mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Lindsey Stirling-ն եմ

  • Lindsey Stirling
  • Lindsey Stirling
  • Lindsey Stirling
  • Lindsey Stirling
  • Lindsey Stirling
  • Lindsey Stirling
  • Lindsey Stirling
  • Lindsey Stirling

Իմ մասին

Մանկության տարիներին իմ ընտանիքը ֆինանսական դժվարություններ ուներ, սակայն չեմ կարող իմ համեստ մանկությունը փոխել մեկ այլ բանի հետ: Հատկապես այդ տարիներին սովորեցի, որ մեկ զույգ մկրատը և մեկ պնակ ներկը կարող են սառնարանի արկղերը վերածել դեպի Մարս արկածային ուղևորություն կատարող տիեզերանավի, մաշված վարդագույն հագուստը կարող է դառնալ պարահանդեսային զգեստ, և հայրիկիս հետ հյուրասենյակի հատակին նստած շիլա ուտելը լավ ժամանակ էր: Չնայած ինձ ներփակող շատ սահամանափակումներին, այդ տարիներին էր, որ ես սովորեցի մեծ երազանքներ ունենալ, տքնաջան աշխատել և վայելել կյանքի անպաճույճ պահերը: Այդ ժամանակվանից ի վեր, սովորեցի ջութակ նվագել, ընդունվեցի ԲՅՀ-ի կինոդպրոցը, մեկնեցի միսիայի Նյու Յորք Սիթի, ավարտեցի ԲՅՀ-ի առողջարանային թերապիայի ֆակուլտետը և աշխատել եմ վերականգնողական կենտրոններում դեռահասների հետ: Ես սկսեցի աշխատել երաժշտական կարիերայի ուղղությամբ, երբ 2010թ. մասնակցեցի «Ամերիկյան տաղանդ» հեռուստաշոույին: Ժյուրիի անդամները և երաժշտական ոլորտի շատ այլ «պրոֆեսիոնալներ» ինձ ասացին, որ ես մրցունակ չեմ և երբեք բարձր կատարողականության չեմ հասնի: Աղջնակը, որը արկղերից հռթիռներ էր պատրաստում, աներեր մնաց և շարունակում է գնալ իր երազանքների հետքերով: Youtube-ի օգնությամբ ես միլիոնավոր հետևորդներ ունեմ ողջ աշխարհում: Այժմ ես շրջագայող երաժիշտ եմ և իրականացել է իմ երազանքը:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Կար մի ժամանակ իմ կյանքում, երբ ես կորցրեցի իմ բոլոր ձգտումները, չունեի նպատակ և սկսեցի ատել ինքս ինձ: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին մի կարևոր լույս էր իմ կյանքում, որն օգնեց վերականգնել սերն իմ հանդեպ: Ես միշտ հավատացել եմ, որ Աստված ծրագիր ունի ինձ համար, սակայն սուրբ գրքերի, անձնական հայտնության և կենդանի Մարգարեի խոսքերի շնորհիվ, ես կարողացա հասկանալ, որ Աստծո դուստր եմ, որ Աստծո ծրագիրը երջանկության ծրագիր է: Դա փոխեց ամեն ինչ, ես կարողացա բացահայտել իմ կրքերը, ես վերագտա ցանկությունը, ցանկություն կատարելու ... ամեն ինչ կրկին, և գտա այն երջանկությունը, որը մոռացել էի, թե ինչպիսին էր: Ես երախտապարտ եմ Մորմոնի Գրքի համար, գիտեմ, որ այն ճշմարիտ է: Երբ այն կարդում եմ, ես ինձ ավելի լավ եմ զգում և ավելի մեծ խաղաղություն եմ զգում: Ես գտել եմ կարևոր անձնական հարցերի պատասխաններ, որն օգնել է ինձ էլ ավելի մոտենալ իմ Հիսուս Քրիստոսին: Բացի իմ հավատքից, ապրելով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու սրբերի չափանիշներով, ես ինձ ավելի երջանիկ եմ զգում, որը չեմ կարող ժխտել: Երբ կյանքում «կարևոր» բաների ներքո կքում եմ կամ դրանք վախեցնում են ինձ, ես այնքան երախտապարտ եմ, որ կարող եմ գնալ տաճար, աղոթել կամ կարդալ իմ սուրբ գրությունները, և հիշում եմ, թե ինչն է իսկապես կարևոր: Աշխարհում, որտեղ ամեն ինչ փոխվում է, Աստված տվել է մեզ ինչ-որ բան, որից կարող ենք կառչել, և նա մեզ չի թողել միայնակ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Երաժշտական աշխարահն իր չափանիշներն ունի: Չեմ կարող հաշվել, թե քանի անգամ են ինձ թմրանյութ առաջարկել ետնաբեմում, կամ հրավիրել մասնակցելու մի շարք այլ միջոցառումների, որոնք կարող էին ինձ կամ մյուսներին վնաս պատճառել: Ես ամեն օր ապրում եմ ավետարանով, կայացնելով որոշումներ, որոնք օգնում են ինձ հավատարիմ մնալ իմ չափանիշներին: Ես շրջագայող երաժիշտ եմ և սիրում եմ մաքուր, թմրանյութերից զերծ, հարգալից և ապահով մթնոլորտ իմ շրջագայության ավտոբուսում: Ես սարսափելի պատմություններ եմ լսել շրջագայություններով լի կյանքի մասին և տհաճ իրավիճակների մասին, որոնց մեջ ինքստինքյան հայտնվում ես: Ինչևէ, շրջագայությունների համար սահմանած իմ չափանիշների շնորհիվ ոչ մի տհաճ իրավիճակ չի լինում, և մենք դարձել ենք լավ ընկերներ, որոնք իրենց կյանքի լավագույն ժամանակն են անցկացնում: Աշխարհի որ մասում էլ լինեմ, ես կարող եմ գտնել ՎՕՍ Եկեղեցին, որպեսզի այցելեմ Կիրակի օրը, որտեղ ինձ զգում եմ ինչպես տանը: