալիս լինել հայր, ամուսին և շատ ազատ օրեր անցկացնել նրանց հետ։

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես որոշեցի փոխել կյանքս դեպի ավելի լավը 17 տարեկանում։ Մեծ Արարիչի մասին հասկացողությունն անծանոթ չէր ինձ։ Սակայն հասկանալը, թե ինչու եմ ես այստեղ երկրի վրա, լուրջ խնդիր էր ինձ համար։ Ինձ ծանոթ չէին Հիսուսի կամ Աստծո մասին աստվածաշնչյան եզրույթները, սակայն ամեն անգամ, երբ ես աղոթում կամ կարդում էի, նոր և հանգստություն բերող զգացմունքներ էին առաջ գալիս։ Ինձ միշտ ուսուցանվել է աղոթքի և ամեն օր ավելի լավ կյանքով ապրելու հնարավորության կարևորության մասին։ Այս աղոթքների պատասխաններն ի վերջո օգնեցին ինձ որոշում կայացնել՝ հետևելու Քրիստոսին և Նրա ուսմունքներին։ Ես հեռու եմ կատարյալ լինելուց, սակայն բարեբախտաբար կա մի իրական ծրագիր, որը մի օր իմ ընտանիքը կդարձնի կատարյալ և հավերժ միացած։ Իմ կյանքի ուղին փոխվեց մոտավորապես այն ժամանակ, երբ ես հարցրեցի Մեծ Արարիչին, թե արդյոք Մորմոնի Գիրքն այն էր, ինչ ներկայացվում էր։ Քանի որ իմ շրջապատում չկար ոչ մի ազդեցություն, որ կարող էր ապացուցել ինձ դրա ճիշտ կամ սխալ լինելը, ես հիշեցի, որ իմ մեծ պապիկն ու տատիկը միշտ սովորեցնում էին ինձ, որ ես կարող էի գտնել առաջնորդություն և պատասխաններ ցանկացած հարցի շուրջ՝ աղոթելով և հարցնելով։ Ես արեցի դա և իմ աղոթքին տրվեց մի պարզ պատասխան։ Այդ պատասխանը և շատ այլ հարցերի պատասխաններ ստանալուց հետո ես այլևս երբեք կասկածի տակ չեմ դրել Ավետարանի ուսմունքները և այն ուսմունքները, որոնք ուսուցանվում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում։ Ես մորմոն եմ, քանի որ դա է իմ ընտրությունը և ցանկությունը։ Ես չեմ մեծացել հատուկ ապրելակերպով, բայց հիմա ընդունում եմ այն։ Դա տալիս է ինձ մխիթարություն և Լույս՝ լուսավորելով իմ ճանապարհը։ Երբ ես բազմաթիվ պարգևատրումներ եմ ստանում իմ աշխատանքների համար, ավետարանն օգնում է ինձ մնալու երախտապարտ և գոհություն հայտնելու Նրան, ով Մեծ Արարիչն է, որ ինձ հնարավորություն է տվել նկարելու Լույսը։ Ամեն օր ինձ հիշեցվում է, որ Նա սիրում է ինձ, իմ ընտանիքին և բոլոր մարդկանց։ Իմ ունեցած ավետարանական գիտելիքներն ինձ թույլ են տալիս իմանալ, որ թերևս ես կատարյալ չեմ, բայց ես կարող եմ ապրել լավագույն կյանքով իմ հնարավորությունների չափով։

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Փորձում եմ լինել իմ համայնքի, իմ փողոցի և իմ թաղամասի հրաշալի անդամ։ Հուսով եմ կկարողանամ գտնել ուղիներ՝ օգնելու բոլոր մարդկանց։ Ես ապրում եմ իմ հավատքի համաձայն՝ կիրառելով այն իմ կյանքում։ Համաձայն կյանքի օրենքների ես պետք է շնչեմ, ուտեմ և քնեմ։ Ես անում եմ դա ելնելով այն ամենից, թե ով եմ ես։ Ես փորձում եմ հավասարակշռություն հաստատել իմ հավատքի և մահկանացու լինելու միջև։ Ես ուսուցանում եմ Կիրակնօրյա Դպրոցի պատանիների դասարանում և սիրով եմ դա անում, քանի որ ինքս էլ որոշում եմ կայացրել միանալու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն, երբ 17 տարեկան էի։ Ես ունեի հրաշալի ընկերներ և շրջապատված էի հրաշալի մարդկանցով, ովքեր թույլ տվեցին ինձ մուտք գործել իրենց տները՝ ավելի շատ բան սովորելու Մորմոնի Գրքի և Ավետարանի մասին։