mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Kathy-ն եմ

  • Kathleen Peterson
  • Kathleen Peterson
  • Kathleen Peterson
  • Kathleen Peterson
  • Kathleen Peterson
  • Kathleen Peterson
  • Kathleen Peterson

Իմ մասին

Ես երախտապարտ եմ կենդանի լինելու և այս սքանչելի աշխարհի մի մասնիկը լինելու համար: Ես սիրում եմ ստեղծել արվեստի գործեր, թխվածքներ թխել, դահուկավարել և այգի մշակել:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մորմոն եմ, քանի որ ես ծնվել եմ մի զույգ հիանալի ծնողներից, ովքեր նույնպես մորմոն էին: Եվ ես շարունակում եմ մորմոն լինել, քանի որ մեծանալով և սովորելով Եկեղեցու սկզբունքները, ես գտել եմ, որ դրանք ճշմարիտ են: Ավետարանը նշանակում է Բարի Լուր: Իսկ բարի լուրը այն է, որ Հիսուս Քրիստոսն ապրել է Երկրի վրա, քավել է մեր մեղքերը և հարություն առել, որպեսզի մենք ևս հարություն առնենք: Եկեղեցին հիմք է հանդիսանում և մեզ հնարավորություն է տալիս սովորել Աստծո մասին և ծառայել ուրիշներին:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես հավատում եմ, որ մենք այստեղ Երկրի վրա ենք, որպեսզի ունենանք ուրախություն և սովորենք սիրել: Ինձ համար այդ երկու բաները փոխկապակցված են, քանի որ ինչքան ավելի շատ եմ ես կենտրոնանում ուրիշների ուրախության վրա, այնքան ավելի երջանիկ եմ: