mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.
Максим (Maksim): Մորմոն.

Ողջույն, ես Максим (Maksim)-ն եմ

Իմ մասին

Ես երջանիկ հայր եմ և երախտապարտ ընկեր: Ես սիրում եմ օգնել ուրիշներին` լինել երջանիկ, և ես սիրում եմ կյանքը:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես սկսեցի ուսումնասիրել Աստվածաշունչը և այցելեցի տարբեր եկեղեցիներ, երբ սովորում էի 5-րդ դասարանում (11 տարեկանում): Ես կարծես հոգևոր քաղցի մեջ էի: 17 տարեկանում հանդիպեցի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներներին և նրանցից խնդրեցի Մորմոնի գիրքը: Երբ սկսեցի կարդալ այն, խորհել այնտեղ գրված բառերի մասին, որոշեցի աղոթքով խնդրել Աստծուց և հարցնել Նրան Եկեղեցու ճշմարտացիության մասին: Մի քանի ամիս անց ես մկրտվեցի: Ես սիրում եմ Տիրոջը ամբողջ սրտով: Ես գիտեմ, որ Նա իմ Փրկիչն ու Քավիչն է: Եվ ես գիտեմ, որ Նա ապրում է և սիրում է յուրաքանչյուր մարդու, ով քայլում է այս երկրի վրա:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես իմ երկրի ակտիվ քաղաքացին եմ։ Ես մասնակցում եմ շատ սոցիալական ծրագրերի: Հաճախ սեմինարներ եմ կազմակերպում դպրոցականների համար, ուսուցանում եմ նրանց, որ յուրաքանչյուրը կարող է ազդել իրենց երկրի զարգացմանը` առերևույթ փոքր թվացող գործողություններով: Բայց միասնականորեն նրանք մեծ ազդեցություն կունենան մեր հասարակության վրա` իրավիճակի լավացման գործում: Ես նաև պարահանդեսային պարերի անվճար դասեր եմ տալիս բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սովորել: Այն օգնում է ինձ և իմ շրջապատող մարդկանց ուրախ լինել: