mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Kaiping.我是凱平.-ն եմ

  • Mao KaiPing
  • Mao KaiPing
  • Mao KaiPing
  • Mao KaiPing
  • Mao KaiPing
  • Mao KaiPing
  • Mao KaiPing
  • Mao KaiPing

Իմ մասին

Ես հայր եմ և ամուսին: Հաճելի կին և երկու ապշեցուցիչ երեխաներ ունեմ, ովքեր բոլորն էլ զորեղ վկայություններ ունեն Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Աշխատել եմ մեքենաշինական գործարանում քսանութ տարի, բայց ներկայումս աշխատում եմ որպես զբոսաշրջիկների էքսկուրսավար, տանելով մարդկանց Չինաստանի մայրցամաքից Թայվան էքսկուրսիաների: Երբ ես խոսում եմ Թայվանում գոյություն ունեցող շատ կրոններից, շատերը չեն հետաքրքրվում: Դա ստիպում է ինձ գնահատել Մորմոն լինելը, որովհետև ես գիտեմ ավետարանի արժեքը և ճշմարտացի լինելը: Ես նաև կամավոր եմ Թայվանի Հիստորիկայում, Թայվանի Ազգային Պատմության Թանգարանում: Ամեն անգամ, երբ պատմում եմ մյուսներին Թայվանի չորս հարյուր տարվա պատմությունը, իմ սերը Թայվանի նկատմամբ մեծանում է:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Տատիկս ծնվել էր Չինգ դինաստիայում և հավատարիմ Քրիստոնիա էր: Նա ամեն օր Աստվածաշունչ էր կարդում, և աղոթում էր, որ իր հետնորդները լինեն պաշտպանված և Աստծուց ստանան խաղաղություն: Վերջիվերջո, հայրս տեղափոխվեց Թայվան: Մի օգոստոսյան օր, երբ ես տասնյոթ տարեկան էի, իմ փոքրիկ եղբոր հետ տանն էի: Պատուհանից դուրս նայեցի և երկու Մորմոն Միսիոներներ տեսա, ովքեր մեր փողոցի վրա մեկ դռնից մյուսին էին մոտենում: Հանկարծ սրտիս մեջ ջերմություն զգացի, ուստի անմիջապես գնացի նրանց հետ զրուցելու, և մոտավորապես երկու ամիս անց մկրտվեցի: Գիտեմ, որ Աստված պատասխանել է տատիկիս աղոթքներին, որովհետև ես գտա խաղաղություն և երջանկություն այս ավետարանում:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Հավատում եմ, որ ծառայությունը հավատքս կենդանի պահելու ամենակարևոր մասն է: Պարզել եմ, որ ուրիշներին ծառայելը իմ սեփական կյանքում օրհնություններ է բերում: Օրինակ, երբ երիտասարդ էի, մի անգամ մի միջոցառում կազմակերպեցի Թայվանի բոլոր միայնակ անդամների համար, և դա վերջացավ նրանով, որ ես կնոջս գտա այդ միջոցառման ժամանակ: Այս ամենից ես սովորեցի, որ ուրիշներին ծառայելը, հավատքը կենդանի պահելու լավագույն ճանապարհն է, ինչպես ասվում է Մորմոնի Գրքում. «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»: