mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Chip-ն եմ

  • Chip White
  • Chip White
  • Chip White
  • Chip White
  • Chip White
  • Chip White
  • Chip White
  • Chip White

Իմ մասին

Ես հրաշալի կնոջ ամուսին եմ՝ երկու մեծ դեռահաս տղաների հայր, որոնցից մեկը միսիայում է, և ի մեծ սարսափ իմ ընտանիքի, ես մեծ երկրպագու եմ NASCAR ավտոմրցավազքի՝ Ջեֆ Գորդոնի երկրպագուն: 16 տարեկանից ի վեր ես աշխատել եմ շտապ օգնության փրկարար ծառայություններում, ծառայելով որպես կամավորական հրշեջ, շտապ օգնության սպասավոր, իսկ վերջին 23 տարիների ընթացքում որպես ոստիկան: Ես սիրում եմ անվերահսկելի իրավիճակ մտնելու և կարգուկանոնը վերականգնելու հուզմունքը (շատ նման է նրան, ինչ մորմոնական եկեղեցին անում է մարդկանց կյանքում):

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Մանկության տարիներից եկեղեցի գնալը կիրակնօրյա գործերի իմ ցուցակի վերևում չի եղել և այդպես շարունակվել է իմ չափահաս կյանքում: Վեց տարի առաջ, իմ ավագ որդին, որ 14 տարեկան էր, քնել էր իր լավագույն ընկերոջ տանը շաբաթ երեկոյան, և հաջորդ առավոտյան հրավիրվել էր նրա ընտանիքի հետ գնալ եկեղեցի: Երբ կիրակի երեկոյան մեր որդին տուն եկավ, նա չափազանց ոգևորված էր, բայց ոչ թե իր ընկերոջ տանը քնելուց, այլ այն փորձառությունից, որ ունեցել էր եկեղեցում: Նա անհամբեր սպասում էր գալիք կիրակիի գալստին, և հաջորդ մի քանի շաբաթը շարունակեց գնալ եկեղեցի իր ընկերոջ ընտանիքի հետ: Այդ ընթացքում իմ կրտսեր որդին տեսավ, որ իր եղբոր մոտ փոփոխություն է տեղի ունենում և հարցրեց, թե արդյոք կարող է նա էլ գնալ եկեղեցի: Կինս և ես սկսեցինք հետաքրքրվել, թե ինչ է կատարվում այդ եկեղեցում, և նա մտածեց, որ մենք բոլորս պետք է գնանք և ստուգենք այդ, բայց ես կամակոր էի և մնացի տանը: Մի քանի ամիս անց ես հրաշալի փոփոխություն նկատեցի իմ ընտանիքում. նրանք ասացին, որ իրենք հատուկ զգացմունքներ են ունենում, երբ այդ եկեղեցում են լինում, և որ դա ճշմարիտ Եկեղեցին է: Այդ ժամանակ էր, որ վերջապես որոշեցի գնալ և տեսնել, թե ինչի մասին էր խոսում իմ ընտանիքը: Առաջին կիրակին ես հաճախեցի եկեղեցի բացասական տրամադրվածությամբ, բայց շուտով սկսեցի տարբերություն զգալ: Թե՛ այնուհետև, թե՛ այժմ, յուրաքանչյուր հաջորդող կիրակի, այդ բացասական զգացումներին փոխարինում է խաղաղության և անվտանգության զգացումը: Այդ զգացմունքները շարունակում են աճել, և ես չեմ կարող պատկերացնել կյանքն առանց Եկեղեցու: Բառերով հնարավոր չէ բացատրել այն ազդեցությունը, որը եկեղեցին ու հավատքը ունեցել են իմ ընտանիքի համար: Եկեղեցին առանցքային կետ է դարձել բոլորիս համար՝ այն, թե ինչպես ենք ապրում, սիրում, ծառայում և հաղթահարում մեծ ու փոքր մարտահրավերները մեր մեր առօրյա կյանքում:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Այն կարելի է բացատրել նվիրավածություն մեծ բառով, ոչ թե որ ես նախկինում նվիրված չեմ եղել կնոջս և ընտանիքիս, այլ այն իմաստով, որ Աստված ամուր է դարձրել այն իմ և նրանց միջև: Դա մի պարտավորություն է՝ արժեքների մի համակարգ, որը մեծ նշանակություն ունի ինձ համար, որն օգնում է ներկայումս առաջնորդվել իմ կյանքում, և ապրել դրանով ամեն օր: Հիմա, երբ պետք է որոշումներ կայացնեմ, շատ ավելի հեշտ է լինում, երբ դրանք հիմնված են իմ նվիրվածության և այն արժեքների ու չափանիշների վրա, որոնք ես սահմանել եմ ինձ համար և որոնցով ապրում եմ: