mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.
Arno: gorikarshakyan@gmail, Մորմոն.

Ողջույն, ես Arno-ն եմ

Իմ մասին

Ես ծնվել եմ Հայաստանում ,լավ ծնողներից,սիրում եմ լողալ, ավարտել եմ ԲԺՇԿԱԿԱՆ համալսարան դեղագիտական բաժինը,Ես անսահման սիրում եմ ճանապարհորդել և բացահայտել նոր վայրեր և հանդիպել նոր մարդկանց:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես Մորմոն եմ, որովհետև այն ինձ երջանկություն է բերում: Երբ ես հնազանդվում եմ Մորմոնական ուսմունքներին` ծառայել Աստծուն, ծառայել ուրիշներին, ապրել լավ կյանքով, իմ կյանքն ավելի շատ է իմաստ, նպատակ և հեռանկար ստանում: Ես ավելի շատ լավատեսության և վստահության զգացումով եմ ապրում, որ Աստված իմ կողքին է. Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Նրա եկեղեցին է: Ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը Աստվածաշնչի նման Նրա խոսքն է, ես սիրում եմ սնվել Նրա խոսքով, կարդալ, խորհել և զգալ օգնությունն ու ուժը, որ Նա տալիս է ինձ այս տառապալից աշխարհում: Վերջապես ես գիտեմ և զգացել եմ ներշնչում, այդ երկայնամիտ հոգևոր ուժը, բարությունը և սերը բոլոր այն ղեկավարների, որոնց Տերը կանչել է այս եկեղեցի, եպիսկոպոսներից մինչև մարգարե:

Անձնական պատմություններ

Խնդրում ենք բացատրել, թե ի՞նչ դեր է խաղում աղոթքը ձեր կյանքում:

Աղոթքը զրույց է Աստծո հետ, Աստծո հետ հաղորդակցվելու միջոց: Աղոթքը հավատքի զորացումն է: Այն հոգու սնունդն է: Եթե ամեն օր չաղոթենք, ապա հոգին կհիվանդանա եւ կմահանա: Աղոթքը չարի, փորձությունների, մեղքի դեմ պայքարի ամենահզոր զենքն է: Աղոթելիս մարդ շնորհներ է ստանում: Աղոթքը սիրո ամենաքաղցր պտուղն է, որ մատուցում ենք Աստծուն: Առանց աղոթքի ոչ մեկը չի կարող փրկվել: Ես միացա վերականգնված եկեղեցուն 20 տարեկանում ,իմ ընտանիքից առաջին անդամն էի , ես ուսուցանվում էի եկեղեցում սիրո մասին աղոտքի մասին հնազանդության մասին:Ես տեսնում էի եկեղեցու երջանիկ անդամներին : Ես միշտ էի երազում որ իմ ընտանիքնել միանա եկեղեցուն : Միշտ աղոթում էի որ իմ մայրս ընդունի վերականգնված ավետարանը, որ մենքել այցելենք եկեղեցի : Ես աղոթել եմ դրա համար, շուրջ 6 տարի ,որ իմ ընտանիքի անդամներն կմիանան եկեղեցուն, շատ դժվարություներ եմ ունեցել կապված եկեղեցու հետ : Մայրս լսել չեր ուզում եկեղեցու մասին,եղպապրս միշտ փոխում էր խոսակցությունը,ես չեի ընկճվում ես գիդեի որ իմ աղոտքներն կպատասխանվի : Ես որաշեցի ծառայել միսիա . Ես շարունակուն էի աղոթել : Ես իմացա որ պիտի ծառայեմ միսիա Հայաստան ,ինձ համար անակնկալ էր դա, Ես ծառայեցի միսիա Հայաստանում , Մի գարնանային գեղեցիկ օր ինձ զանգահարեց միսիայի նախագան ,ու ասեց Երեց ջան դու կմկրտես քո Մայրիկին :.Ես շատ ուրախացա ես հասկացա որ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀԱՅՐՆ լսել է իմ աղոթքներն 6 տարի ,Ես շատ եմ սիրում զրուցել իմ Երկնային Հոր հետ , ներկայացնել իմ ծրագրի մասին ,իմ դժվարության մասին , իմ շնորհակալոխթյունը հայտնել ,որ մենակ չեմ որ ինքն միշտ ինձ հետ է:Աղոտքով օրը սկսել,դա լավագույն դեղատոմսն է պաշտպանելու աշխհարի գայթակղություներից:Հետո տեղափոխվեցի Մոսկվա.

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Հիսուս Քրիստոսին հավատալը նշանակում է հավատալ, որ մենք բոլորս էլ կարող ենք փոխվել և դառնալ ավելի լավը: Շատ մարդիկ սխալմամբ հավասարեցնում են կրոնը կատարելությանը: Առ Հիսուս Քրիստոս իմ հավատքը ես տեսնում եմ որպես ավելի լավը լինելու ցանկության մեջ:Ինձ դուր է գալիս եկեղեցու մասը լինելը և ես շատ եմ սիրում ժամանակ անցկացնել եկեղեցու մյուսանդամների հետ:Ես մորմոն եմ, որովհետև մորմոն լինելը նշանակում է երջանիկ լինել: