mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Mick Hagen-ն եմ

  • Mick & Rachel Hagen
  • Mick & Rachel Hagen
  • Mick & Rachel Hagen
  • Mick & Rachel Hagen
  • Mick & Rachel Hagen
  • Mick & Rachel Hagen
  • Mick & Rachel Hagen
  • Mick & Rachel Hagen

Իմ մասին

Ես 27-ամյա ներցանցային ձեռնարկատեր եմ` հիմնված Սան Ֆրանցիսկոյից դուրս: Առաջին կուրսից հետո ես դուրս եկա Փրինսթոն համալսարանից (մոտ վեց տարի առաջ), որպեսզի հիմնեմ Zinch.com կոչվող կազմակերպությունը: Սա վեբ կայք է, որը ուսանողներին ծանոթացնում է քոլեջներում/համալսարաններում գործող հնարավորությունների և կրթաթոշակների հետ: Մենք ունենք ավելի քան 3 միլիոն օգտվող և աշխատում ենք ավելի քան 1,000 համալսարանի հետ: Ներկայումս կազմակերպությունն ունի 100+ աշխատող և երեք գրասենյակ, որոնք գտնվում են տարբեր տեղերում: Այժմ կազմակերպությունը շարունակում է աճել: Մենք ունենք կառավարման հիանալի թիմ Զինքում: Այնպես որ, վերջերս ես սկսել եմ ավելի քիչ ներգրավվել, որպեսզի կարողանամ աշխատել նոր գործարկման վրա: Այն դեռ չենք սկսել, բայց դա լինելու է բջջային սպառողական ծառայություն: Ինձ դուր է գալիս ստեղծել արժեք և հիմնել կազմակերպություններ: Գործարկումները միշտ կլինեն իմ սիրելի զբաղմունքը: Ինձ դուր է գալիս տեխնոլոգիան և ես սիրում եմ համացանցը: Ձեռնարկատիրությունից բացի ես սիրում եմ սպորտը: Ես խաղացել եմ բասկետբոլ ավագ դպրոցում և դեռևս հաճույքով եմ խաղում: Ես նաև սիրում եմ պարել: Փրինսթոնում հիփ-հոփ պարային խմբի մեջ էի: Իմ կինն ու ես ունենք պարային տեսահոլովակ YouTube-ում, որն ունի ավելի քան 2 միլիոն դիտում: Ես սիրում եմ ճամփորդել և ճանաչել աշխարհը: Հրաշալի է այն ամենը, ինչ կարող ես սովորել զանազան քաղաքակրթություններից ու պատմությունից: Ես սիրում եմ լինել ամուսին և հայր: Աշխարհում ամենից շատ ես սիրում եմ իմ որդուն: Օ, ես նաև մեծ ձգտում ունեցող երգիչ եմ: Ես սիրում եմ հիփ-հոփ և սիրում եմ հանգերը: Գուցե մի օր: :)

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Վերջիվերջո, կարծում եմ, որ ես Մորմոն եմ, որովհետև այն ինձ երջանկություն է բերում: Երբ ես հնազանդվում եմ Մորմոնական ուսմունքներին` ծառայել Աստծուն, ծառայել ուրիշներին, ապրել լավ կյանքով, իմ կյանքն ավելի շատ է իմաստ, նպատակ և հեռանկար ստանում: Ես ավելի շատ լավատեսության և վստահության զգացումով եմ ապրում, որ Աստված իմ կողքին է: Ես ինձ զգում եմ անպարփակ և ուշադրության ներքո: Երբ ես ծառայում եմ և փորձում եմ օգնել ուրիշներին, ես սկսում եմ նայել դեպի դուրս և մոռանում եմ իմ սեփական թերությունների և դժվարությունների մասին: Ես կարող եմ պահպանել դրական վերաբերմունք և տեսնել այն ուրախությունն ու երջանկությունը, որը պետք է բերի յուրաքանչյուր օրը: Ուսմունքները կարգ ու կանոն են բերում քաոսային և չկարգավորված կյանք: Ես ավելի շատ եմ կենտրոնանում այն ամենի վրա, ինչն ամենակարևորն է: Երբ Աստված իմ կողքին է, ես լիազորված եմ զգում անելու այն, ինչ ձեռնամուխ եմ լինում իրականացնել: Նա ուզում է, որ ես հաջողության հասնեմ: Նա ուզում է, որ ես լավ լինեմ և բարիք գործեմ: Ես վստահ եմ, որ քանի դեռ ես ծառայում եմ Նրան և հիշում եմ մեր բոլոր օրհնությունների աղբյուրը, ես կշարունակեմ օրհնվել (երբեմն ոչ միայն հոգևոր ձևով): Մորմոն լինելն ինձ օգնել է հասկանալ այս հեռանկարը: Եվ ես ուրախություն եմ գտել դրանում: Սուրբ Հոգին հաստատել է, որ սա է ճշմարտությունը: Ես շատ անգամ կարդացել եմ Մորմոնի Գիրքը, և աղոթել եմ դրա ճշմարտացիության համար, ինչպես նաև նրա համար, թե արդյոք Ջոզեֆ Սմիթը ճշմարիտ մարգարե է: Ես չեմ կարող ժխտել այն զգացմունքերը, որոնք զգացել եմ: Սուրբ Հոգին դիպչեց իմ սրտին և հաստատեց, որ սա ճշմարիտ է: Մորմոն չլինելը կնշանակեր մերժել Աստծուն, Նրա սերը և Նրա ողորմածությունը:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ամենակարևորը, ես փորձում եմ լինել լավ ամուսին և հայր: «Աշխարհում հաջողության հասնելն անիմաստ է, երբ մենք ձախողվում ենք տանը»,- ասել է Դեյվիդ Օ. Մակքեյը: Ես փորձում եմ ուժերիս ներածին չափով սիրել և ծառայել իմ տանը: Ես ուզում եմ ունենալ հիանալի հարաբերություն իմ կնոջ հետ և մեծացնել երեխաներ, ովքեր ուզում են ծառայել Աստծուն և Նրա զավակներին: Հաճախ ես չեմ հասցնում: Ես ամենևին էլ կատարյալ չեմ: Կյանքում հավասարակշռություն գտնելն ու կյանքի պատասխանատվությունները կատարելը դժվար է: Բայց ես փորձում եմ … և սա այն ամենն է, ինչ Աստված ակնկալում է: Նա ասում է, որ մենք անենք լավագույնը, որ կարող ենք: Մեր լավագույնը միշտ կլինի բավականին լավը, երբ մենք կատարում ենք Աստծո աշխատանքը: Մորմոնական Եկեղեցու հիանալի բաներից մեկն այն է, որ նրա հոգևորականությունը բոլորը կամավոր են, ոչ ոք չի վճարվում: Մենք բոլորս ստանում ենք տարբեր պաշտոններում ծառայելու հնարավորություն: Մի տարի կարող եք ուսուցանել փոքր երեխաներին, հաջորդ տարի կարող եք վարել հիմնական ժողովը: Մենք բոլորս ստանում ենք ծառայելու հնարավորություն, և դա մշտապես պտտվում է և փոխվում է: Մենք բոլորս կամավորներ ենք: Ոչ մեկս չենք վճարվում: Մենք դա անում ենք, որովհետև մենք սիրում ենք ծառայել և օգնել ուրիշներին: Դա Մորմոն լինելու ամենամեծ օրհնություններից մեկն է: Եվ այն թույլ է տվել ինձ աճել և ծավալվել այնպես, որ հակառակ դեպքում ես չէի անի: Ես ունեցել եմ Եկեղեցում տարբեր խմբեր առաջնորդելու հնարավորություն: Իմ ամենասիրած բաներից մեկն ընտանիքներին իրենց տներում այցելելու հնարավորությունն է: Ես ավելի շատ բան եմ իմանում իրենց ընտանիքի, հաղթանակների, ձգտումների, բարքի, իրենց կյանքի մասին: Ես սիրում եմ մարդկանց, և ինձ դուր է գալիս, թե որքան յուրահատուկ են նրանք: Այն ինձ թույլ է տվել սովորել նրանցից և աճել նրանց հետ: Որպես առաջնորդ` դու միշտ պատրաստ ես ծառայելու. բարձրացնել, ոգեշնչել և ոգևորել ամեն հնարավոր ձևով: Ես ինքս նույնպես ոգևորվում եմ: Ես հասկանում եմ, որ երբ ծառայում եմ, ես ավելի շատ ուսուցանվում եմ, քան ուսուցանում: Ես ավելի շատ ոգեշնչվում եմ, քան ոգեշնչում: Ծիծաղելի է, թե ինչպես է սա գործում: Բայց մարդկանց ու իրենց կյանքերը ճանաչելն եղել է Եկեղեցու ծառայության ամենամեծ օրհնություններից մեկը: Եվ դա այն է, ինչը դարձնում է Մորմոնական համայնքն այդքան ամուր: Մենք ի սրտե հոգ ենք տանում մեկս մյուսիս մասին: