mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես 松原 正典 (Masanori)-ն եմ

  • Masanori Matsubara
  • Masanori Matsubara
  • Masanori Matsubara
  • Masanori Matsubara
  • Masanori Matsubara
  • Masanori Matsubara
  • Masanori Matsubara
  • Masanori Matsubara

Իմ մասին

Ես ապրում եմ Միրասակա կոչվող մի փոքր լեռնային գյուղում, որը տեղավորված է Հիրոշիմա Պրեֆեկտուրայի սարերում: Մինչև 18 տարեկանը ես մեծացել եմ մեծ քաղաք Օսակայում՝ սահմանափակ բնական գեղեցկությամբ քաղաքում: Ես քոլեջում սովորել եմ կաթնամթերքի պատրաստում, և այդ ժամանակից ի վեր ես հրապուրված եմ դրանով: Եվ ես սովորել եմ անասնաբուծություն ԱՄՆ -ի, Ավստրալիայի և Եվրոպայի ֆերմաներում: Որպես ընտանիք մենք այժմ մեծացնում ենք մի քանի կաթնատու կովեր, մսատու կովեր, այծեր, և մենք ապրելու համար գումար ենք վաստակում մեր անասուններից ստացած կաթից պանիր պատրաստելով և վաճառելով: Ես բավարարվածություն եմ ստանում, երբ մատակարարում եմ կաթ և միս, որը ստացել եմ որքան հնարավոր է բնականորեն պահված անասուններից, և տեսնում եմ, որքան հաճուքով են մարդիկ ճաշակում այդ ամենը, որոնք օգտակար են սրտի և մարմի համար: Անասնապահությունն այն գործն է, որ ես ուզում եմ անել, և զգում եմ, որ պանրագործությունն ինձ հարմար աշխատանք է: Իմ փոքր անասնապահական քաղաքում ինձ պես երիտասարդ ֆերմերներ գրեթե չկան, բայց իմ ընտանիքի և մեր անասունների օգնությամբ հուսով եմ կկարողանամ պահպանել Ճապոնիայի այս գեղեցիկ գյուղական տեսարանները: Թեպետ գյուղական կյանքը լի է ամեն օր պահանջվող հսկայական քանակությամբ գործերով, ես գործերի հետ միասին ժամանակ եմ գտնում երեխաների հետ լողանալ գետում, խաղալ իմ շան հետ և ընտանիքիս հետ համեղ ուտեստներ ճաշակել:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես հավատում եմ, որ մեր կյանքի ամենաերջանիկ պահերը մենք ապրում ենք մեր սիրելի հարազատների և ընկերների հետ: Եվ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին մեզ սովորեցնում է, որ մենք կարող ենք մեր սիրելիների հետ ապրել նաև երկնքում, և երբ աղոթել եմ, ես ուժգին զգացողություն եմ ունեցել, որ դա ճշմարիտ է:

Անձնական պատմություններ

Ինչպե՞ս կարող ենք ավելի մեծ ներդաշնակություն զարգացնել մեր տներում:

Շատ կարևոր է ամեն օր ընտանիքով աղոթելը և ընտանեկան երեկոներ անցկացնելը:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Երբ ապրում էի Միացյալ Նահանգներում և կրթություն ստանում գյուղատնտեսություն ոլորտում, բարեբախտաբար ինձ վրա մեծ ազդեցություն թողեցին շատ լավ քրիստոնյաներ: Իսկ հետագայում Ավստրալիայում որպես ուսանող աշխատելու ժամանակ, Սիդնեյում հանդիպեցի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներներին: Ես ընդունեցի նրանց ուսուցանած ուսմունքները և մկրտվեցի: Իմ տնից մինչև եկեղեցի մեկ ժամվա մեքենայի ճանապարհ է, բայց մեր ընտանիքն ամեն շաբաթ ուրախությամբ է հաճախում եկեղեցի: Ես ծառայում եմ որպես առաջին խորհրդական ճյուղի նախագահությունում, և նաև ուսուցիչ եմ երիտասարդ տղաների և աղջիկների դասարանում: Այն ամենը, ինչ սովորում եմ եկեղեցում մեծապես օգնում է ինձ կյանքում, և հատկապես ինձ օգնում է, որպեսզի կարողանամ մարդկային լավ հարաբերություններ հաստատել, քանի որ ես շփվում եմ հասարակության լայն շրջանակների հետ: Հուսով եմ, որ երբ ընտանիքիս կյանքի կենտրոնում Հիսուս Քրիստոսն է, ես միշտ կարող եմ ուրախ լինել, և մյուսները ևս կարող են զգալ այդ ուրախությունը: