mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.
Павел (Pavlo): психолог, музыкант, утрата, очищение, семья, испытания, Մորմոն.

Ողջույն, ես Павел (Pavlo)-ն եմ

Իմ մասին

Իմ կյանքը լի է տարատեսակ զգացմունքներով և փորձառություններով: Հազվադեպ եմ դա համարում ծանր փորձություն: Ավելի հաճախ այն ինձ թվում է որպես անսովոր և հետաքրքիր արկած: Համալսարանում ուսանելու առաջին տարում ես լիովին կորցրեցի տեսողությունս: Չնայած այդ ծանր կորստին, մայրիկիս և ընկերներիս օգնությամբ ես կարողացա համակերպվել իմ նոր կարգավիճակին և հաջողությամբ ավարտել ուսումս: Ես աշխատում եմ որպես գործող հոգեբան և իմ մասնավոր գործն ունեմ: Դա ինձ հնարավորություն է տալիս՝ օգնել մարդկանց հաղթահարել իրենց դժվարություններն ու կորուստները, և ուժ գտնել ավելի երջանիկ և լիարժեք կյանքով ապրելու համար: Այժմ երկրորդ տարին է ես աշխատում եմ իմ թեզի վրա, որը նվիրված է հոգեբանության մի շատ հետաքրքիր թեմայի: Մի քանի տարի է ես ամուսնացած եմ: Ես սիրում եմ բնություն, համեղ ուտելիք, խորիմաստ գրականություն և ոչ պակաս խորիմաստ զրույցներ: Նախքան կուրանալը ես երաժշտական կրթություն էի ստացել, և այժմ էլ հաճույքով բասկիթառ եմ նվագում փոփ խմբում: Ես հաստատ գիտեմ, որ իրականում կույրը նա չէ, ում շուրջը խավար է, այլ նա, ում ներսում է խավար:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ընկալելով մեզ շրջապատող աշխարհի հրաշագեղությունը, Աստծո գոյության վերաբերյալ ոչ մի կասկած չեմ ունենում: Ես զարմացած եմ աշխարհի կառուցվածքի խորությամբ և իմաստությամբ: Ես չեմ կարող և չեմ ցանկանում հավատալ, որ այդ ամենը պատահական է ստեղծվել: Ըստ իս, նման տեսակետն անհեթեթություն է: Ես հասկանում եմ, որ կա Արարիչ: Եղել է միայն մեկ հարց՝ ո՞վ ունի նրա մասին ճշգրիտ ուսմունքները: Մանկուց ես հավատացել եմ Աստծուն: Քանի որ Նրա վերաբերյալ հարցեր եմ ունեցել, ճշմարտության փնտրտուքներում ես շատ եկեղեցիներ եմ այցելել: Ոչ մի տեղ չեմ գտել ինձ բավարարող պատասխանները, և միշտ զգացել եմ անհագ հոգևոր ծարավ: 18 տարեկանում հանդիպեցի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներներին: Երբ Աստվածաշնչի և հոգևոր թեմաների շուրջ զրուցեցինք, առանց դժվարության սիրտս ընկալեց նրանց պատասխանները: Մոտս այնպիսի զգացում էր, որ ոչ թե նոր բաներ եմ սովորում, այլ հիշում եմ բաներ, որոնք վաղուց գիտեի: Դա շատ պարզ էր և ակնհայտ: Ես նայում էի միսիոներներին և զարմանում, թե որքանով է նրանց ապրելակերպը տարբերվում իմ ապրելակերպից, չնայած որ մենք նույն տարիքում էինք: Ես հասկացա, որ ինձ պետք է մոտենալ Աստծուն, ուզում էի, որ կյանքս ավելի մաքուր լիներ: Մորմոնի Գրքի ուսումունքները հեղափոխություն կատարեցին իմ հոգում: Նրանք մաքրեցին ինձ և իմ մեջ ըստ ճշմարտությունների ապրելու ցանկություն արթնացրեցին: Ես որոշեցի փոխել կյանքս և միանալ Եկեղեցուն: Այդ որոշումը ինձ խաղաղության զգացում պարգևեց: Ի վերջո, ես հագեցրեցի ծարավս: Ես գնահատում եմ իմ հավատքը, քանի որ այն օգնում է աճել և ավելի լավը դառնալ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Այս Եկեղեցուն պատկանող շատ մարդիկ նշում են, որ ապրում են այս կրոնով ոչ միայն կիրակի օրերին, այլ իրենց կյանքի ամեն օրը: «Սա ավելին է, քան մի քանի ժամ եկեղեցում անցկացնելը: Դա շատ ավելին է, դա ապրելակերպ է, աշխարհայացք և վերաբերմունք այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում: Անկախ նրանից, թե ինչ եմ ես անում, նախևառաջ ես Հիսուս Քրիստոսի հետևորդ եմ: Եկեղեցին ինձ շատ հնարավորություններ է տալիս իմ գործերով ցույց տալու իմ նվիրվածությունը Փրկչի ուսմունքներին: Ես Եկեղեցում շատ բաներ եմ անում, և շատ եմ սիրում այն, ինչ այժմ անում եմ,- ուսուցանում եմ 12-18 տարեկան երիտասարդ տղամարդկանց: Փորձում եմ նրանց փոխանցել այն, ինչ զգում և սովորում եմ, այսինքն՝ ինչպես հավատարմություն զարգացնել Փրկչի հանդեպ, ինչպես սովորել սիրող ամուսին և լավ հայր դառնալ, ինչպես չդավաճանել իրենց արժեքներին և համոզմունքներին հակասություններով լի այս աշխարհում, և ինչպես հաղթահարել հակասական զգացմունքները: Ես և կինս այժմ կյանքի մի հատվածում ենք, որտեղ մենք պետք է շատ ժամանակ և էներգիա տրամադրենք ուսմանը և մասնագիտական զարգացմանը: Մենք փորձում ենք սովորել կյանքի մասին և պատրաստվել լավ ծնողներ դառնալուն: Մենք երկուսս էլ ներգրավված ենք հոգեբանության և կրթական ոլորտում: Երբ միասին ենք, հաճախ քննարկում ենք անհատի զարգացման և երեխա դաստիարակելու կարևոր սկզբունքները: Կարծում եմ, մեր հավատքի հիմունքներից մեկը աճող սերնդին ուսուցանելն է և օգնելը, որ բացահայտեն իրենց անհատականության ամենախորը և մաքուր մասերը: