mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Ryan-ն եմ

  • Ryan Wilcox
  • Ryan Wilcox
  • Ryan Wilcox
  • Ryan Wilcox
  • Ryan Wilcox
  • Ryan Wilcox
  • Ryan Wilcox
  • Ryan Wilcox

Իմ մասին

Ես ամուսնացած եմ և ունեմ երկու գեղեցիկ դուստրեր: Ես մանկաբույժ եմ և ծավալում եմ անհատական գործունեություն, աշխատում եմ և կլինիկայում և հիվանդանոցում, որտեղ ես օգնում եմ աշխատացնել II աստիճանի NICU: Ես սիրում եմ ճամփորդել իմ ընտանիքի հետ և սիրում եմ կարդալ և սովորել այլ մշակույթների մասին: Ես սիրում եմ եռանդուն լինել բնության գրկում և իմ ամենասիրած բացօթյա միջոցառումը արահետով վազելն է:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Եկեղեցու հիմնական ուսմունքն այն է, որ ընտանիքները կարող են հավերժ միասին լինել և ապրել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ: Ամեն ինչի հիմքը, որ մենք անում ենք այստեղ երկրի վրա, այն է, որ մենք կարողանանք ունենալ հավերժական ընտանիք: Ես մորմոն եմ, քանի որ ամենամեծ բանը, որ ես ունեմ իմ կյանքում իմ կինն է և երեխաները, և արդար կյանքով ապրելու և ավետարանում ուսուցանված սկզբունքներին հետևելու շնորհիվ ես կարող եմ համոզված լինել, որ ես կարող եմ լինել իմ ընտանիքի հետ հաջորդ կյանքում, և ոչ թե միայն մինչև մահը:

Անձնական պատմություններ

Ինչպե՞ս կարող են ձեր տաղանդներն ու պարգևները օրհնել մյուսներին:

Որպես մանկաբույժ և արհեստական շնչառություն տալու մասնագետ իմ ունեցած ունակությունների շնորհիվ ես կարողացել եմ տալ իմ ժամանակը և կարող եմ օգնել սովորեցնել ուրիշ բժիշկների և քույրերի, թե ինչպես օգտագործել այս նույն սկզբունքները, որ փրկեն նորածինների կյանքը, ովքեր վտանգավոր դրության մեջ են: Եկեղեցին նաև նվիրում է սարքավորումներ հիվանդանոցներին երեխաների կյանքը փրկելու համար: Բրազիլիայում ես ունեի մի բժիշկ, ով աշխատում էր գյուղական շատ աղքատ տարածքում: Եկեղեցու կողմից կազմակերպված դասընթացից հետո նա պատմեց ինձ, որ դրանից մեկ շաբաթ առաջ նրանց կլինիկայում ծնվեց մի երեխա, որը չէր շնչում, և նրանք ոչինչ չունեին երեխային օգնելու համար, և նրանք դիտում էին, թե ինչպես էր մահանում երեխան: Այնուամենայնիվ, այժմ դասընթացին մասնակցելուց հետո և բժշկական սարքավորումները ստանալուց հետո, որ տրվեց նրանց մորմոնական եկեղեցու կողմից, նրանք այլևս երբեք ստիպված չեն լինի նստել և դիտել, թե ինչպես է մահանում երեխան, առանց ի վիճակի լինելու մի քայլ անել և օգնել: Օգտագործելով իմ տաղանդները, ես կարողանում եմ օգնել փրկել երեխաների կյանքը ողջ աշխարհով մեկ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Իմ կնոջը և ինձ խնդրել են լինել մարդասիրական աշխատանքի միսիոներներ: Մենք մեկնում ենք Բրազիլիա և Աֆրիկա և օգնում ենք արհեստական շնչառության հիմունքներ ուսուցանել բժիշկներին և քույրերին: Մենք նվիրում ենք մեր ժամանակը և մենք պետք է թողնենք մեր երեխաներին տանը, երբ մենք ճամփորդում ենք դեպի շատ տարբեր վայրեր, որ օգնենք նրանց սովորել հոգ տանել երեխաների համար, ովքեր ծնվելիս ունեցել են շնչելու հետ կապված խնդիրներ: Մենք ամեն անգամ գնում ենք 10 օրով, չնայած, որ դա մեծ զոհաբերություն է մեր ընտանիքի համար: Շատ գոհացնող է իմանալը, որ մենք օգնում ենք փրկել կյանքեր: