mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես José Luiz-ն եմ

  • José Silva
  • José Silva
  • José Silva
  • José Silva
  • José Silva
  • José Silva
  • José Silva
  • José Silva

Իմ մասին

Ես բրազիլիացի եմ, դերասան, հաղորդավար և սիրում եմ այն, ինչ անում եմ: Ես մորմոն եմ: Ես սիրում եմ իմ ընտանիքին: Իմ կինը և երեխաները իմ ոգեշնչումն են: Ես պաշտում եմ երաժշտությունը և կինոն: Դրա համար աշխատում եմ այդ բնագավառում: Ես դերասան եմ եղել ավելի քան 15 տարի, նկարահանման փորձ ունենալով հեռուստատեսությունում, սերիալներում, գովազդային հոլովակներում և լիամետրաժ կինոֆիլմերում: Ես Կասաս Բահիայի «դեռահաս հերոսն էի» [Բահիայի տներում]՝ 2006 և 2012 թվերին: Ես դիջեյ եմ, հաղորդավար և ծրագրերի վարող՝ ավելի քան 25 տարիների փորձով: Ես աշխատել եմ Բրազիլիայի խոշորագույն ռադիո կայաններում (Jovem Pan, Antena 1, Transamerica, Nova FM, Energia 57) [ռադիո և հեռուստատեսային ստուդիաների անուններ]: Ես հնչյունային դերասան եմ և ձայնային կատարող ֆիլմերում և տարբեր սերիալներում: Ես հանդիսացել եմ բրազիլիական ձայն մուլտֆիլմերում և վավերագրական ֆիլմերում, ներառյալ՝ Քյուբա Գուդինգ Կրտսերի, Հյուգո Վիվինգի, Վիլ Ֆերելի, Ջեկ Բլեքի, Ջոն Թրավոլտայի, Մեթի Փերիի, Դենզել Վոշինգտոնի, Ջիմ Քերիի, Սեթ Ռոջենի և շատ մյուսների ձայնը:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Առաջին անգամ հանդիպել եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, երբ դեռահաս էի, և միայն տաս տարի անց դարձա անդամ: Ես հետաձգում էի մկրտությունը, քանի որ մտածում էի, որ «բոլորը հավասար են» և դա նշանակություն չունի ինձ համար: Սակայն ավելի ուշ, փոփոխությունները, որ կատարվեցին ծնողներիս և քրոջս մեջ, և մեր տանը տիրող ներդաշնակությունը և խաղաղությունը ստիպեցին ինձ մտածել. «Մի գուցե, լավ կլինի, եթե ես կարդամ Մորմոնի Գիրքը»: Ազնվորեն, ես «կլանեցի» գիրքը: Ես ուղղակի չէի կարողանում դադարել կարդալը: Ես կարդացի այն մեկ շաբաթում, և գրքի մեջտեղում՝ 3 Նեփի գրքում, ես արդեն ներքուստ գիտեի, որ ուզում էի մկրտվել: Ինձ պետք էր դա: Բոլոր իմ հարցերը պատասխանվեցին: Ես այլևս մտքում չունեի որևէ վախ կամ անորոշություն: Ես խաղություն ունեի իմ սրտում: Ես գիտեմ, որ Աստված ապրում է և պատասխանում է մեր աղոթքներին: Հիսուս Քրիստոսը մարդկության Փրկիչն է: Նա ապրում է: Ջոզեֆ Սմիթը Վերականգնման Մարգարեն է: Նա տեսել է Աստծուն՝ Հորը, և Հիսուս Քրիստոսին՝ Որդուն, երբ 1820թ. գարնանային մի առավոտ աղոթեցէ և ուղղություն խնդրեց: Մենք առաջնորդվում ենք ապրող մարգարեների կողմից: Թոմաս Ս. Մոնսոնը ներկա Մարգարեն է: Մորմոնի Գիրքը ճշմարիտ է և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին այն է, ինչ ասում նրա անվանումը՝ «Հիսուս Քրիստոոսի Եկեղեցի»: Ես բերում եմ այդ մասին իմ վկայությունը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես հավատում եմ, որ մեր մերձավորներին ծառայելը Հիսուս Քրիստոսին նմանվելու լավագույն ճանապարհն է: Եկեղեցու տարբեր կոչումների միջոցով, որոնցում ես ծառայել և ծառայում եմ, ես հնարավորություն եմ ունեցել գործիք լինելու Տիրոջ ձեռքում՝ դիպչելով և փոխելով իմ և մյուսների կյանքը, ում հետ շփվում եմ: Լավ է լինել Քահանայապետերի քվորումի եղբայրության մասը և կարողանալ հոգ տանել բաների համար, որոնք կապված են հավերժության և ընտանեկան կապերի հետ՝ Տաճարում կամավոր աշխատանք կատարելու միջոցով: