mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Alexis-ն եմ

  • Alexis Defranchi
  • Alexis Defranchi
  • Alexis Defranchi
  • Alexis Defranchi
  • Alexis Defranchi
  • Alexis Defranchi

Իմ մասին

Ես դասական նկարիչ եմ: Վարժարանում ես սկսեցի ճարտարապետություն ուսումնասիրելով, և ես երկու տարի համալսարանում սովորել եմ այս բաժինը ամենալայն և ամբողջական ուսումնասիրություններով: Ես ունեմ ֆլեյտայից մագիստրոսի աստիճան, իսկ աշխատում եմ օպերայում, որպես լիրիկական տենոր: Որը նշանակում է բարձր տոնով բարձր ձայն: Ես մեներգել եմ հին ու նոր աշխարհի մի շարք օպերաներում: Ես շատ եմ սիրում հնագիտություն և պատմություն: Ես համաժողովներ եմ կազմակերպել մեռյալ ծովի մագաղաթի և 18-րդ ու 19-րդ դարի անվանի երգահանների մասին:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Իմ ծնողները միացել են եկեղեցուն, երբ ես երեխա էի, քանի որ մենք մինչև 8 տարեկան հասակը չենք մկրտվում, և միայն, երբ մենք ցանկանում ենք այդ և զգում ենք Աստծո, մեր Փրկիչ Հիսուսի և վերջին օրերում Փրկչի Եկեղեցու վերականգնման մասին միսիոներների ուսուցանած ճշմարտությունների վկայությունը: Բավականին մեծ ծրագիր է ութ տարեկան տղայի համար, բայց իմ պարզ սրտով ես գիտեի, որ այն ճշմարիտ է: Նույնիսկ, եթե ես այն ամբողջությամբ չէի հասկանում, ես զգում էի, որ այն ճշմարիտ է, երբ միսիոներները մեր տուն էին բերում չքնաղ հոգին: Ես զգում էի դա, երբ մեր ընտանիքը ամեն կիրակի հաճախում էր Եկեղեցի, սա իսկապես այն տեղն է, որտեղ բոլորս պետք է լինենք: Եվ իմ չորս եղբայրներն ու քույրերը հետևեցին այդ ուղուն և բոլորն էլ ունեն անձնական վկայություն: Երբ ես մեծացա, փորձառություններն ու գիտելիքը աճեցին: Ես իմ ամբողջ սրտով գիտեմ, որ Աստված ապրում է, որ Հիսուսը Քրիստոսն է, մեր Փրկիչը, հարություն առած և փառավորված, որ Նա վերադառնալու է, որ մենք բոլորս էլ պետք է պատրաստ լինենք և ուրախ, երբ Նա գա: Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Նրա եկեղեցին է: Ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը Աստվածաշնչի նման Նրա խոսքն է, ես սիրում եմ սնվել Նրա խոսքով, կարդալ, խորհել և զգալ օգնությունն ու ուժը, որ Նա տալիս է ինձ այս տառապալից աշխարհում: Վերջապես ես գիտեմ և զգացել եմ ներշնչում, այդ երկայնամիտ հոգևոր ուժը, բարությունը և սերը բոլոր այն ղեկավարների, որոնց Տերը կանչել է այս եկեղեցի, եպիսկոպոսներից մինչև մարգարե:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ցցի միսիոներների ղեկավար եմ, կանչվել եմ ցից, որպեսզի օգնեմ անդամներին և լիաժամկետ միսիոներներին տարածել այս հիանալի ավետարանը աշխարհով մեկ: Չկա ավելի մեծ ուրախություն, քան ծառայել այսպիսի միսիայում: Կան այնքան շատ հոգիներ, որոնք քաղցած են սիրո ճշմարտության առաջնորդության, ուղղության, իրենց կյանքի և ընտանիքների հանդեպ կայուն հիմքի, ճշմարտությունը չգտնելու բացակայության պատճառով: Ես այնքան լավ եմ զգում, երբ տեսնում եմ Տիրոջ խոսքը, հավիտենական կյանքի հացն ու ջուրը սնուցում են և փոխում նրանց, թողնելով հետևում հին մարդուն և վերափոխվելով նոր մարդու: Այսպիսով, ամեն շաբաթ ես միսիոներների հետ գնում եմ կիսվելու Քրիստոսի ավետարանով և օգնում եմ անդամներին անել նույնը և կիսվել դրանով իրենց ընկերների հետ: