mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Kelly -ն եմ

  • Kelly Lineback
  • Kelly Lineback
  • Kelly Lineback
  • Kelly Lineback
  • Kelly Lineback
  • Kelly Lineback
  • Kelly Lineback
  • Kelly Lineback

Իմ մասին

Ինձ համար օրը սկսվում է առավոտյան մոտ ժամը 5-ին: Եթե այդ ժամանակ չեմ մարզվում, հետո էլ չի ստացվում: Ես զբաղված եմ, ինչպես ամենքը, ամուսնուս, երեք դուստրերիս և նոր փեսայիս հետ: Իմ ժամանակը ծախսվում է նաև ատամնաբուժություն ուսումնասերելով և պրակտիկայի վազելով: Ընտանեկան պարտականություններից, աշխատանքից և Եկեղեցու պատասխանատվություններից հետո ես փորձում եմ տունը կարգ ու կանոնի ենթարկել: Հետո անցնում ենք զվարճալից բաներին – սիրում եմ դահուկներով սահել, զբոսնել և հաճույք ստանալ դրսից: Երբ առիթ է լինում, ես, անսահման, սիրում եմ ճամփորդել ընտանիքիս հետ: Այո, ճամփորդելու նկատմամբ խելացնոր եմ: Նշեցի՞, որ նաև սիրում եմ ծիծաղել:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Սրտիս խորքում հավատում եմ, որ սա Հիսուս Քրիստոսի ավետարանն է: Սա իսկապես իմ էությունն է կազմում: Մինչ փորձում եմ ապրել Եկեղեցու սկզբունքներով, այն ապահովում է ամուր հիմք փոփոխական աշխարհում: Ինձ դուր է գալիս, որ ի վիճակի եմ եղել սովորեցնել իմ երեխաներին այս լավ և ամուր արժեքների կարևորությունը և տեսնել դրանց կիրառումը իրենց անձնական կյանքում:

Անձնական պատմություններ

Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնել ձեզ:

Սուրբ Հոգու պարգևը մեծ սփոփանք է եղել իմ կյանքում: Ես միշտ զգում եմ Նրա ազդեցությունը և երախտապարտ եմ Նրա առաջնորդության համար: Առօրյա իրադարձությունները, ինչպես օրինակ ընկերոջը զանգելու որոշումը, որոշակի միջոցառման մասնակցելը, ֆինանսական որոշումներ կայացնելը կամ երեխաներիս փորձությունների միջով անցնելիս օգնելը, կատարվել են Սուրբ Հոգու ազդեցությամբ: Ես սովորել եմ, որ եթե կանգ առնեմ և լսեմ այն զգացումներին և մղումներին, որ ստանում եմ, և գործեմ համաձայն դրանց, Երկնային Հոր հետ ներդաշնակության մեջ կլինեմ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Գործերը ավելի բարձր են խոսում, քան բառերը: Ես փորձում եմ հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին` անկեղծ, բարի և գթասիրտ լինելով ուրիշների նկատմամբ: Ես գիտեմ, որ Նրա` ուրիշներին ծառայելու օրինակին հետևելով, մենք կարող ենք գտնել ճշմարիտ ուրախություն այս կյանքում: