mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.
Devin: devinsupertramp, youtube, photography, Մորմոն.

Ողջույն, ես Devin-ն եմ

Իմ մասին

Իմ անունն է Դեվին, YouTube-ում նաև հայտնի որպես DevinSupertramp: Ես նկարահանելու տաղանդ եմ զարգացրել շատ վաղ հասակից, չնայած փչացրել եմ իմ ծնողների մի քանի տեսախցիկներ: Ես զգում եմ, որ նկարահանելու ամենաուժեղ կողմը դա կյանքի պատմությունների միջոցով ուրիշների հետ կապվելու հնարավորությունն է: Դրանից հետո ես շարունակում եմ իմ մեջ ունենալ այդ ավյունը: Ուրիշ տարբերակ չկար. դա ճակատագիր էր, իսկական սեր: Ես առաջադիմեցի որպես YouTube-ի ոգեշնչող տեսանկարահանող: Ես ուզում էի ցույց տալ աշխարհն այնպես, ինչպես այն տեսնում էի իմ աչքերով: Կարծում եմ, շատ մարդիկ ներուժ ունեն անելու այն, ինչ ցանկանում են կյանքում: Սակայն, ինչ-որ պատճառով նրանք երբեք չեն օգտագործում այն ուժը, որ կա իրենց մեջ: Այդ ամենը մտքում ունենալով, ես ուզում էի ապրել իմ երազանքները, գնալ և հասնել այդ բոլոր երազանքներին: Էքստրեմալ սպորտաձևերի և բնության մասին տեսանյութեր նկարահանելու նպատակով ես ճանապարհորդեցի ամբողջ աշխարհով և ցուցադրեցի աշխարհին այն գեղեցկությունը, որը գոյություն ունի բոլորիս համար, որ մենք վայելենք: Իմ YouTube-ի ալիքում ես փորձում եմ թույլատրել իմ դիտողներին կապեր ստեղծել, ազատ զգալ, ուսումնասիրել աշխարհը, ոգևորել և անգամ փոխել աշխարհը դեպի ավելի լավը: Ես ցուցադրում եմ աշխարհն այնպես, ինչպես ոչ ոք դեռ չէր տեսել: Ես իրականում սիրում եմ այն, ինչ ես անում եմ: Ի վերջո, իմ գրասենյակը դարձավ ամբողջ աշխարհը:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Որքան շատ եմ հասկանում Հիսուս Քրիստոսի ուսմունքներն իմ կյանքում, այնքան կյանքն ավելի իրական է դառնում: Ես տեսել եմ շատ տարբեր մարդկանց, և կա մեզ իրար կապող մի բան: Դա միմյանց հանդեպ սերն է: Երբ ես խորանում եմ, թե ինչն է ինձ համար իրականում կարևոր, միշտ հանգում եմ իմ ընտանիքին և Փրկչի սիրուն: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ուսմունքները ինձ մոտեցրել են իմ Երկնային Հորը և այն գաղափարին, թե որքան կարևոր է Փրկիչն իմ կյանքում: Իմ հավատքն ինձ ուղղորդում է իմ կյանքում և օգնում ինձ դառնալ ավելի լավը այն ամենի մեջ, ինչ ես անում եմ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ապրում եմ իմ հավատքով, լինելով օրինակ՝ թե տեսաերիզը նկարահանելիս, թե YouTube-ում դրվող իմ վերջնական արտադրանքով: Դա նույնն է, ինչ այս սուրբ գրությունն է արտահայտում. «Այնպես լուսավորե ձեր լույսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն»: Երիտասարդ տարիքում իմ մեջ բարձր չափանիշներ են դրվել, և ես հպարտ եմ ավետարանով կիսվելու և չափանիշներով ամեն օր ապրելու համար, և ես չեմ շեղվի ուրիշների ճնշումներից տեսաերիզ կամ երգի բառեր տեղադրելու հարցում: Դա ինձ համար կյանքի ուղի է, իսկ տեսաերիզները, որ ես տեղադրում եմ, իմ համոզմունքների և իմ անձի արտահայտությունն են: