mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Lorin-ն եմ

  • Lorin Nicholson
  • Lorin Nicholson
  • Lorin Nicholson
  • Lorin Nicholson
  • Lorin Nicholson
  • Lorin Nicholson
  • Lorin Nicholson
  • Lorin Nicholson

Իմ մասին

Ես ծնվել եմ Ավստրալիայում և վեց երեխաներից ամենամեծն եմ, թեև չորս տարեկան հասակում ինձ ախտորոշեցին աչքի ցանցաթաղանթային պիգմենտոզա հիվանդությամբ, և ես ողջ կյանքիս ընթացքում գրեթե կույր եմ եղել: Չնայած վատ տեսողության հետ կապված հսկայական խնդիրներին, ես հաջողությամբ ավարտեցի դպրոցս և ստացա համալսարանի գերազանցության դիպլոմ, որից հետո 15 տարի աշխատեցի որպես բուժող թերապեֆտ` բուժելով ավելի քան 30,000 մարդու` սկսած հնձվորներից մինչև օլիմպիական մարզիկների: Որպես երիտասարդ տղա` սիրում էի հեծանիվ վարել, լողալ և սուզվել, և սկսեցի սովորել կիթառ 13 տարեկանում: Այսօր ես ճամփորդում եմ Ավստրալիայով և ողջ աշխարհով` որպես պրոֆեսիոնալ կիթառահար և հրապարակախոս և սիրում եմ հանդիպել նոր մարդկանց: Վերջերս եղբայրս և ես մի զարմանալի պատմական փորձառություն ունեցանք` դառնալով առաջին կույր մարդիկ, ովքեր 4000 կիլոմետր Ավստրալիայով մեկ վարել են երկթամբ հեծանիվ: Հիմա ես երջանիկ ամուսնացած մարդ եմ իմ գեղեցիկ կնոջ հետ և ունեմ չորս հիանալի երեխաներ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես ինձ շատ օրհնված եմ համարում, որ ունեմ երկու հիանալի ծնողներ, ովքեր սիրել են Տիրոջը և դաստիարակել են ինձ ուժեղ մորմոն ընտանիքում: Աստվածաշնչյան պատմություններից շատերը, որ նրանք ինձ ուսուցանել են մանուկ ժամանակ, ինձ օգնել են հասկանալ, թե ով եմ ես, բայց նաև այն, ինչ ավելի կարևոր է՝օգնել են հասկանալ, թե ով է Աստված: Ես ինձ հիշում եմ մեծ տառերով Աստվածաշունչը կարդալիս, երբ փոքր տղա էի, հետո յոթ տարեկանում սկսեցի առաջին անգամ կարդալ Մորմոնի Գիրքը: Չնայած չափազանց մեծ տառերին` ես պայքարում էի հսկայական խոշորացույց ապակիով մեկ առ մեկ կարդալ բառերը: Այդ չափսի գիրք կարդալը բավականին մեծ նվաճում էր մի տղայի համար, ով գրեթե կույր էր, այնուամենայնիվ, Հիսուս Քրիստոսի պատմությունները և ուսմունքները, որ կային այդ գրքում, անջնջելի հետք թողեցին սրտիս և մտքիս վրա, և ոչ մի կասկածի զգացում չթողեցին, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Հաջորդ տարիների ընթացքում կուրության մարտահրավերը ինձ շատ անգամ իջեցրեց ծնկի` աղոթելու` հույս ունենալով, որ Աստված կլսի ինձ և կօգնի գտնել խաղաղություն և նպատակ կյանքում: Աղոթքներիս պատասխանը եկավ այնքան անձնական ձևով, որ ես զգացի մեծ ներքին խաղաղություն և վստահություն: Ես հիմա վստահում եմ Նրան իմ ողջ սրտով և հոգով: Հաճախ ասվում է, որ փոքր և հասարակ բաներով են իրականացվում մեծ բաները. Տերն իրոք դա ապացուցել է ինձ շատ անգամ: Մորմոն լինելն ինձ տվել է հոգևոր պարզություն, որ ոչ մի այլ տեղ չես կարող գտնել: Դա ինձ ոգեշնչում է իմանալ, որ կյանքում ցանկացած մարտահրավեր հաղթահարելի է, երբ մենք վստահում ենք Նրան, և Նրան հետևելու հավատք ունենք:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես հաճախ զգացել եմ, որ հավատքը ավելին է, քան պարզապես հավատալը և/կամ բառերով խոստովանելը, որ մենք հետևում ենք Հիսուսին: Հավատքը զորեղ ուժ է, որ մեզ մղում է գործողության: Ես միշտ իմ կյանքի ընթացքում ջանացել եմ ոչ միայն խոսել դրա մասին, այլ ապրել դրանով: Կուրությունը ինձ իրոք տվել է կյանքի լիակատար հեռանկար և ակնկալիք: Շատ անգամ այն ինձ հնազանդ է պահել, բայց շատ այլ ձևերով տեսել եմ, թե ինչպես է Տիրոջ ձեռքը անհամար հրաշքներ կատարում իմ կյանքում և ինձ շրջապատողների կյանքում: Մինչ ես մտածում եմ իմ անցկացրած կյանքի փորձառության մասին, իմ ամենամեծ հիշողությունը և նվաճման զգացումը եկել են ուրիշներին ծառայելու միջոցով` թե´ մեր Եկեղեցում, թե´ համայնքում: Հիսուս Քրիստոսի օրինակը օգնել է ինձ ուրիշների կարիքները իմ կարիքներից առաջնահերթ համարել: Երջանկության և երախտագիտության արտահայտումը նրանց կողմից, ում ծառայում ենք, անգին է: Կինս և ես նաև հաճույք ենք ստանում օրվա ընթացքում սուրբ գրությունները միասին ընթեռնելիս և մեր երեխաների հետ միասին աղոթելիս և հետևողականորեն տեսնում ենք հսկայական տարբերություն մեր տանը, ինչպես նաև դպրոցում և աշխատանքի վայրում: Խաղաղության, բարության և ընդհանուր դրական վերաբերմունքի շատ ավելի մեծ ոգի է զգացվում ողջ ընտանիքի կողմից, երբ մենք Տիրոջ հետ ժամանակ ենք անցկացնում ամեն օր: Այնուամենայնիվ, իմ հարաբերությունը Աստծո հետ ամենակարևորն է, որ ունեմ. և ինչպես բոլոր լավ հարաբերությունները, այն պահանջում է ժամանակ, նվիրվածություն և շատ զոհաբերություն: Ես գիտեմ, որ Աստված գիտի ես ով եմ, և որ Նա ոչ միայն լսում է իմ աղոթքները, այլ նաև պատասխանում է դրանց: Այդ պատճառով ես ընտրում եմ հետևել Տեր Հիսուս Քրիստոսին, ոչ թե նրա համար, որ պետք է հետևեմ, այլ նրա համար, որ ուզում եմ: