mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Margarita-ն եմ

  • Margarita Faundez
  • Margarita Faundez
  • Margarita Faundez
  • Margarita Faundez
  • Margarita Faundez
  • Margarita Faundez
  • Margarita Faundez
  • Margarita Faundez

Իմ մասին

Ես երիտասարդ մի կին եմ՝ երազանքներով և նպատակներով լի, որոնք փորձում եմ իրականացնել օրըստօրե։ Ես ունեմ տեսողական խնդիրներ (կույր եմ), ինչևիցե, այն ինձ չի խանգարում, քանի որ ավելի ուժեղ է դարձնում կանգնելու կյանքում ամենօրյա խնդիրների առջև։ Հաշմանդամ լինելու արդյունքում ես այլ կերպ եմ նայում կյանքին, այն օգնել է ինձ հասկանալ, որ մենք միայնակ չենք այս աշխարհում, ես ապավինում եմ մեկ ուրիշին, մենք բոլորս էլ ապավինում ենք այլ մարդկանց, չնայած շատերը չեն խոստովանում դա, սակայն կյանքն ավելի գեղեցիկ է դառնում, երբ կարողանում ենք տեսնել մեր հետաքրքրություններից այն կողմ։ Ես սիրում եմ մերսման մասնագետի իմ աշխատանքը, քանի որ զգում եմ, որ կարողանում եմ օգնել մարդկանց ավելին, քան պարզապես ֆիզիկապես, սա հրաշալի աշխատանք է, որտեղ դու չունես տեսողության կարիք, այլ հպվում ես՝ ձեռք բերելով քո հիվանդի վստահությունը և ջերմությունը։ Հրաշալի է զգալը, որ ուղերձի միջոցով դու կարող ես փոխել մարդու տրամադրությունը և վերաբերմունքը։ Ես Պարալիմպիկ մարզիկ եմ, բարձրակարգ վազող, Չիլիի Ազգային Պարամետրիկ Մարզական Ակումբի անդամ։ Ես սկսեցի վազքով զբաղվել 20 տարեկանում, և դա դարձավ իմ կյանքի մեծագույն մարտահրավերներից մեկը։ Հեշտ չի եղել, ես ունեցել եմ շատ դժվար պահեր, սակայն նաև շատ հաջողություններ, ոչ միայն մեդալներ, այլ նաև ավարտել եմ յուրաքանչյուր ուսումնական ծրագիրը, սովորել եմ պահել հավասարակշռված դիետա, սովորել եմ կորցնել, սովորել եմ լինել համառ, ինքնավստահ։ Այս ամենն ինձ համար ձեռբերումներ են։ Ես անկեղծորեն կրող եմ ասել, որ մարզվելը փոխել է իմ կյանքը՝ պարգևելով ինձ մեծ երջանկություն և հաջողություն։

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Իմ ծնված օրվանից ես ՎՕՍ եմ, և հաճախում եմ Եկեղեցի ընտանիքիս հետ: Իմ կրոնը ամեն բան է ինձ համար, դա իմ կյանքն է։ Աստծո սերը իմ ուժն է, որով ես շարունակում եմ պայքարել օրեցօր, կյանքը հեշտ չէ ինձ համար, այնուամենայնիվ, երբ դուք հասկանում եք, թե որն է այստեղ երկրի վրա մեր գոյության նպատակը, երբ դուք գիտեք, թե որտեղ եք եղել նախքան ծնվելը, ինչու ենք մենք այստեղ և ինչ է տեղի ունենալու մեր մահից հետո, յուրաքանչյուր զոհաբերություն, յուրաքանչյուր փորձություն, յուրաքանչյուր դժվարություն նպատակ է ստանում և արժե շարունակել ջանք թափելը։ Ես միշտ հավատացել եմ Աստծուն, իմ ծնողներն օրինակ են եղել ինձ համար, նրանք մեծացրել են ինձ քրիստոնյա ընտանիքում, մենք կատարյալ չենք, սակայն մենք ջանք ենք թափում մի օր այդպիսին դառնալու համար։ Նրանք բազմիցս հարցրել են ինձ․ «Դու մորմոն ես, ինչու են քո ծնողները քեզ այդպես մեծացրել, դու ապրում ես անիրական կյանքով», սակայն ես չեմ կարող հերքել, թե ով եմ ես և ինչ եմ զգում, իմ համար չկա այլ ապրելակերպ, դա ոչ պարտականություն է, ոչ էլ ավանդույթ, դա այն է, ինչ ես ցանկանում եմ իմ և իմ ապագա ընտանիքի համար։ Ես դժվար կյանք եմ ունեցել, այնուամենայնիվ, փորձությունները, խնդիրները կամ դժվարություններն ինձ չեն հեռացրել Եկեղեցուց, այլ ընդհակառակը, իմ հավատքն աստիճանաբար ամրացել է։ Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճշմարիտ է: Ես գիտեմ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ապրում են, ես անվերապահորեն սիրում եմ նրանց, գիտեմ, որ նրանք սիրում են մեզ, այդ իսկ պատճառով Աստված ստեղծեց Երջանկության Ծրագիր իր բոլոր զավակների համար։ Նրա սերն այնքան մեծ է, որ Հիսուս Քրիստոսին աշխարհ ուղարկեց մեզ համար։ Ես վստահ եմ, որ չէի կարող ունենալ ավելի լավ ընկեր, քան Հիսուս Քրիստոսն է, քանի որ նա տվել է իր կյանքն ինձ համար։ Ես կարող եմ անել ամեն բան, ինչը նա կխնդրի ինձանից։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որ իմ կյանքում ունեմ այս գանձը, որն անգին է՝ նրա ավետարանը, գանձ, որն այնքան մեծ արժեք ունի, որ կարող է հասանելի լինել բոլորին, ես ցանկանում եմ կիսվել դրանով իմ կյանքում ամեն օր…ես վստահ եմ, որ մորմոն լինելը նշանակում է լինել երջանիկ։

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Իմ հավատքն առ Աստված և Հիսուս Քրիստոսն օգնում է ինձ օրեցօր ավելի լավը դառնալ, ահա թե ինչու եմ փորձում կիսվել դրանով յուրաքանչյուրի հետ, ում ճանաչում եմ։ Մարդկանց ուսուցանելու միջոցով է, որ ես օրհնում եմ նրանց կյանքը՝ լինի դա իմ խոսքերով կամ իմ օրինակով։ Ես զգում եմ, որ Աստված ինձ շատ լավ է ճանաչում, այդ իսկ պատճառով Եկեղեցու իմ բոլոր հանձնարարությունները և կոչումները անմիջական կապ ունեն ուսուցման հետ։ Ես եղել եմ Ավետարանի Սկզբունքների ուսուցիչ, որն ուսուցանվում է յուրաքանչյուրին, ով ցանկանում է իմանալ և սովորել Եկեղեցու մասին և նոր անդամներին։ Ես երեք տարի ուսուցիչ եմ եղել սեմինարիայում, որը Եկեղեցու մի ծրագիր է 14-18 տարեկան պատանիների համար, որն օգնում է նրանց սովորել Հիսուս Քրիստոսի և հին Մարգարեների ու Առաքյալների ուսմունքների մասին, որոնք գտնվում են սուրբ գրություններում։ Պատանիներին ուսուցանելն ամբողջովին փոխել ու օրհնել է իմ կյանքը։ Իմ հանդեպ ցուցաբերած նրանց սերը լցրել է ինձ երջանկությամբ։ Տեսնելը, թե ինչպես են նրանք ամեն օր ինչ-որ բան փոխում ավելի լավը դառնալու համար, ինձ ուժ տվեց անելու նույնը և ապրելու նրանց հետ միասին պատանեկան տարիները, նրանց դժվարությունները և նրանց վշտերը հիշեցրին ինձ, որ ես նույնպես ապրել եմ այդ ժամանակները, մինչ փորձում էի պատկերացնել ինձ նրանց իրավիճակում։ Ես միանգամայն համոզված եմ, որ ամեն բան, ինչը ես նրանց ուսուցանել եմ, կօգնի նրանց իրենց կյանքում ինչ-որ մի պահի և նրանք կհիշեն իրենց սովորածը և դա կօգնի նրանց ճիշտ որոշումներ կայացնել։ Այժմ ես Երեխաների Միության ուսուցիչ եմ 4-8 տարեկան երեխաների մոտ, նրանք լցնում են իմ կյանքը և իմ սիրտը։ Իրենց անմեղությամբ, քաղցրությամբ և խոնարհությամբ նրանք ավելի շատ բան են ինձ սովորեցնում, քան ես նրանց, նրանք սիրում և երջանկացնում են ինձ։ Ես երջանիկ եմ, երբ կարողանում եմ նվիրաբերել իմ ժամանակն ուրիշներին, դա օգնում է ինձ մոռանալ իմ խնդիրների մասին, հասկանալ, որ դրանք փոքր են՝ այլ մարդկանց խնդիրների հետ համեմատած, և ես հասկացել եմ, որ շատ բաներ ունեմ, որոնց համար պետք է երախտապարտ լինեմ, նայեմ կյանքին ավելի դրական կողմից և սովորեմ ուրիշների գեղեցիկ փորձառություններից։