mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Matthieu-ն եմ

  • Matthieu Bennasar
  • Matthieu Bennasar
  • Matthieu Bennasar
  • Matthieu Bennasar
  • Matthieu Bennasar
  • Matthieu Bennasar
  • Matthieu Bennasar
  • Matthieu Bennasar

Իմ մասին

Ընտանիք. Ես ամուսնացել եմ իմ երազանքի աղջկա հետ և մենք օրհնվել ենք կյանքից այն կողմ ձգվող հարաբերություններով: Այս հարաբերությունները, թերևս, ամենալավ կերպով են ինձ նկարագրում՝ Աստծո հետ ունեցած հարաբերություններին համընթաց: Դա ամենարժեքավորն է ինձ համար: Մենք հինգից տաս տարեկան երեք երեխաների երջանիկ ծնողներ ենք: Մենք սիրում ենք նրանց հետ լինել, ուշադիր հետևել նրանց առաջընթացին, խրախուսել նրանց նորաստեղծ, բայց ակնհայտ տաղանդները կամ խաղալ զվարճալի, բայց հարաբերություն ամրապնդող խաղեր: Նրանք, կարծես թե, ժառանգել են աստվածայնության մի կայծ, ամեն դեպքում, այդպես է երևում:… Աշխատանք. Ես խանութների խորհրդատվական ընկերության գործընկեր եմ: Որպես խորհրդատու աշխատում եմ շուրջ 12 տարի, օգնելով կազմակերպություններին նախագծել իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունը, իրականացնել տեղեկատվական անվտանգությունը և կազմել գործող բիզնես ծրագրեր: Դա վատ է հնչում, բայց ես սիրում եմ դա և այն ավելի լավն է, քան երևում է: Ես սիրում եմ օգնել տարբեր տեսակի օգտակար կազմակերպությունների, սկսած կայուն և բարձր ֆինանսական աճ ունեցող կազմակերպություններից մինչև տեղական փոքր արդյունաբերությունը և դրանց մեջտեղում գտնվողներին: Ես ստացել եմ ճանաչում և մեծ գործնական դիրք, մի քանի տարի առաջ գրել եմ մրցանակակիր գիրք բիզնեսի շարունակական պլանավորման մասին: Կողքից. - Կատարելով իմ մանկության երազանքը 2009թ.-ին ես ստացել եմ իմ Մաունթեյն Առաջնորդ հավաստագիրը և սիրում եմ ժայռ և սառցաժայռ մագլցել, լեռնային դահուկավազքը և քայլը; Լեռներում գտնվելը տալիս է ինձ անձնական ազատության զգացում, հանգստացնում է ինձ մեր ժամանակակից կյանքի ցավերից, որը շարունակաբար կրում եմ, և կապում է բնության աստվածային մասի հետ, որը միշտ նեգործել է մարդու վրա: - Ես սիրում եմ գրել բանաստեղծություններ, կարճ պատմություններ, անձնական օրագիր, շարադրություններ և տարբեր տեսակի բաներ, որոնք օգնում են ինձ հանդարտեցնել մրիկը, որը հաճախ պտտվում է իմ գլխում: - Ես նաև ռիսկերի կառավարման մասին դասախոսություններ եմ կարդում երկու համալսարաններում, իմ լեռնային փորձառություններից մտքեր տրամադրելով բիզնեսի աշխարհին: Ինձ համար փորձի փոխանակումը լավ սովորողների հետ ամենահատուցող փորձառություններից է:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես որոշել եմ մորմոն դառնալ, քանի որ գիտեմ, որ մորմոնական եկեղեցու դրույթներն ու հավատամքները ներկայացնում են Աստծո կամքը, և ես գիտեմ, որ եկեղեցին այն է, ինչ նրա անունն է ցույց տալիս, որ այն Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է: Ես հավատում եմ, որ այն մարդը, որին մորմոնները համարում են իրենց մարգարե, իրոք Աստծո խոսնակն է երկրի վրա: Չնայած ապրում եմ այնպիսի մի երկրում, որտեղ այս կրոնը դեռևս տուժում է հասարակական կարծիքի որոշ սխալ հայեցակարգերից և հասկացողություններից, ես ընտրել եմ դառնալ մորմոն: Իմ ծնողները մեծացել են ուրիշ եկեղեցում և որոշել են միանալ մորմոնների եկեղեցուն՝մանրակրկիտ հետազոտությունից և հոգևոր հաստատում ստանալուց հետո: Ես շնորհակալ եմ նրանց ինձ փոխանցած իրենց ուսմունքների համար: Սակայն նրանք չէին կարող փոխանցել իրենց անձնական համոզմունքները: Նրանց տված հիմքի վրա ես կառուցել եմ իմ անձնական կարծիքը և ձգտել եմ իմ անձնական հոգևոր հաստատմանը:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Մորմոն լինելը ինձ համար ավելին է, քան կիրակնօրյա զբաղմունք: Այն նույնիսկ ավելին է, քան կյանքի ճանապարհը: Կարծես այն միահյուսված է գործվածքին ամեն առումով, որը դարձնում է իմ կյանքը գոբելեն, անքակտելիորեն միահյուսված իր բոլոր մանրաթելերին: Սակայն ես մյուս կրոններին ծայրահեղորեն չեմ մոտենում: Իմ շատ ընկերներ ուրիշ կրոնից են կամ աթեիստ են և ոգեշնչող է լինում կիսվել մեր մտքերով և համոզմունքներով: Եկեղեցու ծառայությունների շրջանակում փորձում եմ շատ ժամանակ անցկացնել երիտասարդների հետ, հատկապես մագլցելու, ոտքով քայլելու կամ վաղվա մարտահրավերներին նրանց նախապատրաստելու ուղղությամբ: Մորմոն լինելը ինձ համար նաև նշանակում է հոգ տանել միմյանց նկատմամբ, գտնել կարիքավորներին, կառուցել հավերժական հարաբերություններ և դարձնել այդ ամենը ամենօրյա սովորույթ (այդ թվում աղոթք ասել և սուրբ գրությունները կարդալ): Ես բաց եմ իմ կրոնական համոզմունքների մեջ, չնայած ապրում եմ մի երկրում, որտեղ կրոնը համարվում է անհատական խնդիր: Փորձում եմ չլինել համառ, բայցև հասկացել էմ, որ մարդկանց մեծ մասին հետաքրքրում է, թե ինչն է քեզ այդպիսին դարձրել, հատկապես կրոնապաշտ: