mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Lisa-ն եմ

  • Lisa Adachi
  • Lisa Adachi
  • Lisa Adachi
  • Lisa Adachi
  • Lisa Adachi
  • Lisa Adachi
  • Lisa Adachi
  • Lisa Adachi

Իմ մասին

Կարծում եմ, կարող եք ասել, որ ես ավանդական ասիացի կին ուսանող եմ: Ես ստանում եմ հիանալի գնահատականներ, տանը հանում եմ կոշիկներս և չինական փայտիկների մասնագետ եմ: Այնուամենայնիվ, եթե հարցնեք իմ ընկերներից ոմանց, նրանք կասեն, որ ես ավանդական ոչինչ չունեմ: Ես չափազանց ոգևորված եմ մի կազմակերպության ծառայությամբ, որ կոչվում է «Ժպիտ ձեռնարկություն»: Վերջին երկու տարիների ընթացքում ես նվիրաբերել եմ ավելի քան 1100 ծառայության ժամ, որպեսզի առաջ մղեմ ջանքերը: Իմ աշխատանքը այս կազմակերպության միջոցով ինձ տվել է այնքան շատ սեր և հեռանկար կյանքում: Անկեղծորեն կարող եմ ասել, որ Քրիստոսի Ավետարանի հետ մեկտեղ այն ինձ վրա ավելին է ազդել, քան որևէ այլ բան: Այն իմ մեջ լցրել է ծառայելու ոգևորվածություն և թույլ է տվել հասկանալ, որ կյանքում ամենամեծ ուրախությունը գտնում եմ, մինչ օգնում եմ ուրիշներին: Ներկայումս ավագ դպրոցի աշակերտ լինելով` ջանք չեմ խնայում դպրոցում լավ սովորելու համար: Շուտով կգնամ կոլեջ և անհամբեր սպասում եմ, թե երբ կհանդիպեմ այդ նոր մարտահրավերներին և փորձառություններին: Ես ահավոր վախենում եմ բոլոր փետրավոր կենդանիներից, ճարպիկ առաջնորդ եմ ամեն ինչում և «Food Network» ապրանքանշանի խանդավառ երկրպագու: Առաջին քայլը, որ իմ չափահաս լինելուց օգտվեցի, Mormon.org կայքում հատկագիր բացելն էր: Ավագ դպրոցի աշակերտ, բարեգործ-կամավորական, անձկալից լրագրող – մորմոն:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մկրտվեցի, երբ 14 տարեկան էի` հիմնական դպրոցի ութերորդ դասարանում: Ես մորմոն եմ, որովհետև նախքան իմ այս աշխարհ գալը համաձայնվել եմ Երկնային Հոր հետ, որ կանեմ այն ամենը, ինչ կարող եմ, որպեսզի հետ վերադառնամ Նրա մոտ: Ես գիտեմ, որ Նրա հավիտենական Ավետարանի ճշմարտության միջոցով ի վիճակի կլինեմ վեհացում ստանալ հավերժական փառքով. դա է միակ ճանապարհը: Ես մորմոն եմ, որովհետև ոչ մի բան այս կյանքում ինձ առավել երջանկություն չի բերում, քան մարդիկ, ընկերները, հնարավորությունները, վկայությունը և օրհնությունները, որ ես ճաշակել եմ Եկեղեցու միջոցով: Ազնվորեն կարող եմ ասել, որ ոչինչ ինձ առավել ուրախություն և խաղաղություն չի բերում, երբ ես տխուր եմ, քան այն բաները, որ կարող եմ գտնել այս Եկեղեցու միջոցով: Մարդիկ, ովքեր շրջապատում են ինձ, իմ ամենամեծ աջակցողներն են, Սուրբ Գրությունները (որն ընդգրկում է Մորմոնի Գիրքը, Աստվածաշունչը, Վարդապետություն և Ուխտերը և շատ այլ գրություններ), որ ինձ բերում են աստվածային պատասխաններ, գիտելիք, որ ամեն ինչ տեղի է ունենում հենց այնպես, ինչպես որ պետք է, և որ փորձությունները օրհնություններ են: Այնքան երախտապարտ եմ, որ հավերժական կյանքի և հավերժական ամուսնության մասին գիտելիք ունեմ: Հատկապես իմ ավագ դպրոցի տարիների ժամանակ սովորել եմ, որ առանց Եկեղեցու գրեթե անհնար կլինի հաղթահարել կյանքի դժվարությունները: Սա փորձության և իրոք մարտահրավերի ժամանակ է: Այնքան շատ սպասելիքներ և ճնշում կա, նույնիսկ քո ամենալավ ընկերների կողմից, որ կփոխեն ճշմարտության և արդարակեցության ճանապարհը: Եթե նույնիսկ ես կատարել եմ շատ վատ ընտրություններ, գիտեմ, որ կարող եմ ապաշխարել և գտնել պատասխաններ Երկնային Հոր միջոցով: Նա այնտեղ չէ, որ դատի ինձ, այլ Նա տալիս է ինձ փորձություններ, որ գիտի կարող եմ և կհաղթահարեմ իմ օգտի համար: Սրանք մի քանիսն են այն պատճառների, թե ինչու ես մորմոն եմ: Սուրբ Հոգու միջոցով ես հաստատում ստացա, որ միայն Նրա ծրագրի միջոցով կարող եմ իրոք հասնել իմ ճշմարիտ և ամբողջական ներուժին: Ես սիրում եմ Ավետարանը իմ ողջ սրտով և պարտական եմ իմ ով լինելու համար և թե ով կդառնամ:

Անձնական պատմություններ

Խնդրում ենք կիսվել Ավետարանի Վերականգնման վերաբերյալ ձեր զգացումներով/վկայությամբ:

«Որովհետև գիտեմ, որ Նա ապրում է…» Ինձ տրվել է այս հուշումը սեմինարիայի ժամանակ (դաս, որ մասնակցում եմ դասից դուրս դպրոցի օրերին իմ տարիքի աշակերտների հետ սովորելու, աճելու և ուսուցանելու համար): Դժվար էր պատասխանել այս հարցին առանց այն բացասելու: Ես պտտեցի հարցը և ասացի. «Եթե իմանայի, որ Նա չի ապրում…» Եթե իմանայի, որ Նա չի ապրում, և իմանայի, որ Ավետարանը չի վերականգնվել երկրի վրա, – եթե իմանայի այս բաները ամուր վկայությամբ և համոզմամբ, գիտեմ, որ առաջ գնալու քիչ բան կունենայի, որ աշխատեի: Գիտեմ, որ չէի լինի այնքան ամուր, որքան այսօր եմ: Գիտեմ, որ միայնակ կլինեի, ծայրահեղ հուսահատության ժամանակ կզգայի թույլ, ճնշված և հուսահատ: Գիտեմ, որ չէի ցանկանա սիրել և ծառայել, և գիտեմ, որ կյանքում չէի ձգտի լավ բաների: Եթե իմանայի, որ փրկության ծրագիրը իրական չէ, գիտեմ, որ ինձ ջախջախված կզգայի հաջորդ կյանքում սիրելիներիս հետ չլինելու հեռանկարից: Եթե կարծեի, որ ամուսնությունները և ընտանիքները չեն կարողանա հավերժական լինել, ես ծայրաստիճան կտխրեի: Եթե գիտենայի, որ չկա ոչ մեկը, ումից օգնություն խնդրեի կյանքիս ցանկացած ոլորտի համար, եթե իմանայի, որ չկա մեկը, որ գիտենա իմ ամեն անհանգստությունը և լսի իմ յուրաքանչյուր աղոթքը-- Իմ կյանքը կլիներ անիմաստ: Այն ցավ կպատճառեր: Կլիներ անբովանդակ: Կլիներ փշրված: Բարեբախտաբար, իմ սրտով, մտքով և ուժով գիտեմ, որ ունեմ գթառատ Հայր երկնքում, Ով ուզում է, որ վերադառնամ Նրա մոտ: Ես գիտեմ, որ ուժեղ, ընտրված և ընտրյալ դուստր եմ, ով օրհնվել է այս աշխարհ գալ այս ժամանակահատվածում յուրահատուկ և աստվածային նպատակի համար: Ես գիտեմ, որ իմ ընտանիքը կարող է միասին լինել հավերժ, և որ մենք հավիտյան երջանիկ կապրենք: Ես գիտեմ, որ կա մեկը, ով սիրում է ինձ ավելին, քան որևէ մեկը կարող է երբևիցե ըմբռնել, և այդ մեկը սիրում է ձեզ և ինձ նույն ձևով: Գիտեմ, որ եթե ես լինեի այս աշխարհում ապրող միակ մարդը, միևնույն է, Նա կապրեր և կմահանար ուղղակի ինձ համար: Գիտեմ, որ ամեն ինչ, որ կատարվում է, ունի պատճառ, և որ փորձությունները կատարելապես ծրագրված են մեզ համար անհատապես: Գիտեմ, որ լավ բաները դեռ առջևում են, և որ կարող եմ անել ամեն բան Նրա միջոցով: Ոչ միայն որոշ բաներ, այլ ամեն բան: Ես գիտեմ այս բաները, որովհետև գիտեմ, որ Նա ապրում է:

Ինչո՞ւ են Մորմոնները միսիա գնում:

Միսիոներական աշխատանքը ամենահիմնական ճանապարհներից մեկն է, որի միջոցով Տիրոջ զավակները մեկ անգամ ևս գալիս են Նրա մոտ: Մենք հավատում ենք, որ բոլորս գիտեինք և պաշտում էինք Աստծուն երկնքում: Միսիոներները աշխարհով մեկ ուղարկվում են միսիայի, որպեսզի տարածեն Ավետարանը և հիշեցնեն Նրա բոլոր զավակներին Իր հետ կապած ուխտերի մասին: Չի պահանջվում, որ բոլոր անդամները գնան միսիա, այնուամենայնիվ, բոլոր արժանի անդամները հրավիրված են զոհաբերել երկու տարի իրենց Աստծուն ծառայելու համար: Իմ ընկերներից շատերը հարցնում են ինձ, թե ինչու այս երիտասարդ ուսանողական տարիքի տղամարդիկ (Երեցները) և կանայք (քույրերը) առաջնահերթ չեն դարձնում կրթությունը կամ աշխատանքը նախքան իրենց միսիան: Այդ հարցին պատասխանելու համար՝ որպես նախաբան, կասեի, որ կրթությունը Եկեղեցում բարձր է գնահատվում և շեշտված է: Մեր սուրբ աշխատություններից մեկում ասվում է. «Բանականության ինչ աստիճանի որ մենք հասնենք այս կյանքում, այն կբարձրանա մեզ հետ հարության ժամանակ։ Եվ եթե մի մարդ ավելի շատ գիտելիք և բանականություն ձեռք բերի այս կյանքում, իր ջանասիրության և հնազանդության միջոցով, քան մեկ ուրիշը, նա կունենա նույնքան առավելություն գալիք աշխարհում։»: Մինչ սա զգալիորեն վերաբերում է աշխարհիկ գիտելիքին, մենք հավատում ենք, որ հոգևոր գիտելիք ձեռք բերելը նույնքան, եթե ոչ ավելի, կարևոր է: Մինչ երկու տարի միսիայում ծառայելը զոհաբերություն է ուսման հարցում, հավատացեք, որ Տիրոջ օրհնությունները և պատվիրանները, Նրա Ավետարանը աշխարհի բոլոր ծայրերում քարոզելը հստակ առաջնահերթություն է: Օրհնությունները, որ մենք ստանում ենք միսիոներական ծառայությունից (խմբային աշխատանք, ժամանակի կառավարում, շրջագայություն, ծառայություն), միայն օգնում են խրատել և աջակցել աշխարհիկ ուսմանը: «Իմաստության խոսքեր փնտրեք լավագույն գրքերից. ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով» (ՎևՈւ 88.118): Միսիոներները հատուկ տեղ ունեն իմ սրտում, որովհետև ես եղել եմ նրանց աշխատանքի ուղղակի ընդունողը: Ես զգացել եմ այն ազդեցությունը, որ այս երիտասարդ քույրերը և երեցները բերում են այսքան շատ մարդկանց կյանք, և ուղղակիորեն ճաշակել եմ այն ուրախությունը և, իհարկե, փոփոխությունը, որ նրանք բերում են անհատներին, ընտանիքներին և ապագա սերունդներին: Ես աջակցում եմ միսիոներներին նրանց խրախուսանքի նամակներ գրելով, տարածելով Ավետարանը համացանցում և կիսվելով ծանոթություններով:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ներկայումս ծառայում եմ Եկեղեցու երկու կոչումներում: Մեր ցցի երիտասարդների խորհրդի անդամ եմ, որը պլանավորում և իրագործում է միջոցառումներ ցցի բոլոր երիտասարդների համար: Երկրորդ, ես առաջնորդում եմ մեր ծխի երիտասարդ կանանց տարածքային խմբավորումը, ովքեր 12–18 տարեկան են և հաճախում են Եկեղեցի նույն ժամանակահատվածում: Ես ղեկավարում եմ հանդիպումներ, օգնում եմ պլանավորել զվարճալի և վեհացնող միջոցառումներ, օգնում եմ այդ ոգեշնչող երիտասարդ կանանց աճել և զարգացնել, ինչպես ասում ենք, «Երիտասարդ կանանց արժեքները», որոնք մյուս բաների հետ ընդգրկում են Հավատք, Գիտելիք, Բարի գործեր, Ազնվություն և Առաքինություն արժեքները: Երկու կոչումներն էլ խորապես հարստացրել և օրհնել են իմ կյանքը: Այն ժամանակն ու ջանքերը, որ ես ներդնում եմ յուրաքանչյուր ծառայության մեջ, հարյուրապատիկ բազմապատկվել է այն ամենով, ինչ այն ինձ սովորեցրել է և իմ մեջ ներշնչել է: Ես նաև գործադրում եմ իմ հավատքը Եկեղեցի հաճախելով, տասանորդ վճարելով և ուժերիս ներածին չափ ծառայելով: Փորձում եմ ապրել այն ամենով, ինչ գիտեմ և ինչ սովորել եմ: