mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.
Rob: Մորմոն.

Ողջույն, ես Rob-ն եմ

Իմ մասին

Թրեյսին և ես աշխարհի ամենաբախտավոր մարդկանցից ենք: Մենք ունենք երկու հրաշալի զավակներ, ովքեր ամբողջությամբ կլանում են մեր ուշադրությունը: Մենք երկուսս էլ սիրում ենք տանը ժամանակ անցկացնել միասին և ֆիլմեր դիտել, լավ կերակուրներ պատրաստել և ժամանակ անցկացնել ընկերների հետ: Մենք երկուսս էլ սիրում ենք դահուկներով սահել, և ուստի մենք միշտ սպասում ենք լավ օրվա: Ես սիրում եմ բացօթյա ժամանակ անցկացնել: Ձկնորսությունը, զբոսանքները և սարերում մոտոցիկլետ վարերը ինձ օգնում են չձանձրանալ: Թրեյսին սիրում է արվեստ, կարուձև և հրաշալի վարսավիր է: Ամեն ինչից առավել մենք սիրում ենք միասին ժամանակ անցկացնել մեր երեխաների հետ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մորմոն եմ, քանի որ այն իմաստ ունի իմ կյանքում: Կյանքն ինձ համար դժվարին պայքար է, և ես հաճախ զգում եմ, կարծես թե սխալ ուղղությամբ եմ գնում: Եկեղեցին պարզ պատասխաններ է տալիս բարդ հարցերին: Չնայած երբեմն (մեծամասամբ) մենք չենք հասկանում, թե ինչու են որոշ բաներ պատահում մեր կյանքում, մենք միշտ զգում ենք, որ լույս կա թունելի վերջում: Ես գիտեմ, որ կատարելությունը հնարավոր բան չէ ինձ համար այս կյանքում: Եթե ես միայն կարողանամ անել իմ լավագույնը և չհուսահատվել, ես հավատում եմ, որ Քրիստոսը կտանի ինձ մնացած ճանապարհին: Միշտ չէ, որ հեշտ է մորմոն լինելը: Մեզ մտատանջում են հավատքի հետ կապված խնդիրներ և թե ինչու են բաները պատահում այնպես, ինչպես դրանք պատահում են: Մի բան, որ ես գիտեմ, հետևյալն է. երբ ես ապրում եմ սկզբունքների համաձայն, որոնք ես գիտեմ, որ ճշմարիտ են, ես խաղաղություն եմ զգում, նույնիսկ դժվարագույն պահերին: Դա բավական է ինձ համար:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ապրում եմ համաձայն իմ հավատքի` հոգ տանելով իմ ընտանիքի համար ինձ հայտնի ամենալավ ձևով: Ես փորձում եմ բարի լինել մարդկանց հանդեպ և ուրիշներին հարգանքով վերաբերվել: Իմ հավատքի համաձայն ապրելը նշանակում է լսել խնդրի բոլոր կողմերը և բարյացակամ լինել նրանց հանդեպ, ում համոզմունքները և կարծիքները համահունչ չեն այն ամենի հետ, ինչին ես եմ հավատում: Թրեյսին մեծ օրինակ է ինձ համար այն բանի, թե ինչ է նշանակում լինել մորմոն: Երբ մարդիկ կարիքի մեջ են, նա ունակություն ունի դա զգալու, և չի հապաղում առաջարկել իր օգնությունը: Նա իսկապես սիրում և հոգ է տանում մարդկանց մասին այն ձևով, որը սովորական ընկերությունից առավել է: